ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Հայերենը որպես հնդեվրոպական լեզու: Հայոց լեզվի գրավոր շրջանի զարգացման փուլերը. գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար: Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ:
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հնչյուն և տառ: Հայերենի այբուբենը: Հայերենի հնչյունները: Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ: Վանկ (բաց և փակ), գաղտնավանկ: Տողադարձ: Շեշտ և հնչյունափոխություն: Է, Ե, Ի, ՈՒ ձայնավորների և ՅԱ, ՅՈՒ, ՈՒՅ երկհնչյունների հնչյունափոխությունը: Ուղղագրություն, Ե, Ո և Ը հնչյունների ուղղախոսությունը:
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառ, բառի ուղղակի և փոխաբերական իմաստներ: Բառի բազմիմաստություն: Հոմանիշ, նույնանիշ, համանուն, հականիշ բառեր, հարանուններ, դրանց գործածությունը խոսքում: Բառի կազմությունը: Արմատ և ածանց: Նախածանցներ և վերջածանցներ: Բառակազմական մասնիկներ: Ածանցավոր բառեր: Պարզ և բարդ բառեր: Միացած բաղադրիչներով (հոդակապով, անհոդակապ) և անջատ բաղադրիչներով (կրկնավոր, հարադրական) գրվող բարդ բառերը, ղրանց ուղղագրությունը: Հնչյունափոխությունը բառերի բարդման և ածանցման դեպքում:
ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ
Գոյական անուն: Գոյականը որպես խոսքի մաս: Գոյականի կազմությունը, գոյականակերտ ածանցներ: Հատուկ և հասարակ գոյականներ: Գոյականի թիվը: Հոգնակի թվի կազմությունը և ուղղագրությունը:
Անձի և իրի առումների տարբերակումը: Հայերենի հոլովումները. արտաքին հոլովումներ (Ի, ՈՒ, ԱՆ, ՎԱ, ՈՋ, Ց) և ներքին հոլովումներ (Ա, Ո): Այլաձև հոլովումներ: Որոշյալ և անորոշ առումներ: Ը և Ն հոդերի գործածությունը և ուղղագրությունը: Ս, Դ հոդերը, դրանց արտահայտած իմաստները, ուղղագրությունը:
Ածական անուն: Ածականը որպես խոսքի մաս: Ածականակերտ ածանցներ: Որակական ածականների համեմատության աստիճանները՝ դրական, բաղդատական, գերադրական, դրանց կազմությունը և ուղղագրությունը:
Թվական անուն: Թվականը որպես խոսքի մաս: Թվականի տեսակները՝ քանակական, դասական, բացարձակ, բաշխական և կոտորակային, դրանց կազմությունը և ուղղագրությունը: Հայերեն տառերի թվային արժեքը:
Դերանուն: Դերանունը որպես խոսքի մաս: Դերանվան տեսակները՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Դերանունների հոլովման ու հոգնակիի կազմության յուրահատկությունները:
Բայ: Բայը որպես խոսքի մաս: Բայի կազմությունը՝ պարզ, ածանցավոր: Ածանցավոր բայերի տեսակները՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: Բայի սեռը: Ներգործական, կրավորական և չեզոք սեռի բայեր: Բայահիմքեր, դրանց տեսակները (անորոշ դերբայի և անցյալ կատարյալի հիմքեր): Պարզ և ածանցավոր բայերի անցյալ կատարյալի հիմքի կազմությունը: Բայի դիմավոր (եղանակային) և անդեմ (դերբայական) ձևերը, դրանց ընդհանուր և տարբերակիչ հատկանիշները:
Բայի անդեմ ձևերը. անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար դերբայներ, անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայեր, դրանց կազմությունը և կիրառությունը:
Բայի դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը:
Բայի խոնարհումը, Ա և Ե խոնարհումներ: Օժանդակ բայի խոնարհումը և ուղղագրությունը:
Պարզ բայերի խոնարհումը:
Սահմանական եղանակ, ժամանակների և ժամանակաձևերի կազմությունը, դրանց անվանումները: Բաղադրյալ և պարզ ժամանակային ձևեր: Ժամանակաձևերի կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը:
Հրամայական եղանակ, դրա կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը:
Ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներ, դրանց ապառնի և անցյալ ժամանակաձևերի կազմությունը, ուղղագրությունը և կիրառությունը:
Ժխտական խոնարհում, ժխտական ձևերի կազմությունն ու ուղղագրությունը:
Ածանցավոր բայերի խոնարհումը. սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական բայերի կազմությունը և խոնարհումը:
Մակբայ: Մակբայը որպես խոսքի մաս: Մակբայների կազմությունը: Մակբայակերտ ածանցներ: Մակբայների ուղղագրությունը: Մակբայների տեսակներն ըստ իմաստի: Դրանց շարահյուսական կիրառությունները:
Կապ: Կապը որպես խոսքի մաս: Կապերի տեսակներն ըստ շարադասության (նախադրություններ, հետադրություններ, երկդրություններ): Կապական բառեր: Կապերի և կապական բառերի կիրառությունը: Կապերի հոլովառությունը:
Շաղապ: Շաղապը որպես խոսքի մաս: Շաղկապների տեսակները, համադասական և ստորադասական: Շաղկապների կազմությունն ու ուղղագրությունը: Շաղկապների գործածության հետ կապված կետադրությունը:
Վերաբերական (եղանակավորող բառեր): Վերաբերականը որպես խոսքի մաս: Վերաբերականների տեսակներն ըստ իմաստի՝ գնահատողական, հաստատական, ժխտական, երկբայական, սաստկական, սահմանափակման, դրանց կազմությունը և կիրառության հետ կապված կետադրությունը:
Ձայնարկություն: Ձայնարկությունը որպես խոսքի մաս: Ձայնարկության տեսակները՝ զգացական, կոչական, բնաձայնական, ղրանց կազմությունը և ուղղագրությունը: Ձայնարկությունների գործածության հետ կապված կետադրությունը:
ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ
Նախադասություն: Նախադասություն կազմող բառեր և նախադասության անդամներ: Նախադասության անդամների կապակցման միջոցները և եղանակները՝ համաձայնություն, խնդրառություն, առդրություն, դրանց դրսևորման քերականական միջոցները: Նախադասության տեսակներն ըստ կազմության:
Պարզ նախադասություն:
Համառոտ նախադասություն: Ենթական և ստորոգյալը որպես նախադասության գլխավոր անդամներ: Ենթական և դրա արտահայտությունը: Ստորոգյալը և դրա արտահայտությունը, պարզ և բաղադրյալ ստորոգյալներ: Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը:
Ընդարձակ նախադասություն: Նախադասության երկրորդական անդամներ: Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, բացահայտչի տեսակները (բուն, մասնական, մասնավորող պարագայական). բացահայտչի և բացահայտյալի համաձայնությունը և կետադրությունը:
Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ և պարագաներ:
Խնդիրների տեսակները: Ուղիղ խնդիր և դրա ձևավորումը: Անուղղակի խնդիրներ՝ հանգման, անջատման, վերաբերության, միջոցի, ներգործող, դրանց ձևավորումը հոլովով և կապերով:
Պարագաներ, դրանց տեսակները (տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, հիմունքի, պայմանի, նպատակի, զիջման) և արտահայտման եղանակները:
Բազմակի անդամներ, դրանց կետադրությունը:
Տրոհվող անդամներ, դրանց կետադրությունը:
Դերբայական դարձված, դերբայական դարձված ունեցող նախադասության կետադրությունը:
Նախադասության անդամ չհանդիսացող բառեր: Կոչականը և դրա կետադրությունը: Միջանկյալ բառեր, բառակապակցություններ և դրանց կետադրությունը:
Միակազմ նախադասություններ, անենթակա նախադասություն, անդեմ նախադասություն (բայական և անվանական):
Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական. դրանց կետադրությունը:
Բարդ նախադասություն:
Բարդ նախադասության սահմանումը: Բաղադրիչ նախադասություն, նախադասության շարադասությունը: Բարդ ստորադասական նախադասության կետադրությունը: Ստորադաս նախադասության տեսակները. ենթակա, ստորոգելի, գոյականական անդամի լրացում, բայական անդամի լրացում ստորադասականներով բարդ նախադասություններ:
Բարդ ստորադասական նախադասության վերածումը պարզի:
Մեջբերվող խոսքի տեսակները՝ ուղղակի և անուղղակի խոսք: Ուղղակի խոսքի շարադասությունը: Ուղղակի խոսք ունեցող նախադասության կետադրությունը:
Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակի խոսքի, դրա հետ կապված կետադրությունը:
Հայերենի կետադրական նշանները, դրանց տեսակներն ու կիրառությունը:
ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Բառապաշարի շերտերը. համագործածական և հատուկ բառապաշար: Հատուկ բառապաշարի տեսակները՝ հնաբանություններ և նորաբանություններ, մասնագիտական բառեր և տերմիններ, օտարաբանություն և փոխառություն:
Պատկերավորման-արտահայտչական միջոցները:
Комментариев нет:
Отправить комментарий