Զինվորական երդում
Ես (անուն,հայրանուն,ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս:
Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Комментариев нет:
Отправить комментарий