четверг, 20 ноября 2014 г.

Հորիզոնի կողմերի որոշումը տեղական առարկաների միջոցով



1. Մրջնանոցները միշտ գտնվում են առանձին ծառերի կամ նոսր անտառի ծառերի հարավային կողմում, մրջնանոցների բնի կլոր ուռուցիկ մասն ուղղված է դեպի հարավ, թեք մասը դեպի հյուսիս:



2. Ծառերի բների, քարերի, հին շինությունների հյուսիսահայաց կողմը մամռապատ է.





























3. Ծառերի բները հյուսիսահայաց կողմում ավելի կոշտ են և մուգ (հատկապես կեչու), իսկ եղևնու և սոճու բների հարավահայաց մասում նկատվում է խեժի արտադրություն:





4. Պտուղներն ու մրգերը ծառերի հարավահայաց կողմում հասնում են ավելի շուտ և ավելի գունավորված են:


5. Գարնանը հարավահայաց լանջերին ձնհալն ավելի շուտ է սկսվում:


6. Լեռնային վայրերում հովիտների հյուսիսահայաց լանջերի անտառներն ավելի փարթամ են, իսկ հարավահայաց լանջերը՝ ցանցառ անտառներ ու թփուտներ են կամ էլ անտառազուրկ են:


7. Ծառի կոճղի հարավահայաց կողմում տարեկան աճի օղակներն իրարից ավելի մեծ հեռավորության վրա են գտնվում, հսկ հյուսիսահայաց կողմում՝ շատ մոտ: Այս եղանակը քիչ հուսալի է և դրանից պետք է օգտվել այլ հնարավորություն չունենալու դեպքում:


8. Եկեղեցիների խորանը նայում է դեպի արևելք, իսկ ուղղափառ եկեղեցու խաչի թեքահար հատվածի վերին ծայրը՝ հյուսիս:


9. Կողմնորոշում արևացույցով կամ գնոմոն_ով.
Ուղիղ տախտակի վրա կամ գետնին մի ուղիղ փայտ կամ ձող տնկել: Առավոտյան ժամը 10:00_ին Տախտակի վրա կամ գետնին նշել ձողի ընկած ստվերը: Երեկոյան 16:00_ին նույնպես նշել ձողի ստվերը և ստացված աղեղը հավասարաչափ բաժանում ենք 2 հավասար մասի՝ ծայրին մի սլաք դնեկով: Այդ սլաքը ցույց է տալիս հյուսիսը:



10. Կողմնորոշում արևի միջոցով.
                            Հյուսիսային կիսագնդում Արեգակը գտնվում է՝


11. Մոլորվելու դեպքում կարելի է կողմնորոշվել բևեռային (հյուսիսային) աստղի միջոցով: Երեկոյան, երբ աստղերը երևում են՝ երկնակամարում փնտրում և գտնում ենք 7 աստղեր, որոնք ունեն շերեփի տեսք: Շերեփամասի (ոչ պոչանման մասի) 2 աստղերը՝  մտովի մեծացնում ենք  (երկարացնում ենք) 5 անգամ և ծայրին տեսնում ենք մի շատ փայլուն աստղ, որը տարվա բոլոր եղանակներին լինում է իր տեղում (այդ աստղը Հյուսիսային աստղն է): Այդ աստղը գտնվում է Երկրագնդի Հյուսիսային բևեռում, դեմքով կանգնում ենք այդ աստղը, և որն էլ կլինի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ (ՀՍ) կողմը, թիկունքը՝  ՀԱՐԱՎԸ (ՀՐՎ), աջ կողմը ԱՐևԵԼՔԸ (ԱՐԵ) և ձախ կողմը՝  ԱՐԵՎՄՈՒՏՔԸ (ԱՐՄ):

Комментариев нет:

Отправить комментарий