четверг, 23 марта 2017 г.

Գիտնականները հայտնաբերել են, թե որն է ձախլիկ լինելու պատճառը

Գիտնականները հայտնաբերել են, թե որն է ձախլիկ լինելու պատճառը





2410
   Ավստրիայի եւ Գերմանիայի 13 հազար բնակիչների բժշկական տվյալները հուշել են գիտական հերթական հետազոտության թեման: Երբ պարզվել է, որ այս թվաքանակի մարդկանցից 7,5% կանանց եւ 8,8% տղամարդկանց հիմնական օգտագործվող ձեռքը ձախն է, գիտնականները որոշել են պարզել, թե ինչն է ազդում ձախլիկ ծնվելու վրա: Առաջին անգամ նրանք խոսել են սեզոնայնության ազդեցության մասին:

   Սկզբում ավստրիացի հոգեբանները Վիեննայի համալսարանից «զբաղվել են» ուժեղ սեռով: Վերլուծությունների  հետագա տվյալները ցույց են տվել, որ ամենից շատ ձախլիկ տղամարդիկ ծնվել են ուշ աշնանը եւ ձմռանը` նոյեմբերին, դեկտեմբերին եւ հունվարին: Միայն այս երեք ամիսների ընթացքում լույս աշխարհ են եկել 8,2% ձախլիկներ, մինչդեռ փետրվարից մինչ հոկտեմբեր` 10,5%:

   Գիտական աշխատանքի ղեկավար Ուլրիխ Տրանը ենթադրել է, որ գարնանը բեղմնավորված տղաներն ավելի շատ են ենթարկվում արեւի ճառագայթների ազդեցությանը, որոնք ունակ են մեծացնել տեստոստերոնի  մակարդակը, որի պատճառով էմբրիոնների ուղեղի աջ կիսագունդը ձեւավորվում է ավելի արագ եւ գերակայություն է ստանում ձախի նկատմամբ (աջլիկների մոտ, ընդհակառակը, ավելի շատ զարգացած է ձախ կիսագունդը): Այսպիսով, տղամարդկանց ձախլիկ կամ աջլիկ լինելը «որոշում» է տեստոստերոնը:

   Ապագա մոր մոտ տեստոստերոնի մակարդակը հղիության ընթացքում նույնպես մեծ դեր ունի: Ինչպես բացատրում է գիտնականը, որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան մեծ է հավանականությունը, որ կինը ձախլիկ երեխա կծնի:
   Բացի այդ, փորձագետը նշել է, որ օրգանիզմի «վերակազմավորումը» կարող է տեղի ունենալ նաեւ հիվանդությունների եւ վնասվածքների պատճառով:
   Հատկանշական է, որ աջլիկների ընտանիքում միայն 2% ձախլիկներ են ծնվում: Այս հավանականությունը մեծանում է 17%-ով, եթե ծնողներից մեկը ձախլիկ է: Եթե ​​ե՛ւ մոր, ե՛ւ հոր հիմնական ձեռքը ձախն է, երեխան ձախլիկ կլինի 46% դեպքերում:
Հետաքրքիր փաստեր.
  • Երկրի բնակչության 10-ից 12%-ը ձախլիկ է:
  • Ձախլիկների թվում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք:
  • Օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է:
  • Չնայած այն հանգամանքին, որ որոշ ժողովուրդներ ձախլիկ լինելը դրական ցուցանիշ են համարում, բազմաթիվ մշակույթներ նրանց ընկալում են որպես վտարյալ:
  • Մարդիկ ձեռքից բացի ունեն նաեւ մարմնի գերիշխող կողմեր, ինչպիսիք են աչքը, ականջը եւ ոտքը:
  • Ըստ ուսումնասիրությունների` ձախլիկներն ավելի հեշտությամբ են դառնում աջլիկ, քան աջլիկները` ձախլիկ:
  • Երկրի բնակչության միայն 1 տոկոսն է հավասարաչափ հարմարավետորեն օգտագործում երկու ձեռքերը:
  • 40 տարեկան կնոջ մոտ ձախլիկ երեխա ունենալու հավանականությունը 130 տոկոսով ավելի մեծ է, քան 20 տարեկանի:
  • Ալբերտ Էյնշտեյնը, Բենջամին Ֆրանկլինը եւ Ալեքսանդր Մեծը ձախլիկներ են եղել:

Հետաքրքիր ու զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին

Հետաքրքիր ու զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին




ՈՒՂԵՂ
• Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ:
FQHRS_m0kkg• Աշխատանքի համար ուղեղին պահանջվում է այնքան էներգիա, որքան 10 վատտ հզորությամբ էլեկտրական լամպին:
• Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահել հինգ անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:
• Ուղեղն օգտագործում է ընդամենը 20% թթվածին, որը մտնում է արյան շրջանառության համակարգ:
• Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:
• Նեյրոնները շարունակում են աճել մարդու ողջ կյանքի ընթացքում:
• Ուղեղն ինքնին ցավ չի զգում:
• Մեր ուղեղն 80%-ով բաղկացած է ջրից:



ՄԱԶԵՐ ԵՒ ԵՂՈՒՆԳՆԵՐ
• Դեմքի մազերն աճում են ավելի արագ, քան որեւէ այլ տեղ:
• Օրական մարդը կորցնում է միջինը 60-100 մազ:
• Կանանց մազերի տրամագիծը կրկնակի պակաս է, քան` տղամարդկանցը:
• Միջնամատի եղունգն աճում է ավելի արագ, քան մյուս մատներինը:
• Շիկահերներն ավելի շատ մազեր ունեն:
• Ձեռքերի եղունգներն աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը:
• Մարդու մազերի կյանքի  միջին տեւողությունը 3-7 տարի է:


ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐ
• Ամենամեծ ներքին օրգանը փոքր աղին է:
• Ստամոքսում պարունակվող թթուն կարող է քայքայել ածելին:
• Մարդու մարմնի բոլոր արյունատար անոթների երկարությունը մոտ 96 000 կմ է:
• Կնոջ սիրտը բաբախում է ավելի արագ, քան տղամարդունը:
• Գիտնականներն ասում են, որ լյարդն ավելի քան 500 գործառույթ ունի:
• Ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի տեղ լինի սրտի համար:


ՕՐԳԱՆԻԶՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
• Փռշտոցի արագությունը 160 կմ/ժ է:
• Հազի արագությունը կարող է հասնել մինչեւ 900 կմ/ժ:
• Կանայք երկու անգամ ավելի են թարթում աչքերը, քան տղամարդիկ:
• Ոտքերի վրա մոտ 500 000 քրտնագեղձ է գտնվում, որոնք մեկ օրում կարող են արտադրել մինչեւ մեկ լիտր քրտինք:


ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կուշտ ճաշելուց հետո մենք վատ ենք լսում:
• Քիթը հիշում է 50 000 տարբեր բուրմունքներ:
• Բոլոր մարդիկ իրենց առանձնահատուկ հոտն ունեն:


ԾԵՐԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՀ
• Դիակիզված մարդու մոխիրի քաշը կարող է հասնել 4 կգ:
• Վաթսուն տարեկանին մոտ մարդկանց մեծամասնությունը կորցնում է համային ռեցեպտորների մոտ կեսը:
• Վաթսուն տարեկանում տղամարդկանց 60%-ը, իսկ կանանց 40%-ը խռմփացնում են:
• Երեխայի գլուխը կազմում է իր հասակի մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլխի երկարությունն ամբողջ մարմնի երկարության ընդամենը մեկ ութերորդ մասն է:



ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
• Սրտի նոպաները հաճախ տեղի են ունենում երկուշաբթի օրը:
• Մարդիկ շատ ավելի երկար կարող են դիմանալ առանց սննդի, քան առանց քնի:
• Երբ դուք արեւայրուք եք ստանում, դա վնասում է ձեր արյան անոթները:
• Հիվանդությունների 90%-ը տեղի է ունենում սթրեսի պատճառով:



ՄԿԱՆՆԵՐ ԵՒ ՈՍԿՈՐՆԵՐ
• Ժպտալու համար դուք լարում եք ձեր 17 մկանները, իսկ խոժոռվելու համար` 43-ը:
• Երեխաները ծնվում են 300 ոսկորներով, իսկ մեծահասակների մոտ դրանք ընդամենը 206-ն  են:
• Առավոտյան մենք մեկ սանտիմետրով բարձր ենք, քան երեկոյան:
• Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է:
• Քայլելու համար դուք գործի եք դնում 200 մկան:
• Ատամը միակ օրգանն է, որն ընդունակ չէ ռեգեներացիայի` վերականգնման:



ԲՋՋԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ

• Մարմնի յուրաքանչյուր մեկ սանտիմետր քառակուսին պարունակում է  16000 բակտերիաներ:
• Յուրաքանչյուր 27 օրում դուք կարող եք բառացիորեն փոխել ձեր մաշկը:
• Ամեն րոպե մարդու մարմնում մահանում են 3 000 000 բջիջ:
• Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմն արտադրում է 300 մլրդ նոր բջիջ:



ՏԱՐԲԵՐ
• Որքան ցուրտ է այն սենյակը, որտեղ դուք քնում եք,այնքան ավելի հավանական է, որ դուք մղձավանջ կտեսնեք:
• Ականջներն արտազատում են ծծումբ ավելի շատ այն ժամանակ, երբ դուք վախենում եք:
• Մարդը միակ արարածն է, ով լաց է լինում հույզերի պատճառով։