Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
![]() | |
Այլ անվանումներ | Ninja-kan, Ниндзя-кан (忍者館) |
---|---|
Ծագման երկիր | Հայաստան / ![]() |
Ստեղծող | Վլադիմիր Դաշյան |
Բովանդակություն
Նինջա-կան
Նինջա-կանը (https://hy.wikipedia.org/wiki/Ճապոներեն` 忍者 館 ninja-kan «համբերատար, դիմացկուն մարդու տուն, պալատ», մարտարվեստով զբաղվողին անվանում են՝ նինջա ճապ.՝ 忍者 (տղաներին), կունոիչի ճապ.՝ くノ一 (աղջիկներին)) մարտարվեստի ամբողջական անվանումն է՝ «Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիա» հկ,) հայկական մարտարվեստ է, որի հիմքում ընկած են նինջաների բոլոր (մարտ)արվեստներից 33-ը: Դրանք են՝
. Մարզումներ առանց զենքի՝
1. Ջունան թայսո - ֆիզիկական զարգացում (յոգան նինջայի տեխնիկայի մեջ)
2. Ինտոն ջուցու - վազելու (փաղչելու) և քողարկվելու տեխնիկա
3. Սյոտեն նո ջուցու - ուղղահայաց տեղերով վազելու տեխնիկա (պարկուր)
4. Սինոբի արուկի - անձայն տեղափոխություն (նինջայի քայլ)
5. Թայջուցու - «Մարմնի տեխնիկա»
6. Թայհեն ջուցու - շարժվելու տեխնիկա (ակրոբատիկա)
. Մարզումներ զենքով՝
7. Բոջուցու - (երկար) փայտի տեխնիկա
8. Յայջուցու և Բատտոջուցու - «նստած հանդիպման տեխնիկա» (սրամարտ)
9. Կակուսի բուկի ջուցու - թաքնված զենքին տիրապետելու տեխնիկա
10. Կանաբո ջուցու (կամ տեցուբո ջուցու) - դագանակին (դուբինկա) տիրապետելու տեխնիկա
11. Կոբուդո - օկինավյան զինամարտի ուղի
12. Կենջուցու - սրի տեխնիկա
13. Կյուդո և Կյուջուցու- նետի և աղեղի տեխնիկա
14. Նավանուկե նո ջուցու - կապերից ազատվելու տեխնիկա
15. Նագինատա ջուցու - նագինատայի տեխնիկա
16. Սագեո Նանա (Սիտի ջուցու) - սագեօ-ի օգտագործման 7 տեխնիկաները (մեթոդները)
17. Սոջուցու - նիզակի տեխնիկա
18. Շուրիկեն ջուցու - շուրիկենի տեխնիկա
19. Տանտոջուցու - դանակի տեխնիկա
20. Ֆուկիբարի ջուցու - շնչառական փողի տեխնիկա
21. Հոջյո ջուցու (նավաջուցու) - կապելու տեխնիկա
22. Յադոն(մ)ե ջուցու - թռչող առարկաներին հակահարված տալու արվեստ
. Մարզումներ զենքով և առանց զենքի՝
23. Ջու-ջուցու (ջիու ջիցու) 柔 [ջու, ջիու] - փափուկ 術 [ջուցու, ջիցու] տեխնիկա
. Հատուկ պատրաստություն՝
24. Անկոկուտոսի ջուցու - «մթության մեջ տեսնելու» տեխնիկա (մարզումներ փակ աչքերով)
25. Կանսեցու ջուցու - հոդերի վրա ազդելու տեխնիկա
26. Կապպո ջուցու (կատսու) - վերակենդանացման տեխնիկա
27. Կոկյու-հո - շնչառական մեթոդիկա (ճիշտ շնչառություն, հոգեբանական պատրաստություն)
28. Կեցու-ին (կուձ(ջ)ի-ին) - նինջայի «կնիքներ»
29. Նինջուցու - համբերատարության և դիմացկունության տեխնիկա (+ մարմնի ամրացում (նաբիվկա))
30. Նինպո Նինջա-կան - Նինջա-կան-ի բարձրագույն սկզբունքները
31. Տենմոն - եղանակի կանխագուշակում
32. Հայագակե ջուցու - արագ վազքի տեխնիկա
33. Սույ-ռեն ջուցու - ջրում մարզվելու տեխնիկա
. Լրացուցիչ մարզումներ
34. Ընդհանուր ֆիզպատրաստություն
Կարգեր, կոչումներ, տիտղոսներ
Ֆեդերացիան ունի՝ 8 աշակերտական, 10 վարպետական աստիճաններ և 4 վարպետական կարգեր, 5 մարզչական կոչումներ և 2 մարզչական կարգեր, 5 մրցավարական կոչումներ և 2 մրցավարական կարգեր, 5 չեմպիոնական կոչումներ և 3 մարզական կոչումներ: Ֆեդերացիան ունի նաև 12 տիտղոսներ:
. 8 աշակերտական աստիճաններն են՝
8 քյու - սպիտակ գոտի
7 քյու - դեղին գոտի
6 քյու - գազարագույն գոտի
5 քյու - կանաչ գոտի
4 քյու - կապույտ գոտի
3 քյու - կարմիր գոտի
2 քյու - շագանակագույն գոտի
1 քյու - սև գոտի սպիտակ գիծ
. 10 վարպետական աստիճաններն են՝
1 դան - սև գոտի (մեկ կարմիր գծիկ)
2 դան- սև գոտի (երկու կարմիր գծիկ)
3 դան- սև գոտի (երեք կարմիր գծիկ)
4 դան- սև գոտի (չորս կարմիր գծիկ)
5 դան- սև գոտի (հինգ կարմիր գծիկ)
6 դան- սև գոտի (վեց կարմիր գծիկ)
7 դան- սև գոտի (յոթ կարմիր գծիկ)
8 դան- սև գոտի (ութ կարմիր գծիկ)
9 դան- սև գոտի (ինը կարմիր գծիկ) կամ արծաթագույն գոտի
10 դան- սև գոտի (տասը կարմիր գծիկ) կամ ոսկեգույն գոտի
. 4 վարպետական կարգերն են՝
1. Հանրապետական կարգի սպորտի վարպետ
2. Հանրապետական կարգի մարտարվեստի վարպետ
3. Միջազգային կարգի սպորտի վարպետ
4. Միջազգային կարգի մարտարվեստի վարպետ
. 5 մարզչական կոչումներն են՝
1. Սեմպայ (先輩) - «Առջևում կանգնող ընկեր»,
2. Սենսեյ (先生) - «Առաջնեկ», «Ավագ»,
3. Սիհան (師範) - «Վարպետ»,
4. Հանսի (範士) - «Փորձառու սրամարտիկ», «Օրինակ ծառայող տղամարդ»,
5. Մեյձին (名人) - «Վարպետ», «10-րդ դանի վապետ»
. 2 մարզչական կարգերն են՝
1. Հանրապետական կարգի մարզիչ
2. Միջազգային կարգի մարզիչ
. 5 մրցավարական կոչումներն են՝
1. Սպասարկող մրցավար,
2. Լայսմեն,
3. Ռեֆերի,
4. Դատավոր,
5. Արբիտր
. 2 մրցավարական կարգերն են՝
1. Հանրապետական կարգի մրցավար
2. Միջազգային կարգի մրցավար
. 5 չեմպիոնական կոչումներն են՝
1. Քաղաքի կամ մարզի չեմպիոն
2. ՀՀ չեմպիոն
3. Միջազգային չեմպիոն
4. Աշխարհամասի չեմպիոն
5. Աշխարհի չեմպիոն
. 3 մարզական կոչումներն են՝
1. Տարվա լավագույն մարզիկ
2. Տարվա լավագույն մարզիչ
3. Տարվա լավագույն մրցավար
. Ֆեդերացիայի տիտղոսներն են՝
1. Գենին (下忍) - Կրտսեր նինջա
2. Չունին (中忍) - Միջին նինջա
3. Ջոնին (上忍) - Ավագ նինջա
4. Շիդոշի-հո (Սիդոսի-հո) - Մարտիկի ուղու Կրտսեր Ուսուցիչ
5. Շիդոշի (Սիդոսի) – Մարտիկի ուղու Ուսուցիչ
6. Իրյոնին (医療忍) - Բուժակ-նինջա
7. Շինոբի գաշիրա (忍頭) - Նինջաների ղեկավար
8. Սիհանկե (師範家) - որևէ ճյուղով խորացված ուսուցիչ
9. Սոկե-դաի (宗家代) - Տան գլխավորի օգնական
10. Չիմոկյոկ-չո (事務局長) - Գլխավոր քարտուղար
11. Սոկե (宗家) - Ընտանիքի գլուխ, Տան գլխավոր, հիմնադիր
12. Կագե (影) - Ստվեր, Դպրոցի ղեկավար
Հիմնադիրներ
Ֆեդերացիան հիմնադրել են Սոկե Վլադիմիր Դաշյանը և Չիմոկյոկ-չո Գևորգ Նահապետյանը 2017 թվականի հուլիսին:
Մրցաձևեր
Ֆեդերացիան անցկացնում է մրցաշարեր հետևյալ մրցաձևերով. դեմո կատա, թրոու, կումիտե փոինթ, կումիտե քնթինյու և կումիտե ֆուլ կոնտակտ: