понедельник, 20 ноября 2017 г.

ՀՀ Ոստիկանության պաշտոնների դասակարգման խմբերը

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- պետական կառավարման մարմնի ղեկավար,
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,
- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր,
- տեսուչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:

ՀՀ Ոստիկանության կոչումները

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության կոչումներն են

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`

- ոստիկանության գեներալ-գնդապետ,


- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.

31) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ.


4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության կրտսեր սերժանտ:

ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք - ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ե Ր Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Գ Լ ՈՒ Խ  9

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ, ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Մարտական հերթապահությունը

Հոդված 362. Մարտական հերթապահությունը մարտական առաջադրանքի կատարումն է: Այն իրականացնում են զինված ուժերի տարբեր տեսակների և զորատեսակների զորամասերի ու ստորաբաժանումների նշանակած հերթապահ ուժերը և միջոցները: Հերթապահ ուժերի և միջոցների շարքն են դասվում մարտական անձնակազմերը, կառավարման կետերի, մարտական ապահովման և սպասարկման ուժերի միջոցների հերթափոխերը:

Հոդված 363. Մարտական հերթապահությունը կազմակերպում են զորամասերի հրամանատարները: Նա պատասխանատու է հերթապահ ուժերի և միջոցների կողմից առաջադրված խնդիրների կատարման համար:
Զորամասերի հրամանատարների տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը պատասխանատու են հերթապահ ուժերի ու միջոցների մարտական պատրաստության ապահովման և նախապատրաստման համար` իրենց վերաբերող մասով:

Հոդված 364. Հերթապահ ուժերի ու միջոցների կազմը նրանց մարտական պատրաստության աստիճանը, մարտական հերթապահության տևողությունը, նրա անցկացման կարգը, անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի` մարտական հերթապահության (մարտական ծառայության) անցնելուն նախապատրաստվելու և նրանց փոխվելու կարգը սահմանվում են զորամասի հրամանատարի հրամանով` սույն Կանոնագրքի, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանների ու դիրեկտիվների պահանջներին համապատասխան:

Հոդված 365. Արգելվում է մարտական հերթապահության նշանակել զինվորական երդում չտված, համապատասխան նախապատրաստության ծրագիրը սահմանված ծավալով չյուրացրած, հետաքննության առարկա դարձած արարքներ կատարած և հիվանդ զինծառայողներին:
Մարտական հերթապահություն կատարելու կապակցությամբ չօգտագործված հանգստյան օրերի փոխարեն զինծառայողներին (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) հանգիստ է տրվում շաբաթվա ընթացքում:

Հոդված 366. Անձնակազմի նախապատրաստումը մարտական հերթապահության կատարվում է ստորաբաժանումների, մարտական անձնակազմերի, հերթապահ հերթափոխերի կազմում` զորամասի հրամանատարի հաստատած պլանի հիման վրա` ամեն անգամ հերթապահության անցնելուց առաջ:
Այն անցկացվում է զորամասի հրամանատարի կամ նրա հանձնարարությամբ` այլ անձանց կողմից` խնդիրների բնույթի ու ծավալի, զորամասի, ստորաբաժանման առանձնահատկությունների, մարտական հերթապահության կատարման տեղի ու ժամանակի հաշվառումով, մարտական հերթապահության նախապատրաստման դասարաններում կամ հատուկ նախապատրաստված տեղերում` ուսումնական (ուսումնամարզական) տեխնիկայի, ապարատուրայի, մանրակերտների և ուսումնական ձեռնարկների օգտագործումով:
Սպառազինությունը և ռազմական տեխնիկան պատրաստվում են նախօրոք:
Հերթապահ ուժերի և միջոցների նախապատրաստման բոլոր միջոցառումները ավարտվում են մարտական հերթապահություն կատարելու նրանց պատրաստության ստուգումով: Ստուգման արդյունքները արտացոլվում են մարտական հերթապահության նախապատրաստության հաշվառման մատյանում: Զորամասի հրամանատարը մարտական հրաման է արձակում մարտական հերթապահության անցնելու մասին:

Հոդված 367. Մարտական հերթապահության անցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով:

Հոդված 368. Մարտական հերթապահության անցնելու մասին հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարը (օպերատիվ հերթապահը, հերթափոխի անձնակազմի պետը, հրամանատարական կետի հերթապահը) զեկուցում է իր անմիջական պետին և կառավարման վերադաս կետին: Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարը (օպերատիվ հերթապահը, հերթափոխի անձնակազմի պետը, հրամանատարական կետի հերթապահը) պարտավոր են մանրամասն գիտենալ իրադրությունը, գործել համարձակ և վճռականորեն և ապահովել մարտական խնդրի կատարումը:

Հոդված 369. Մարտական հերթապահության ընթացքում հերթապահ հերթափոխի հետ անցկացվում են առանձին և համալիր մարզումներ (որոնց մի մասը ստուգողական) հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարների (օպերատիվ հերթապահների, հերթափոխների անձնակազմերի պետերի, հրամանատարական կետի հերթապահների), և ավագ պետերի ղեկավարությամբ:
Բացի այդ, մարտական հերթապահության խնդիրների անմիջական կատարումից ազատ հերթապահ հերթափոխերի անձնակազմերի հետ պարապմունքներ են անցկացվում ըստ զորամասի շտաբի պետի հաստատած կարգացուցակի:

Հոդված 370. Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամաններ, որոնք շեղում են նրան մարտական հերթապահության իր պարտականությունների կատարումից և կարող են հանգեցնել մարտական առաջադրանքի խափանման:
Մարտական հերթապահության ժամանակ հերթապահ հերթափոխի անձնակազմին արգելվում է`
որևէ մեկին, թեկուզ ժամանակավորապես, հանձնել մարտական հերթապահության պարտականությունների կատարումը առանց հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարի (օպերատիվ հերթապահի, հերթափոխի անձնակազմի պետի, հրամանատարական կետի հերթապահի) թույլտվության.
շեղվել, զբաղվել այնպիսի գործերով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ.
ինքնակամ լքել մարտական պահակակետը կամ մարտական հերթապահության այլ դիրքեր.
սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա նրանց սահմանված պատրաստությունն իջեցնող աշխատանք կատարել:
Այն զորամասերում (ստորաբաժանումում), որից առանձնացվում են հերթապահ ուժերն ու միջոցները, անձնակազմի արձակումը զորամասի տարածքից, պարապմունքները, մարզական և կուլտուր-զանգվածային միջոցառումները անցկացվում են այն հաշվով, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանված ժամկետներում ապահովվի հերթապահ հերթափոխերի ուժեղացումը:

Հոդված 371. Պաշտոնատար անձանց կողմից մարտական հերթապահության ստուգման պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Մարտական հերթապահության կատարման ստուգումն իրականացվում է զորամասի հրամանատարի, նրա անմիջական պետերի կամ նրանց հանձնարարությամբ` այլ անձանց կողմից և այդ նպատակով մշակվում է մարտական հերթապահության ստուգման պլան:
Մարտական հերթապահության հերթափոխից հետո կատարվում է անձնակազմի ծառայության վերլուծությունը, և նրա վիճակը նշվում է զորամասի հրամանատարի հրամանում:

Գ Լ ՈՒ Խ  10

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 372. Հավաքակայան է կոչվում այն տարածքը, որը սարքավորված է սպառազինությունը և ռազմական տեխնիկան պահպանելու, սպասարկելու, նորոգելու և մարտական պատրաստության բերելու համար:
Հավաքակայանները կարող են լինել մշտական և դաշտային:
Մշտական հավաքակայանները սարքավորվում են գնդի մշտական տեղակայման վայրերում և հրաձգարաններում (ճամբարներում): Ընդ որում, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են փակվող պահեստարաններում կամ ծածկերի տակ, ինչպես նաև հուսալի պարիսպներով հրապարակներում: Հավաքակայաններում սարքավորվում են` հսկիչ-տեխնիկական կետ` հավաքակայանում հերթապահի, հսկիչ-տեխնիկական կետի պետի, երթևեկության անվտանգության դասարանի, վարորդների հրահանգավորման, մեքենաների ավագի և հավաքակայանի վերակարգի համար նախատեսված շինություններով լիցքավորման կետ, մաքրման և լվացման կետ, ամենօրյա տեխնիկական սպասարկման կետ, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղեր և մարտական օգտագործման համար նրանց պատրաստության ապահովման օբյեկտներ, տեխնիկայի սպասարկման համար այլ շինություններ (տեղեր) և անհրաժեշտ կենցաղային շինություններ:
Դաշտային հավաքակայանները կազմակերպվում են դաշտային պայմաններում զորամասի (ստորաբաժանման) ժամանակավոր դիրքավորմանը կից: Դրանք կազմակերպվում են սովորաբար յուրաքանչյուր գումարտակի (վաշտի) համար:
Հավաքակայանների կառուցվածքն ու սարքավորումը պետք է ապահովեն մեքենաների արագ և հարմար ելքը:

Հոդված 373. Հավաքակայանի տարածքը բաժանվում է հատվածների, որոնք կցվում են ստորաբաժանումներին: Այդ հատվածների սահմանները նշվում են ցուցանշաններով: Մշտական հավաքակայանի տարածքը պատրաստվում և սարքավորվում է պաշտպանության տեխնիկական միջոցներով, շրջապատող միջավայրի պաշտպանության կանոնների և նորմերի պահպանումն ապահովող սարքերով, կանաչապատվում է և լուսավորվում:
Հավաքակայանների բոլոր շենքերը, շենքերի և հավաքակայանի դարպասները համարակալվում են:

Հոդված 374. Պետք է կառուցվեն և շարժման համար մշտապես պիտանի պահվեն դեպի հավաքակայան և նրա ներսում տեղակայված շինություններն ու կառույցները տանող ճանապարհներ և հարմար մատույցներ:
Ամռանը չոր եղանակին ճանապարհները ջրվում են, իսկ ձմռանը` մաքրվում ձյունից:
Հավաքակայանի տարածքում ճանապարհներից դուրս քայլելն ու երթևեկելն արգելվում է:
Հավաքակայանի բոլոր ճանապարհներին տեղակայվում են մեքենաների շարժման ուղղության և արագության ցուցանշաններ և ճանապարհային ուրիշ նշաններ:

Հոդված 375. Հավաքակայանում ներքին ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, հատուկ շինությունների, պահեստների ճիշտ պահպանման, մաքրության պահպանման, հակահրդեհային և բնապահպանական միջոցառումների անցկացման համար պատասխանատու է գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետը կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետը:
Ստորաբաժանումներին կցված սպառազինության, ռազմական տեխնիկայի շինությունների և հավաքակայանների տարածքների պահպանման համար պատասխանատու են ստորաբաժանումների հրամանատարները:

Հոդված 376. Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կատարվում է նաև մեքենաների սեզոնային տեխնիկական սպասարկում:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի զննումն ու սպասարկումը, ինչպես նաև հավաքակայանների լրասարքավորումն ու բարեկարգումը կատարվում են հավաքակայանային, տնտեսական օրերին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի խնամքին հատկացված ժամանակ:
Սպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կանգնեցվում է կայանատեղերում: Տարվա ցուրտ եղանակին չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում շարժիչների հովացման համակարգից դատարկվում է ջուրը, սպառազինության և ռազմական տեխնիկայի վրայից հանվում են ակումուլյատորային մարտկոցները: Այդ դեպքում կախվում են ցուցանակներ` «Ջուրը դատարկված է» և «Ակումուլյատորային մարտկոցները հանված են» մակագրությամբ:
Արգելվում է կայանատեղերում կանգնեցնել չսպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Չի թույլատրվում մեքենաները պահել հավաքակայանից դուրս, բացառությամբ այն մեքենաների, որոնք բեռնված են ռազմամթերքով և այլ նյութական միջոցներով և գտնվում են պահեստների տարածքում պահակախմբի հսկողության տակ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատեսի անցկացման ժամանակ գնդի հրամանատարն անցկացնում է նաև հավաքակայանների վիճակի ստուգում:

Հոդված 377. Մեքենաները հավաքակայանից դուրս են թողնվում ըստ գնդի հրամանատարի` նախօրյակին հաստատված վերակարգի, տեխնիկապես սարքին վիճակում և սպասարկված, նրանց կցված վարորդներով, որոնք ունեն վարորդի անձը վկայող փաստաթուղթ և մեքենա վարելու իրավունք, անցել են նախուղերթային բժշկական ստուգում և ունեն ուղերթի ելնելու թույլտվություն, ձևակերպված ուղեգրեր, որոնք ստորագրված են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի (սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձի) կողմից և ունեն հսկիչ-տեխնիկական պետի նշումը մեքենայի սարքին վիճակի մասին, ինչպես նաև հավաքակայանի հերթապահի նշումը արագաչափի ցուցումների և մեքենան հավաքակայանից դուրս թողնելու ժամանակի մասին:
Մեքենաների օգտագործումը պլանավորվում է մեքենաների սպասարկման, դրանք ուղերթին նախապատրաստելու և հանգստի համար վարորդներին ժամանակ հատկացնելու հաշվառումով:
Վերակարգով չնախատեսված մեքենաների բացթողումն իրականացվում է բացառիկ դեպքերում և միայն գնդի հրամանատարի թույլտվությամբ:
Հանգստյան և տոնական օրերին հավաքակայանից մեքենաների բացթողումը հասցվում է մինիմումի:

Հոդված 378. Երկու և ավելի մեքենաների ուղերթ դուրս գալու դեպքում նշանակվում է շարասյան պետ:
Թե´ շարասյան կազմում և թե´ առանձին մեքենաներով մարդկանց և պայթունավտանգ բեռների տեղափոխման դեպքում յուրաքանչյուր մեքենայի համար նշանակվում է մեքենայի ավագ: Այլ դեպքերում մեքենաների ավագները նշանակվում են ըստ անհրաժեշտության` գնդի հրամանատարի որոշմամբ:
Շարասյան պետը (մեքենայի ավագը) նշանակվում է ճանապարհային երթևեկության կանոններն իմացող սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է առաջադրված խնդրի լուծման և մեքենայի (մեքենաների) ճիշտ շահագործման, մեքենայում (մեքենաներում) գտնվող անձնակազմի կարգապահության, նրա կողմից անվտանգության պահպանման համար:
Շարասյան պետը (մեքենայի ավագը) պարտավոր է`
- նախքան մեքենայի (մեքենաների) շարժվելը ստուգել մարդկանց նստեցման և բեռի բեռնման կանոնների պահպանումը, վերահսկել կարգուկանոնը նստեցման (բեռնման), իջեցման (բեռնաթափման) և մեքենաներում (մեքենայում) անձնակազմի տեղավորման ժամանակ.
- մեքենայի (մեքենաների) ընթացքի ժամանակ հետևել երթուղու, ինչպես նաև շարժման սահմանված արագության պահպանման, վարորդի (վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարմանը, իսկ մեքենաներում գտնվող անձնակազմի կողմից զինվորական կարգապահության անվտանգության պահանջների կատարմանը:
Շարասյան պետին (մեքենայի ավագին) արգելվում է վարել մեքենան կամ ստիպել վարորդին` ղեկը ուրիշին հանձնել, արձակել այնպիսի հրամաններ, որոնք հարկադրում են վարորդին խախտել ճանապարհային երթևեկության կանոնները կամ գերազանցել սահմանված արագությունը:
Շարասյուների պետերը (մեքենաների ավագները) տվյալ փոխադրումը կազմակերպող անձինք կամ իրենց անմիջական պետերը հրահանգավորում են առաջադրանքների կատարման նպատակների, կարգի և ժամկետների մասին, ինչպես նաև երթևեկության անվտանգության պահանջների կատարման վերաբերյալ: Բացի այդ, ստորաբաժանումների հրամանատարները մեքենաների վարորդներին հրահանգավորում են մեքենաների շահագործման կանոնների պահպանման, ճանապարհային երթևեկության կանոնների և ուղերթում նրանց վարքագծի մասին:
Վարորդներին կտրականապես արգելվում է մեքենայի ղեկը հանձնել որևէ մեկին:

Հոդված 379. Մեքենաների նախապատրաստումը ուղերթ դուրս գալուն իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարների կամ սպառազինության գծով նրանց տեղակալների (տեխնիկական մասի պետերի, ավտոմոբիլային ծառայության պետերի, ավագ տեխնիկների կամ վաշտերի տեխնիկների) ղեկավարությամբ:
Հավաքակայանից դուրս եկող և հավաքակայան վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնում է հսկիչ-տեխնիկական կետի պետը:

Հոդված 380. Հավաքակայանի ներքին կարգուկանոնը և աշխատանքի կարգուկանոնը հայտնվում են գնդի հրամանում (Հավելված 11): Հրամանով չնախատեսված ժամերին հավաքակայան մտնելու և այնտեղ աշխատելու իրավունքը տալիս է միայն գնդի հրամանատարը:

Հոդված 381. Հավաքակայանում աշխատանքի և պարապմունքների համար սահմանված ժամերին անձնակազմի մուտքը հավաքակայան թույլատրվում է միայն շարքով` սպաների, ենթասպաների կամ սերժանտների հրամանատարությամբ:
Աշխատանքի համար սահմանված ժամերին տվյալ գնդի սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների մուտքը հավաքակայան թույլատրվում է անձնական վկայականներով: Ծառայողական կարիքներով հավաքակայան միայնակ եկած սերժանտների և զինվորների մուտքը հավաքակայան թույլատրվում է զինվորական գրքույկներով` գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի թույլտվությամբ, ինչի մասին վերջինս տեղեկացնում է հավաքակայանի հերթապահին:
Մեքենաները դուրս բերելու եկած անձնակազմի (վարորդների) մուտքը հավաքակայան թույլատրվում է ներկայացվող ուղեգրերով:
Գնդի կազմի մեջ չմտնող անձինք հավաքակայան կարող են մտնել միայն գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալի ստորագրած միանգամյա անցաթղթերով և հատուկ նշանակված զինծառայողի ուղեկցությամբ:
Հավաքակայանում գտնվող մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու իրավունք ունեն միայն նրանց կցված զինծառայողները` պահեստարանները և հավաքակայանի շինությունները բացելու իրավունք ունեցող անձանց թույլտվությամբ:
Տագնապի դեպքում մեքենաներին և ռազմական տեխնիկային մոտենալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը և շարադրվում համապատասխան հրահանգներում:

Հոդված 382. Մեքենաների վառոցքների, մեքենաների լյուկերի, հավաքակայանների շինությունների և հավաքակայանի դարպասների բանալիների պահպանման կարգը պետք է ապահովի հավաքակայանից մեքենաների ժամանակին դուրս գալը, ինչպես նաև բացառի անձնակազմի կողմից դրանց ինքնակամ օգտագործման դեպքերը:
Բանալիները պահվում են.
մեքենաների վառոցքի, փականներինը և լյուկերինը` մի լրակազմը հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` վաշտի (գումարտակի, ապահովման ստորաբաժանումների) հերթափոխի մոտ` կնքված արկղում, ուղեգրերի հետ միասին, տագնապի ազդարարման դեպքերի համար.
հավաքակայանի շինություններինը և մուտքի դարպասներինը, մի լրակազմը` հավաքակայանի հերթապահի մոտ, մյուսը` գնդի հերթապահի մոտ` կնքված արկղում:

Հոդված 383. Հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման համար նշանակվում են հավաքակայանի հերթապահ, օրապահներ և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդներ (վարորդներ):
Հավաքակայանի հերթապահը օրապահներին կանգնեցնում է հավաքակայանի մուտքերի մոտ, իսկ աշխատանքների կատարման ընթացքում` նաև հավաքակայանի տարածքում:
Մշտական և դաշտային հավաքակայանները շուրջօրյա հսկվում են պահակության կողմից` ժամապահներ դնելով: Պահակության հուսալիորեն գործող տեխնիկական միջոցներով հավաքակայանները սարքավորելու դեպքում դրանք կարող է հսկել պահակություն` առանց ժամապահներ դնելու:

Հոդված 384. Սպառազինության և ռազմական տեխնիկայի բոլոր պահեստարանների և հրապարակների կնքման (կապարակնքման) կարգը, ինչպես նաև պահպանության հսկողությունը հանձնելուց հետո հավաքակայան եկած սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

Հավաքակայանի հերթապահը

Հոդված 385. Գնդի հավաքակայանի հերթապահը նշանակվում է սպաներից, ենթասպաներից, իսկ առանձին գումարտակում կարող է նշանակվել ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման և վերակարգի ծառայության համար: Հավաքակայանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, հավաքակայանում ներքին ծառայության կարգով` գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետին կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետին:
Նրան են ենթարկվում հավաքակայանի օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները):

Հոդված 386. Հավաքակայանի նոր հերթապահը նշանակված ժամին հրահանգավորման համար ներկայանում է գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին:
Հերթափոխումից հետո հավաքակայանի նոր հերթապահը հին հերթապահից ընդունում է փաստաթղթերը և ունեցվածքը (Հավելված 10), նրա հետ շրջում հավաքակայանի տարածքում, նրա բոլոր շինություններում և ընդունում հավաքակայանի կնքված շինությունները, պահեստները, ինչպես նաև բաց հրապարակներում և ծածկերի տակ գտնվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու սարքավորումը:
Հերթապահության հանձնման-ընդունման գրքում նա գրանցում է այն թերությունները, որոնք չեն կարող վերացվել` հերթապահությունն ընդունելիս:
Հերթապահության հանձնման-ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալին և գնդի հերթապահին:

Հոդված 387. Հավաքակայանի հերթապահը պարտավոր է`
- գտնվել իրեն հատկացված շինությունում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով որևէ տեղ գնալիս իր փոխարեն թողնել ազատ հերթապահի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում.
- մանրակրկիտ ստուգել հավաքակայան եկած անձանց անցաթղթերն ու անձը վկայող (հաստատող) փաստաթղթերը, միանգամյա անցաթղթերի վրա նշումներ կատարել հավաքակայան գալու և այնտեղից գնալու ժամի մասին, հերթափոխը հանձնելուց հետո անցաթղթերը հանձնել գնդի տեխնիկական մաս.
- հավաքակայանի շինությունների և պահեստների բացումը թույլատրել գնդի հրամանով նշանակված անձանց` այդ մասին գրանցումներ կատարելով համապատասխան գրքերում, ներկա գտնվել դրանք բացելու ժամանակ.
- անձամբ թույլատրել հավաքակայանից մեքենաների դուրս գալն ու նրանց երթևեկությունը հավաքակայանի ներսում.
- սահմանված կարգով վարել մեքենաների ելքի և վերադարձի մատյանը.
- հետևել, որպեսզի մեքենաները ուղերթերից ժամանակին վերադառնան, ուշանալու դեպքում զեկուցել գնդի հերթապահին.
- վերահսկել հավաքակայանի գույքի դուրսբերումը կամ ներսբերումը հավաքակայան` ուղեգրում կատարված նշումներին համապատասխան, ինչպես նաև հետևել, որպեսզի չթույլատրվի կողմնակի անձանց մուտքը հավաքակայանի տարածք.
- հսկել հավաքակայանում օրվա կանոնակարգի կատարումը և հետևել, թե որ ստորաբաժանումները ինչ աշխատանք են կատարում այնտեղ, թույլ չտալ մեքենաների, այլ տեխնիկայի կամ սարքավորումների նորոգման և սպասարկման հետ կապ չունեցող աշխատանքների կատարումը հավաքակայանում.
- մշտապես գիտենալ սարքին և անսարք մեքենաների, այլ տեխնիկայի և սպառազինության առկայությունը, ծախսը, քանակը.
- հետևել մաքրությանն ու կարգուկանոնին հավաքակայանի շինություններում և տարածքում, ինչպես նաև հետևել շրջակա միջավայրի պահպանության կանոնների կատարմանը.
- տարվա ցուրտ եղանակներին հետևել հավաքակայանի շինություններում և ջրայուղատաքացուցիչում վառարանները ժամանակին և ճիշտ վառելուն և բոլոր շինություններում սահմանված ջերմաստիճանը պահելուն, չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում ստուգել` դատարկվա՞ծ է արդյոք ջուրը շարժիչների հովացման համակարգերից, իսկ ուժեղ ցրտերին, դրանից բացի, մեքենաներից հանվա՞ծ են, արդյոք ակումուլյատորային մարտկոցները և կախվա՞ծ են, արդյոք, համապատասխան ցուցանակներ.
- հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (Հավելված 16) և ստուգել հրդեհամարման և հրդեհային ազդանշանման միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև հերթապահ քարշակների պատրաստ լինելը հրդեհի դեպքում.
- միջոցներ ձեռնարկել հավաքակայան վերադարձած մեքենաների և այլ տեխնիկայի ժամանակին տեխսպասարկման համար.
- թույլ չտալ կայանատեղերում կանգնեցնելու չլիցքավորված մեքենաներ.
- հետևել, որպեսզի երեկոյան բոլոր աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի շինություններում հանգցվի լույսը և թողնվի միայն հերթապահ լուսավորումը, իսկ հավաքակայանի դրսի լուսավորումն անջատվի.
- ստուգել տեխնիկական թունավոր հեղուկների պահպանման համար նախատեսված շինությունների (ցանկապատված հարթակների) դռների կողպեքների և կապարակնիքների (պլոմբների) առկայությունն ու սարքինությունը.
- անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի` հավաքակայան գալու դեպքում դիմավորել նրանց և զեկուցել:
Օրինակ` «Պարո´ն մայոր, իմ հերթապահության ժամանակ պատահարներ չեն եղել (կամ եղել է այս, այն...):Հավաքակայանի հերթապահ` լեյտենանտ Հարությունյան»:
Զեկույցն ավարտելուց հետո հերթապահը հավաքակայանի տարածքում ուղեկցում է եկած հրամանատարին (պետին):
Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը կամ սպառազինության գծով նրա տեղակալը և զեկուցում է նրան, հավաքակայանի հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է:

Հոդված 388. Հավաքակայանի հերթապահը մեքենաները հավաքակայանից դուրս է թողնում 375 հոդվածում նշված կարգով:
Մեքենայի հավաքակայան վերադառնալուց և հսկիչ տեխնիկական կետի պետի կողմից ստուգվելուց հետո հավաքակայանի հերթապահը ուղեգրում և մեքենաների ելքի ու վերադարձի մատյանում գրանցում է կատարում վերադարձի ժամանակի, արագաչափի ցուցմունքների մասին և երբ մեքենան ամբողջապես սպասարկվում ու լիցքավորվում է, այն ուղարկում է կայանատեղ կամ կազմակերպում դրա պահպանումը սահմանված կարգով, որից հետո մեքենայի անձնակազմին (վարորդին) թույլ է տալիս հեռանալ հավաքակայանից:

Հոդված 389. Հավաքակայանում հրդեհ բռնկվելու դեպքում հավաքակայանի հերթապահն անմիջապես հրշեջ խումբ է կանչում, միջոցներ է ձեռնարկում հրդեհը մարելու, մեքենաները դուրս բերելու և սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու նյութական այն միջոցները փրկելու համար և կատարվածի մասին զեկուցում գնդի հերթապահին, գնդի հրամանատարին և սպառազինության գծով նրա տեղակալին:

Հոդված 390. Հավաքակայանում աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի հերթապահն ստուգում է, որպեսզի բոլոր շինություններում և հավաքակայանի տարածքում կատարվեն հրդեհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները, կարգուկանոն հաստատվի, ստորաբաժանումների հրամանատարներից ընդունում է հավաքակայանի շինությունները, պահեստները, հարթակները, դրանք կնքելու թույլտվություն է տալիս և ինքը լրացուցիչ կնքում է դրանք կնիքով: Հրշեջ վերակարգի անձանց հետ համատեղ հավաքակայանն ստուգելուց և հրդեհային մետաղանիշ (ժետոն) ստանալուց հետո նա հավաքակայանը հանձնում է զինված պահակախմբի պահպանմանը:

Հավաքակայանի օրապահը

Հոդված 391. Հավաքակայանի օրապահը նշանակվում է զինվորների կամ սերժանտների կազմից: Նա պատասխանատու է հավաքակայանում սահմանված կարգուկանոնի պահպանման, մեքենաները հավաքակայանից դուրս թողնելու և դրանք ներս ընդունելու ճշտության համար: Հավաքակայանի օրապահը ենթարկվում է հավաքակայանի հերթապահին:

Հոդված 392. Հավաքակայանի օրապահը պարտավոր է`
- զինծառայողներին, մեքենաները և այլ տեխնիկան հավաքակայանից դուրս թողնել և ներս ընդունել միայն հավաքակայանի հերթապահի թույլտվությամբ.
- հավաքակայանում հետևել մաքրությանն ու կարգուկանոնին.
- հավաքակայանի շինություններում և տարածքում թույլ չտալ ծխել և կրակ վառել, բացառությամբ դրա համար հատուկ հատկացված և սարքավորված տեղերի.
- հետևել, որպեսզի մեքենաները կայանատեղերից դուրս բերվեն (կայանատեղերում կանգնեցվեն) միայն գնդի հերթապահի թույլտվությամբ.
- հրդեհ բռնկվելու դեպքում անմիջապես զեկուցել հավաքակայանի հերթապահին և այն հանգցնելու միջոցներ ձեռնարկել.
- հավաքակայանում կարգուկանոնի խախտման դեպքերի մասին անմիջապես զեկուցել հավաքակայանի հերթապահին:

Հոդված 393. Հերթական օրապահը կանգնեցվում է հավաքակայանի մուտքի մոտ, իսկ ազատ հերթափոխի օրապահը հավաքակայանում աշխատանքի ժամերին գտնվում է նրա տարածքում և հետևում ներքին կարգուկանոնին, հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը և ոչ մի տեղ չի գնում առանց հավաքակայանի հերթապահի թույլտվության:

Հերթապահ քարշակի մեխանիկ-վարորդը (վարորդը)

Հոդված 394. Հերթապահ քարշակի մեխանիկ-վարորդը (վարորդը) նշանակվում է ստորաբաժանումների մեխանիկ-վարորդներից (վարորդներից) և պատասխանատու է սպառազինության ու ռազմական տեխնիկայի էվակուացմանը հերթական քարշակի մշտական պատրաստության համար: Նա ենթարկվում է հավաքակայանի հերթապահին:

Հոդված 395. Հերթապահ քարշակի մեխանիկ-վարորդը (վարորդը) պարտավոր է`
- մշտապես գտնվել հավաքակայանի օրվա վերակարգի անձանց համար նախատեսված շինությունում.
- գիտենալ հավաքակայանի շինություններից սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման համար հերթապահ քարշակի օգտագործման կանոններն ու կարգը.
- հետևել քարշակի վրա կցաքարշի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի էվակուացման միջոցների առկայությանն ու սարքին վիճակին.
- պահպանել հերթապահ քարշակի շարժիչի սահմանված ջրային ռեժիմը, որն ապահովի քարշակի արագ և անխափան գործարկումը ցածր ջերմաստիճանների պայմաններում.
- հավաքակայանում հրդեհի բռնկման դեպքում գործի գցել հերթապահ քարշակը և հավաքակայանում հերթապահի ցուցումով ձեռնամուխ լինել սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական ուրիշ միջոցների էվակուացմանը:

Գ Լ ՈՒ Խ  11

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 396. Զորքերը հրաձգարաններ (ճամբարներ) են դուրս գալիս, որպեսզի մարտական իրադրությանն առավելագույն մոտեցված պայմաններում բարձրացվի անձնակազմի դաշտային վարժաուսուցման մակարդակը, ամրապնդվեն նրա բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստությունը, զինվորական պարտքի կատարումը:
Զորքերի հրաձգարան դուրս գալու կարգը սահմանվում է մարտական պատրաստության պլանով կամ ավագ հրամանատարի (պետի) հրամանով.

Հոդված 397. Հրաձգարանում (ճամբարում) գտնվելու ժամանակ ներքին ծառայությունը գնդում և նրա ստորաբաժանումներում կազմակերպվում է ըստ Կանոնագրքի երկրորդ մասի և սույն գլխի դրույթների:
Գնդի հրամանատարը, սահմանելով օրվա կանոնակարգը, զինծառայողների ծառայողական ժամանակի ռեգլամենտը, հրաձգարանից (ճամբարից) ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման կարգը և ներքին կարգուկանոնի ուրիշ դրույթներ, պետք է հաշվի առնի ստորաբաժանումների խնդիրները վարժաուսուցման բարձրացման ուղղությամբ, նրանց դիրքավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ հրամանատարի (պետի) հրաձգարանում (ճամբարում) սահմանած ընդհանուր կանոնները:

Հոդված 398. Հրաձգարանում (ճամբարում) տարբեր զորամիավորումների, զորամասերի (ստորաբաժանումների) հավաքների անցկացման ժամանակ ներքին ծառայությունը ղեկավարելու համար ավագ հրամանատարը (պետը) նշանակում է ճամբարային հավաքի պետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պաշտոնատար այլ անձինք:
Ճամբարային հավաքի պետը պատասխանատու է մարտական պատրաստության կազմակերպման և ընթացքի, անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ինչպես նաև հավաքում ներգրավված զորամասերում ներքին կարգուկանոնի ու նրանց կողմից շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարման համար: Նա հավաքի բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) անմիջական պետն է: Ճամբարային հավաքի պետն իր պարտականությունները կատարում է ինչպես գնդի հրամանատարը` սույն գլխի առնչությամբ:

Հոդված 399. Ճամբարային հավաքի պետի հրամանով օրվա վերակարգ է նշանակվում ճամբարային հավաքի հերթապահը, որն իր պարտականությունները կատարում է գնդի հերթապահի պարտականություններին համապատասխան:

Հոդված 400. Հրաձգարանում գունդը (ստորաբաժանումը) տեղավորվում է շինություններում կամ ճամբարի ձևով (վրաններում): Մի քանի զորամասերի կամ տարբեր զորամիավորումների (զորամասերի) ստորաբաժանումների միաժամանակյա տեղավորման դեպքում տարածքը և շինությունները նրանց միջև բաժանում են ավագ հրամանատարը (պետը) կամ ճամբարային հավաքի պետը:
Շտաբները, բուժկետերը, արհեստանոցները, պահեստները, թիկունքի ծառայությունները (օբյեկտները) տեղավորվում են առավելապես շինություններում: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են դաշտային հավաքակայանների պահեստարաններում և ծածկերի տակ, իսկ դրանց բացակայության դեպքում ծածկվում են ծածկոցներով կամ բրեզենտով:

Հոդված 401. Հրաձգարանի (ճամբարի) սահմանները, որոնցից այն կողմ անձնակազմին արգելվում է դուրս գալ, հայտարարվում են գնդի հրամանում:
Կողմնակի անձանց մուտքը հրաձգարան (ճամբար) կատարում է գնդի հրամանատարը սահմանած կանոններին համապատասխան` ըստ 258-261 հոդվածների պահանջների:

Հոդված 402. Հրաձգարաններում (ճամբարներում) բաց ջրամբարներում անձնակազմի լողանալու կարգը սահմանում է գնդի հրամանատարը (ճամբարային հավաքի պետը):
Լողանում են այդ նպատակի համար հատուկ հատկացված և համապատասխան ձևով սարքավորված տեղերում:
Զինվորներն ու սերժանտները լողանալու են գնում շարքով` ավագի հրամանատարությամբ:
Լողանալու ժամանակ կարգուկանոնին հետևելու, ջրում դժբախտ պատահարները կանխելու և բուժօգնություն ցույց տալու նպատակով նշանակվում են հերթապահ` սպաներից կամ ենթասպաներից, լողորդների հերթապահ խումբ և հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):
Ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի ավագները) պարտավոր են լողանալու ժամանակ ափից հսկել լողացողներին:

Հոդված 403. Հրաձգարանի (ճամբարի) տարածքը պետք է մաքուր պահվի` հրդեհային անվտանգության (Հավելված 16) և շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումով: Աղբը հավաքվում և ամեն օր դուրս է բերվում սանվերահսկողության մարմինների հետ համաձայնեցված վայրեր, որոնք հրաձգարանում (ճամբարում) գնդի տեղավորման սահմաններից առնվազն 3 կմ հեռու են և որոշված են գերիշխող քամիների ուղղության հաշվառումով:
Հրաձգարանի (ճամբարի) տարածքում ճանապարհների վրա տեղադրվում են երթևեկության ուղղությունների ցուցանիշներ, ինչպես նաև ճանապարհային ազդանշաններ և ուղենիշներ, որոնք ցույց են տալիս մարտական և այլ մեքենաների շարժման թույլատրելի արագությունը: Թրթուրավոր տեխնիկայի համար սահմանվում են անվավոր տեխնիկայի շարժման երթուղիներից տարբեր երթուղիներ:

Գնդի տեղավորումը ճամբարի ձևով (վրաններում)

Հոդված 404. Ճամբարի ձևով (վրաններում) գնդի տեղավորման ժամանակ ճամբար դնելը կատարվում է Հավելված 15-ում շարադրված ցուցումներին համապատասխան: Գնդում ներքին ծառայությունն իրականացնելու համար նշանակվում է վերակարգ` 263-266 հոդվածներին համապատասխան: Օրվա վերակարգի հերթափոխումը կատարվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ, առջևի տողանի (բաժնեգծի, ճամբարագծի) առաջ, դեմքով դեպի դաշտը, գնդի ճամբարի կենտրոնի դիմաց:

Հոդված 405. Վաշտում նշանակվում է օրապահների երեք հերթափոխ, հերթական հերթափոխը գտնվում է առջևի բաժնեգծում, պահակակետի սնկի (սնկային ծածկի) մոտ, երկրորդ հերթափոխը պահակություն է անում վաշտի տեղաբաշխման շրջանում, իսկ երրորդը հանգստանում է: Վաշտի օրապահները իրենց պարտականությունները կատարում են 308, 309 հոդվածներին համապատասխան: Բացի այդ, օրապահները պարտավոր են հրամանները (կարգադրությունները) բարձրաձայն հաղորդել վրաններում գտնվող զինծառայողներին և մոտակայքում տեղակայված վաշտերի օրապահներին, հետևել, որպեսզի բնական պահանջները բավարարելու համար զինծառայողները գնան դրա համար հատկացված տեղերը:

Հոդված 406. Առավոտյան ստուգման և երեկոյան անվանականչի համար վաշտերը շարվում են իրենց առջևի կամ կողմնային տողանների վրա: Վատ եղանակին գնդի հերթապահի կարգադրությամբ երեկոյան ստուգումը (անվանականչը) թույլատրվում է անցկացնել ըստ վրանների:

Հոդված 407. Երեկոյան ստուգումն (անվանականչը) անցկացվում է գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի «Սկսել անվանականչը» հրամանով:
Երեկոյան անվանականչի համար հերթապահները և օրապահները գիծ են դուրս գալիս և շարվում 412 հոդվածի համաձայն, իսկ ստորաբաժանումները շարվելիս` վաշտերի ավագները կանգնում են դրանց առջևի և կողմնային գծերի վրա:

Հոդված 408. Գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք շեփորել»: Նվագախումբը (փողհար-թմբկահարը) «Երեկոյահավաք» է շեփորում: Ընդհանուր ճամբարային երեկոյան անվանականչ անցկացնելիս` «Երեկոյահավաք» շեփորելուց հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Ազա´տ, դեպի վրանները» հրամանը: Նվագախումբը քայլերգ է նվագում:
Սահմանված ժամին տրվում է «Ավարտ» ազդանշանը:
Անվանականչից հետո վաշտերի հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի (ճամբարային հավաքի) հերթապահին:

Հոդված 409. Լավ եղանակին ցերեկը և տաք գիշերներին գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի կարգադրությամբ օրապահները բարձրացնում են վրանների վարագույրները: Չոր եղանակին ճամբերի գծերը, ճանապարհները և վրանների միջև եղած ուղիները ջրվում են:

Հերթապահներին գիծ կանչելը

Հոդված 410. Հերթապահները գիծ են կանչվում, երբ ճամբար են գալիս.
Հայաստանի Հանրապետության Նախագահը և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը), գեներալ-գնդապետները, բոլոր ուղղակի պետերը` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ու հրահանգավորման (ստուգման) անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձինք:

Հոդված 411. Հերթապահները գիծ են կանչվում նաև «ծանուցում» ազդանշանով և գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի հրամանով:
Հերթապահները գիծ են կանչվում գծի օրապահների միջոցով, որոնք հաղորդում են «Հերթապահնե´ր, գիծ» կամ «1-ին վաշտի հերթապա´հ, գիծ» հրամանը:
«Ավարտ» ազդանշանից մինչև «Վերկաց» ազդանշանը հերթապահներին գիծ կանչելու հրաման չի տրվում:

Հոդված 412. Հերթապահները, գիծ կանչվելիս, զբաղեցնում են իրենց տեղերը` կանգնելով դեմքով դեպի դաշտը.
վաշտի հերթապահները (բացի ձախթևայիններից)` իրենց վաշտերի աջ թևում, հերթական օրապահից մեկ քայլ առաջ, գումարտակի ձախաթևյան վաշտի հերթապահը` ձախ թևում.
գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը` դրոշի հենարանի դիմաց նրանից երեք քայլ առաջ, նրա օգնականը` հերթապահի հետևը, մեկ քայլ հեռավորության վրա.
հերթապահ փողհար-թմբկահարը` գնդի (ճամբարային հավաքի) հերթապահի օգնականի հետևը` վաշտերի հերթապահների գծի վրա:

Հոդված 413. Ճամբար եկող անձանց (նշված 410 հոդվածում) դիմավորելու համար գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը դուրս է գալիս գնդի այն թևը, որտեղից սպասվում են եկողները, նշված անձանց տեղ հասնելուն պես նա զեկույց է տալիս նրանց և ուղեկցում:
Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը միայն ներկայանում է:

Գ Լ ՈՒ Խ  12

ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 414. Զորամասերը, ստորաբաժանումները և մեծ թվաքանակով անձնախմբերը երկաթուղային, ջրային տրանսպորտով փոխադրելու համար կազմավորվում են զինվորական էշելոններ:
Օդային տրանսպորտով տեղափոխվելիս` յուրաքանչյուր օդանավի համար կազմավորվում են զինվորական անձնախմբեր:
Յուրաքանչյուր զինվորական էշելոնի (անձնախմբի) տրվում է համար:

Հոդված 415. Զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմը պետք է գիտենա և պահպանի վարքի սահմանված կանոնները և անվտանգության պահանջները զորքերի տեղափոխման ժամանակ:

Հոդված 416. Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ):
Զինվորական անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ:
Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ զինվորական էշելոնի պետը, իսկ օդանավերի սրահների օրապահները` զինվորական անձնախմբի պետը:
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը, զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը հայտարարվում են ամբողջ անձնակազմին:

Հոդված 417. Ներքին և պահակային ծառայության համար զինվորական էշելոնում նշանակվում են`
զինվորական էշելոնի հերթապահ և նրա օգնական,
վաշտերի (նրանց համապատասխան ստորաբաժանումների) հերթապահներ,
վագոնների (նավերի մարդատար շինությունների, օդանավի սրահի) հերթապահներ և օրապահներ,
պահակախումբ,
հերթապահ ստորաբաժանում,
հերթապահ փողհար-թմբկահար:

Հոդված 418. Զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմին արգելվում է`
խառնվել ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքին.
կանգառի համար նախատեսված ժամանակից ավել կանգնեցնել գնացքը (նավը, օդանավը).
կանգնել կամ իջնել (օդանավում լքել տեղերը) մինչև սահմանված հրամանը կամ ազդանշան տալը, թռչել վագոններ (նավի տախտակամած) կամ ցած թռչել վագոններից (տախտակամածից) ընթացքի ժամանակ.
«կանգ» բռնակով կանգնեցնել գնացքը, բացի այն դեպքերից, երբ վտանգ է սպառնում գնացքի հսկողության անվտանգությանը կամ մարդկանց կյանքին.
վագոնների (նավերի) վրա մակագրություններ անել, պլակատներ, կարգախոսներ և դրոշակներ փակցնել ու կախել.
նամակներում ու հեռագրերում նշել զորամասի անվանումը, հիշատակել փոխադրման մասին, ինչպես նաև այդ մասին զրուցել կողմնակի անձանց հետ, բեռնման, բեռնաթափման վայրերում վագոններում (նավի շինություններում, օդանավերում) նամակներ, թերթեր, թղթեր և այլն թողնել,
գտնվել վագոնների տանիքների, կառամատույցների վրա, արգելակման հարթակներում, մեքենաների խցիկներում և թափքերում, տանկերի աշտարակներին, բացի այդ, դիպչել կոնտակտային ցանցի մետաղական հենարաններին և հողակցող սարքերին, 2 մ-ից ավել մոտենալ կոնտակտային հաղորդալարերին.
գտնվել նավի ծառայողական շինություններում, նավի անձնակազմի աշխատանքի տեղերում, փրկամակույկներում, ելնել շլյուզների (նավանցումների ջրարգելակների) պատերին.
նստել կամ կանգնել վագոնների դռնախորշերում, հենվել վագոնների դռնափականքներին (նավերի եզրագերաններին).
վագոններում (նավերում) օգտագործել լուսավորության և ջեռուցման չսահմանված տեսակներ.
բեռնումից հետո կատարել տեխնիկայի լցավորում (լրալցավորում).
առանց անհրաժեշտության քայլել երկաթուղային ուղեգծերով (նավահանգստի, օդակայանի տարածքով), կեղտոտել տարածքը, խարույկներ վառել կայարանների (նավահանգիստների, օդակայանների) տարածքում, առանց թույլտվության վերցնել էշելոնին (անձնախմբին) չպատկանող գույքը.
կանգառներում և ընթացքի ժամանակ վագոններից (նավերից) դուրս նետել աղբը, սննդի մնացորդներ և այլն:

Հոդված 419. Արգելվում է զինվորական էշելոնի հետ փոխադրել կողմնակի անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնի հետ կապ չունեցող բեռներ: Զինվորական էշելոնի հետ տրանսպորտի պաշտոնատար անձանց, ինչպես նաև համընթաց զինվորական խմբերի երթևեկությունը թույլ է տալիս հաղորդակցության ճանապարհի պարետը:
Վտանգավոր բեռները փոխադրվում են էշելոնի պաշտոնատար անձանց, ռազմական հաղորդակցության և տրանսպորտի մարմինների մշտական հսկողության տակ, տրանսպորտի տարբեր տեսակներում գործող նորմատիվ փաստաթղթերին խիստ համապատասխան:

Հոդված 420. Զինվորական էշելոնից (անձնախմբից) հետ ընկած զինծառայողը պարտավոր է ներկայանալ հաղորդակցության ճանապարհների զինվորական պարետին, իսկ նրա բացակայության դեպքում` կայարանի, նավահանգստի, օդակայանի պետին, զեկուցել (հայտնել) հետ մնալու պատճառը, նշել զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը և գործել ըստ ռազմական պարետի` կամ կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի ցուցումների:

Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը

Հոդված 421. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է. զինվորական էշելոնի (անձնախմբի) մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղադրման ու ամրացման ճշտության, զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմի կողմից զինվորական փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, փոխադրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների, շարժակազմի ու նրա սարքավորման անվթարության համար, էշելոնի սանիտարահիգիենիկ վիճակի համար:
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը ենթարկվում է զորամասի հրամանատարին կամ զինվորական էշելոնը (անձնախումբը) կազմավորած անձին ու հաղորդակցության ճանապարհների պարետներին: Նա զինվորական էշելոնի (անձնախմբի) ողջ անձնակազմի անմիջական պետն է:

Հոդված 422. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պարտավոր է`
- զինվորական էշելոնի (տրանսպորտի, օդանավի) բեռնումն սկսելուց առաջ անցկացնել անձնակազմի հրահանգավորում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման և հաղորդակցության ճանապարհներով, հատկապես էլեկտրիֆիկացված երթուղային տեղամասերով ընթանալու ժամանակ անվտանգության պահանջների, հրդեհի առաջացման դեպքում գործողությունների և հրդեհային անվտանգության պահանջների վերաբերյալ, ստուգել հակահրդեհային միջոցառումների կատարումը վագոններում (նավերի մարդատար շինություններում), խոհանոցների, վառարանների (ջեռուցող, օդափոխիչ սարքերի) և հրդեհավտանգ այլ սարքավորումների տեղադրման ժամանակ.
- կազմակերպել կապը էշելոնում և նշանակել բեռնման-բեռնաթափման և այլ անձնախմբերի պետերին.
- սահմանված ժամկետներում և կազմակերպված անցկացնել զինվորական էշելոնի (անձնախմբի) բեռնումը, փոխաբեռնումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրման և ամրացման ճշտությունը, ինչպես նաև անհրաժեշտ կարգուկանոնը բեռնման-բեռնաթափման վայրերում.
- հետևել վագոնների (նավերի մարդատար շինությունների) ավագների կողմից հանովի զինվորական սարքավորումների ընդունմանը, բեռնաթափման վայրում դրանց հանձնմանը և ապահովել նրա անվթարությունը ընթացուղիում.
- ապահովել անձնակազմի կողմից փոխադրումների կանոնների պահպանումը և անվտանգության պահանջների կատարումը, ինչպես նաև կարգուկանոնի պահպանումը գնացքի (նավի) կանգառների ժամանակ.
- զինվորական էշելոնում կազմակերպել համակողմանի ներքին և պահակային ծառայությունների, հակահրդեհային պաշտպանության ապահովումը, ինչպես նաև վերահսկել սպառազինության և ռազմական տեխնիկայի դրությունը, նրանց ամրացման վիճակը, ժամապահների և դիտորդների համար արգելափակոցների հուսալիությունը.
- ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) պատրաստությունը հանկարծակի բեռնաթափմանը և նշված շրջան ռազմերթով ընթանալու կամ մարտական առաջադրանքների կատարմանը.
- ապահովել զինվորական էշելոնի (անձնախմբի) տրանսպորտային փաստաթղթերի ժամանակին ձևակերպումը.
- սահմանել օրվա վերակարգի հերթափոխի ժամանակը, ինչպես նաև որոշել անձնակազմի սնման կարգը և հաստատել մթերքների բաշխումը.
- ընթացուղում հաղորդակցության ուղիների զինվորական պարետներին զեկուցել զինվորական էշելոնի (անձնախմբի) վիճակի մասին և նրանց ներկայացնել երթուղային թերթիկը.
- ապահովել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը էշելոնում.
- հետ մնացած զինծառայողների մասին հայտնել հաղորդակցության ուղիների պարետին, իսկ այնտեղ, ուր նա չկա` այն կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետին, որտեղ նրանք հետ են մնացել.
- հակառակորդի գործողությունների, հրդեհների, ձնահոսքերի, ողողուտների պատճառով հարկադրական կանգառների, ինչպես նաև վթարների և այլ պատահարների ժամանակ տրանսպորտային մարմիններին օգնություն ցույց տալ երթևեկությունը վերականգնելու գործում.
- հիվանդներին (վիրավորներին) տեղավորել զինվորական էշելոնի վագոն (կուպե, նավախցիկ) մեկուսարանում, իսկ նրանց, ովքեր չեն կարող շարունակել ճանապարհը, տեղավորել մոտակա զինվորական կամ քաղաքացիական բուժհիմնարկում, զինվորական էշելոնի (անձնախմբի) կազմից որևէ մեկի մահվան դեպքում մահացածի դիակը նրա իրերով, փաստաթղթերով, նամակներով և փողերով հանձնել մոտակա զինվորական հոսպիտալ կամ հիվանդանոց, իսկ ծովային երկարատև չվանցի դեպքում մահացածի դիակը թաղում են ըստ ծովային սովորույթի:
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը իրավունք ունի անվճար օգտվել տրանսպորտի կապի միջոցներից (հեռագիր, հեռախոս, ռադիո)` զինվորական էշելոնի (անձնախմբի) տեղափոխման և ապահովման հարցերով բանակցություններ վարելու համար:

Հոդված 423. Փոխադրման հետ կապված հարցերը զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը լուծում է հաղորդակցության ուղիների զինվորական պետի հետ, իսկ այնտեղ, ուր նա չկա` կայարանի (նավահանգստի, օդակայանի) պետի հետ:

Հոդված 424. Նույն գնացքով (նավով, օդանավով) մի քանի զինվորական էշելոնների (անձնախմբի) ուղևորության դեպքում զինվորական էշելոններից (անձնախմբերից) մեկի պետը զորամասի պետի կամ հաղորդակցության ուղիների զինվորական պետի կողմից ավագ է նշանակվում մյուս զինվորական էշելոնների (անձնախմբի) պետերի նկատմամբ, ինչի մասին համապատասխան գրառումներ են կատարվում երթուղային թերթիկներում:

Հոդված 425. Տեխնիկական անսարքության պատճառով զինվորական էշելոնից վագոնները անջատելու դեպքում զինվորական էշելոնի պետը պահանջում է դրանց փոխարինում: Երբ դրանց փոխարինումը անհնար է, անձնակազմը ժամանակավորապես տեղավորվում է գնացքի մյուս վագոններում: Սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով վագոնների անջատման դեպքում նրանց հետ մնում են անձնակազմերը (վարորդները), իսկ ռազմական մյուս գույքի հետ` պահակախումբը: Միջոցներ են ձեռնարկում նշանակված վայրը դրանք արագ հասցնելու համար:

Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը

Հոդված 426. Զինվորական էշելոնի պետը` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը, պատասխանատու է էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար: Նա ենթարկվում է էշելոնի պետին և ողջ անձնակազմի անմիջական պետն է, բացառությամբ էշելոնի պետին անմիջականորեն ենթակա անձանցից:

Հոդված 427. Զինվորական էշելոնի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է`
- էշելոնի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանք տանել` նրանց ազգային և հոգեբանական առանձնահատկությունների հաշվառումով, զգոնության և փոխադրման մասին տեղեկությունների գաղտնիությունը պահելու, սպառազինության, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ոգով.
- միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ.
- իրականացնել անձնակազմի օբյեկտիվ և օպերատիվ տեղեկացումը, կազմակերպել և անձամբ անցկացնել հասարակական-մարդասիրական պատրաստության պարապմունքները.
- իրագործել էշելոնի օրվա վերակարգի սոցիալ-հոգեբանական ապահովումը, հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման մասին, կազմակերպել նրա ժամանցը, ճանապարհի ընթացքում անձնակազմին ապահովել պարբերական հրատարակություններով, ճիշտ և հոգատար օգտագործել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու գույքը.
- զինվորական էշելոնի անձնակազմը մոբիլիզացնել տարերային աղետների և այլ արտակարգ հանգամանքների հետևանքով խախտված երկաթուղային երթևեկության վերականգնման աշխատանքների համար.
- ժամանակին զեկուցել զինվորական էշելոնի պետին էշելոնի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի մասին:

Զինվորական էշելոնի պետի` մարտական ապահովման գծով օգնականը

Հոդված 428. Զինվորական էշելոնի պետի` մարտական ապահովման գծով օգնականը պատասխանատու էզինվորական էշելոնի պահպանման և պաշտպանության վիճակի համար: Նա ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և զինվորական էշելոնի մարտական ապահովման համար առանձնացված ստորաբաժանումների անձնակազմի պետն է:

Հոդված 429. Զինվորական էշելոնի պետի մարտական ապահովման գծով օգնականը պարտավոր է`
- մշակել և զինվորական էշելոնի պետին զեկուցել փոխադրման ընթացքում մարտական ապահովման միջոցառումների մասին և ապահովել դրանց կատարումը.
- նշել անձնակազմի պատսպարանների, ինչպես նաև սպասման ու հավաքի շրջաններում և բեռնման-բեռնաթափման կայաններում (վայրերում) սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքավորման և օգտագործման կարգը.
- կազմակերպել ռադիացիոն, քիմիական և ոչ հատուկ մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետախուզություն, իսկ անհրաժեշտության դեպքում` սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի զբաղեցված վագոնների կամ նավի շինությունների ապաակտիվացում և գազազերծում.
- հետևել զինվորական էշելոնի անձնակազմն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելուն.
- կազմակերպել երթևեկության կանոնավորումը և սպառազինության, ռազմական տեխնիկայի քողարկումը բեռնման և բեռնաթափման շրջաններում.
- կազմակերպել և վերահսկել պահակային ծառայությունը զինվորական էշելոնում և հակաօդային պաշտպանության միջոցների մարտական հերթապահությունը.
- ապահովել հակահրդեհային միջոցների կատարումը.
- ռազմերթի անցնելու դեպքերի համար նախատեսել մարտական ապահովման միջոցառումներ:

Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը

Հոդված 430. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պատասխանատու էթիկունքի ծառայությունների գծով զինվորական էշելոնի ժամանակին և լրիվ ապահովման, ճանապարհին ջրամատակարարման, սննդի և բաղնիքալվացքային սպասարկման կազմակերպման համար: Նա ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և իրեն անմիջական ենթակա անձնակազմի պետն է:

Հոդված 431. Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է`
- զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
- ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը էշելոնով, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սնունդ և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր զինծառայողին, էշելոնում խոհանոցների բացակայության դեպքում կազմակերպել տաք սննդի ստացումը զինվորական պարենային կետերից.
- խոհանոցները և մարդատար վագոնները ապահովել վառելիքով, ջրով, գույքով, ամանեղենով և հրդեհամարիչ միջոցներով.
- էշելոնի բժշկի հետ համատեղ կատարել էշելոնի խոհանոցներում տաք սննդի պատրաստման համար անհրաժեշտ մթերքների բաշխումը և այն հաստատման ներկայացնել էշելոնի պետին.
- կազմակերպել մարդատար վագոնների սարքավորումների ճիշտ օգտագործումը, հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) հրդեհամարիչ միջոցների և ջեռուցիչ սարքերի սարքինությանը.
- կազմակերպել էշելոնի անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկում:

Վաշտի հրամանատարը

Հոդված 432. Վաշտի հրամանատարը ենթարկվում է իր անմիջական պետերին և զինվորական էշելոնի (անձնախմբի) պետին:
Սույն Կանոնագրքի համապատասխան հոդվածներում շարադրված իր ուղղակի պարտականությունների կատարումից բացի, վաշտի հրամանատարը պարտավոր է`
- փոխադրման նախապատրաստել անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան, գույքը, ունեցվածքը և բեռնման պլանին համապատասխան բաշխել դրանք շարժակազմում (նավի շինություններում).
- անձնակազմին հրահանգավորել փոխադրման կանոնների և անվտանգության պահանջների մասին, հայտնել զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը, զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը.
- էշելոնի պետի ցուցումով անձնակազմը բաժանել օրվա վերակարգի և բեռնման-բեռնաթափման ու այլ խմբերի, հնոցապաններ նշանակել.
- անձամբ ղեկավարել ստորաբաժանման բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, ապահովել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեղադրումը, ամրացումն ու քողարկումը, վերահսկել դրանց վիճակը ճանապարհին.
- ստորաբաժանման անձնակազմի հետ կազմակերպել պարապմունքները.
- հետևել անձնակազմի կողմից զինվորական կարգապահության և փոխադրման սահմանված կանոնների պահպանմանը, ինչպես նաև վագոնների (նավերի, մարդատար շինությունների) սարքավորումների անվթարությանը:

Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը

Հոդված 433. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը ենթարկվում է իր ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին: Նա վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված անձնակազմի ուղղակի պետն է:

Հոդված 434. Վագոնի (նավի մարդատար շինության) ավագը պարտավոր է`
- ունենալ անձնակազմի ցուցակը, իմանալ վագոնում (նավի մարդատար շինությունում) տեղավորված սպառազինության և նյութական այլ միջոցների քանակը և մեկնումից առաջ ստուգել դրանց առկայությունը.
- մինչև բեռնումը ստուգել և ընդունել վագոնի (նավի մարդատար շինության) սարքավորումը, իսկ բեռնաթափումից հետո հանձնել այն անվնաս և սարքին վիճակում.
- ղեկավարել անձնակազմի նստեցումը, տեղավորումը և իջեցումը.
- նշանակել վագոնի (նավի մարդատար շինության) օրապահներ, հետևել նրանց ծառայության կատարմանը, ինչպես նաև զինծառայողներ առանձնացնել սնունդ, ջուր, վառելիք ստանալու և տարբեր աշխատանքներ կատարելու համար.
- հետևել ռազմական գաղտնիքի պահպանմանը, անձնակազմի կարգապահության, ներքին կարգուկանոնի, զինվորական համազգեստ կրելու կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը.
- անձնակազմին թույլ չտալ առանց էշելոնի պետի թույլտվության կամ մինչև հրաման (ազդանշան) տալը վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս գալ, դուրս բերել զենք, զինամթերք և այլ նյութական միջոցներ.
- արգելել երթևեկության թույլտվություն չունեցող անձանց, ինչպես նաև զինվորական էշելոնին չպատկանող բեռների փոխադրումը վագոններով (նավի մարդատար շինություններում).
- հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) կանոնավոր ջերմաստիճանի պահպանմանը և հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը, վագոնում հրդեհի բռնկման դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները այն հանգցնելու համար և գնացքը կանգնեցնելու ազդանշաններ տալ, իսկ նավի վրա հրդեհի մարմանը զուգընթաց զեկուցել զինվորական էշելոնի հերթապահին.
- բեռնաթափմանը նախապատրաստվելու մասին ցուցումներ ստանալուց հետո հրամայել անձնակազմին հագնվել, վերցնել զենքը և անձնական իրերը, դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.
- բեռնաթափումից հետո ստուգել` ամբո՞ղջ գույքն (ունեցվածքն) է հանված, և հանգցվա՞ծ են, արդյոք, վառարանները.
- ստորաբաժանման հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին զեկուցել հիվանդացած, հետ մնացած (ուշացած) զինծառայողների մասին, ինչպես նաև զենքի, զինվորական գույքի, վագոնի (նավի մարդատար շինությունների) սարքավորման վնասվելու կամ կորուստի և այլ պատահարների մասին:

Զինվորական էշելոնի հերթապահը

Հոդված 435. Զինվորական էշելոնի հերթապահը նշանակվում է սպաներից և ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և տեղափոխվող զորամասի հրամանատարին: Նրան են ենթարկվում օրվա վերակարգը և վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագները:

Հոդված 436. Զինվորական էշելոնի հերթապահը ծառայության ժամանակ ղեկավարվում է 291-296 հոդվածներով: Բացի այդ նա պարտավոր է`
- հետևել սպառազինությանը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները ստորաբաժանումների հրամանատարների կողմից պահակության պահպանությանը հանձնելուն, ինչպես նաև առաջին հերթափոխի ժամապահների կանգնեցմանը, պահպանությունը փոխելուն և հանձնելուն.
- ստուգել անձնակազմի առկայությունը, օրվա վերակարգի ծառայության կատարումը, հերթապահ ստորաբաժանման պատրաստությունը, ինչպես նաև հետևել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը.
- էշելոնում հետևել զինվորական կարգուկանոնին և կարգապահությանը, զինվորական փոխադրումների կանոնների և նյութական միջոցների պահպանմանը.
- զինվորական էշելոնի պետի ցուցումով ստորաբաժանումներին, վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներին, պահակապետին հայտնել այն կանգառները, որտեղ անձնակազմին թույլատրված է դուրս գալ.
- ճանապարհին ապահովել տաք սննդի, ջրի, վառելիքի և լուսավորության միջոցների կազմակերպված ստուգումը և բաշխումը.
- թույլ չտալ կողմնակի անձանց, բացի տրանսպորտի աշխատողներից, որոնք կապված են գնացքների (նավերի) սպասարկման հետ, մոտենալ զինվորական էշելոններին:

Վաշտի հերթապահը

Հոդված 437. Վաշտի հերթապահը ենթարկվում է զինվորական էշելոնի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտում ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և ավագին: Նրան են ենթարկվում այն վագոնների (նավերի մարդատար շինությունների) օրապահները, որոնցում գտնվում է վաշտի անձնակազմը:

Հոդված 438. Վաշտի հերթապահը կատարում է 306 - 309 հոդվածներով նախատեսված պարտականությունները: Բացի այդ, վաշտի հրամանատարի ցուցումներով և զինվորական էշելոնի հերթապահի թույլտվությամբ վաշտի հերթապահը կանգառներում պետք է ստուգի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ամրացման և քողարկման վիճակը, վերացնի անսարքությունները և այդ մասին զեկուցի հրամանատարին և զինվորական էշելոնի հերթապահին:

Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը

Հոդված 439. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը ենթարկվում է վաշտի հերթապահին, վագոնի (նավի մարդատար շինության) ավագին, իսկ այնտեղ, ուր նրանք չկան` զինվորական անձնախմբի պետին:

Հոդված 440. Վագոնի (նավի մարդատար շինության, օդանավի սրահի) օրապահը պարտականությունները կատարում է 310, 311 հոդվածներին համապատասխան:
Բացի այդ, նա պարտավոր է`
- անձնակազմը վագոն նստեցնելիս կամ վագոնից իջեցնելիս` տեղադրել ձեռնասանդուղք (հանովի շարժական սանդուղք) և հանել դռան փականքը, իսկ նստեցումն ու իջեցումը ավարտելուց հետո հավաքել ձեռնասանդուղքը (հանովի շարժական սանդուղքը) և տեղադրել դռան փականքը.
- նստեցումից հետո ստուգել մարդկանց առկայությունը և զեկուցել վագոնի (նավի մարդատար շինության) ավագին կամ զինվորական անձնախմբի պետին.
- անձնակազմին թույլ չտալ վագոնից (նավի մարդատար շինությունից) դուրս գալ սահմանված համապատասխան հրամանը կամ ազդանշանը տրվելուց առաջ և ըստ սահմանված ձևի հագնված չլինելու դեպքում.
- հետևել վառարանները վառելուն և հրդեհային անվտանգության պահանջների պահպանմանը, ինչպես նաև բաքերում և դույլերում ջրի առկայությանը, բեռնաթափումից առաջ դադարեցնել վառարանները վառելը և հանգցնել կրակը.
- մաքրել վագոնը (նավի մարդատար շինությունը, օդանավի սրահը).
- հետևել սարքավորման և գույքի անվթարությանը (անվնասությանը).
- հետևել զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի և զինվորական էշելոնի հերթապահի ազդանշաններին և հրամաններին.
- թույլ չտալ վագոններից դուրս կախվել, հենվել դռան փականքներին և դրսի կողմից գտնվել դռնախորշում, նստել կամ կանգնել վագոնի դռնախորշում.
- հետևել, որպեսզի վագոնում բացվեն այն դռները, որոնք մատնանշված են զինվորական էշելոնի պետի կողմից.
- թույլ չտալ վագոններից (նավի մարդատար շինություններից) դուրս նետել աղբ, կերակրի մնացորդներ և այլն:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Հավելված 1

Հոդվ. 5, 76 և 91

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Զինվորական երդում տալու կարգի մասին

1. Յուրաքանչյուր զինծառայող զինվորական երդում է տալիս անհատապես և հաստատում է այն սեփական ստորագրությամբ:
2. Զինվորական երդում են տալիս.
համալրման եկած զինվորները` համապատասխան ծրագրերն անցնելուց և զինվորի հիմնական պարտականությունները, զինվորական երդման, զորամասի մարտական դրոշի նշանակությունը և զինվորական կարգապահությունը յուրացնելուց հետո, բայց զորամաս գալու օրից 1,5 ամսից ոչ ուշ, ռազմաուսումնական հաստատությունների (դպրոցների)` նախկինում երդում չտված ուսանողները և ունկնդիրները` նույն ժամկետը լրանալուց հետո.
Նախկինում երդում չտված զինապարտները և կին ծառայողները` զորակոչվելուց հետո:
3. Նախկինում երդում չտված զինվորները, որոնք եկել են համալրման, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ուսումնական հաստատությունների (դպրոցների) կուրսանտները և ունկնդիրները երդում են տալիս զորամասի հրամանատարի, զինվորական ուսումնական հաստատության պետի ղեկավարությամբ:
4. Զինվորական երդման ժամանակը հայտնվում է զորամասի հրամանատարի հրամանում: Մինչ այդ երդում տվողների հետ ստորաբաժանումներում բացատրական աշխատանք է տարվում զինվորական երդման նշանակության և հայրենիքի պաշտպանության հարցերով օրենսդրության պահանջների վերաբերյալ:
5. Նշանակված ժամին զորամասը մարտական դրոշով և նվագախմբի ուղեկցությամբ հետիոտն շարքով շարվում է տոնական, իսկ պատերազմական ժամանակ` դաշտային համազգեստով և զենքով: Գունդը սովորաբար շարվում է վաշտային կամ դասակային շարասյուների գծով: Երդում տվող զինծառայողները գտնվում են առաջին տողաններում: Զորամասի հրամանատարը կարճ ճառով հիշեցնում է նրանց զինվորական երդման նշանակությունը և այն պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է Հայրենիքին հավատարիմ լինելու երդում տված զինծառայողների վրա:
Բացատրական ճառից հետո զորամասի հրամանատարը տալիս է «Ազատ» հրամանը և ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրում է սկսել զինվորական երդման արարողությունը:
Վաշտերի և այլ ստորաբաժանումների հրամանատարները հերթով շարքից դուրս են կանչում զինվորական երդում տվողներին: Զինվորական երդում տվող յուրաքանչյուր զինծառայող ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է զինվորական երդման տեքստը, որից հետո սեփական ստորագրությունն է դնում հատուկ ցուցակում իր ազգանվան դիմաց, գրավում իր տեղը շարքում:
Զինվորական երդում տվող անձանց ցուցակների բլանկները նախապես պատրաստվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաստատած նշումին համապատասխան, նրանց առաջին էջում տպագրված է զինվորական երդման տեքստը:
Զինվորական երդման արարողության ավարտից հետո երդում տված անձանց ցուցակները` նրանց ստորագրություններով, ստորաբաժանումների հրամանատարները հանձնում են զորամասի հրամանատարին:
Զորամասի հրամանատարը շնորհավորում է զինվորներին (սովորողներին, ունկնդիրներին, զինապարտներին) զինվորական երդում տալու կապակցությամբ, իսկ ամբողջ զորամասին` նոր համալրման կապակցությամբ, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:
Պետական օրհներգի կատարումից հետո զորամասը հանդիսավոր երթով անցնում է այն կարգով, որը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության մեջ նշված է շարային ստուգատեսի համար:
Ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի դեպքում զինվորական երդման արարողությունը կարող է անցկացվել շինությունում: Ստորաբաժանումները իրենց շինությունները կարող են գնալ զորամասի հրամանատարի ելույթից հետո: Զինվորական երդման արարողությունից հետո ստորաբաժանումները հրամանով կրկին շարվում են նշված տեղում` հանդիսավոր երթով անցնելու համար:
Նշանակված օրը որևէ պատճառով զինվորական երդում չտված բոլոր զինծառայողները երդում են տալիս հաջորդ օրերին առանձին, զորամասի շտաբում` զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:
6. Զինվորական երդման արարողությունը կարող է անցկացվել պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, ինչպես նաև Հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների եղբայրական գերեզմանների մոտ: Այդ դեպքում երդման արարողության վայր են բերվում միայն երդում տրվող զինծառայողները:
7. Երդման արարողության օրը զորամասի համար համարվում է ոչ աշխատանքային և անցկացվում է որպես տոնական օր:
8. Զինվորական երդում տված զինծառայողների ցուցակները պահվում են զորամասի շտաբում, համարակալված և զմուռսով կնքված հատուկ թղթապանակներում: Սահմանված ժամկետը լրանալուց հետո ցուցակները հանձնվում են արխիվ:
Զինծառայողի զինգրքույկում և հաշվառման-ծառայողական քարտում կատարվում է զորամասի շտաբի պետի նշումը «Զինվորական երդում է տվել (ամսաթիվ, ամիս, տարի)»:
9. Զորամասերին կցված և նախկինում զինվորական երդում չտված զինծառայողները երդում են տալիս զորամաս ներկայանալուց հետո` հինգ օրից ոչ ուշ, ուսումնական հավաքների ժամանակ:
Խաղաղ ժամանակ զինվորական երդում չտված զինծառայողները ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարվելու դեպքում երդում են տալիս զորամաս ներկայանալուն պես:
10. Զինվորական ծառայության ընդունված կին զինծառայողները զինվորական երդում են տալիս զորամասի շտաբում, զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:
11. Սույն Կանոնադրության ժամանակին և ճիշտ կատարման, զինվորական երդում տված զինծառայողների հաշվառման, ինչպես նաև նրանց ցուցակների պահպանման համար պատասխանատու է զորամասի հրամանատարը:


Հավելված 2

Հոդվ. 76

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշի մասին

Զորամասի մարտական դրոշը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշը զինվորական պատվի, արիության ու փառքի խորհրդանիշն է: Նա յուրաքանչյուր զինծառայողի` Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն արիաբար և հմտորեն պաշտպանելու, արյունն ու կյանքը չխնայելով` հայրենի հողի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցումն է:
2. Մարտական դրոշը զորամասերին են հանձնում նրանց կազմավորումից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
3. Մարտական դրոշը զորամասում պահվում է նրա գոյության ողջ ընթացքում` անկախ զորամասի անվան և համարի փոփոխությունից:
Զորամասի անվան և համարի փոփոխությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագրում, որը տրվում է մարտական դրոշի հանձնման ժամանակ:
4. Մարտական դրոշը մշտապես գտնվում է իր զորամասի հետ, իսկ մարտի դաշտում` զորամասի մարտական գործողությունների շրջանում:
5. Զորամասի ողջ անձնակազմը պարտավոր է մարտի ժամանակ անձնվիրաբար և արիաբար պաշտպանել մարտական դրոշը և թույլ չտալ նրա զավթումը թշնամու կողմից:
Մարտական դրոշի կորստի դեպքում զորամասի հրամանատարը և այդ խայտառակության անմիջական մեղավոր զինծառայողները ենթակա են ռազմական տրիբունալի դատին, իսկ զորամասը` կազմացրման:


Հավելված 3

Հոդվ. 76

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Զորամասերին մարտական դրոշ և շքանշաններ հանձնելու կարգի մասին

Ընդհանուր դրույթներ

1. Մարտական դրոշը հանձնվում է բրիգադներին, գնդերին, առանձին գումարտակներին, դիվիզիոններին, ավիաէսկադրիլիաներին, ուսումնական զորամասերին, ռազմական ուսումնական հաստատություններին:
Տեխնիկական, թիկունքի ապահովման, պահպանության և սպասարկման, կարգապահական, ռազմաշինարարական միավորումներին ու զորամասերին և համանման այլ զորամասերի մարտական դրոշ չի հանձնվում, բացառությամբ այն զորամիավորումների և զորամասերի, որոնք պարգևատրված են շքանշաններով:
Առանձին դեպքերում, երբ զորամասի տեղաբաշխման, օպերատիվ օգտագործման պայմանների և այլ պատճառներով չեն կարող ապահովել մարտական դրոշի պահումն ու պահպանումը, զինված ուժերի զորատեսակի գլխավոր շտաբի պետի որոշմամբ նման զորամասի համար մարտական դրոշ կարող է չպատվիրվել և նրան չհանձնվել:
2. Հուշադրոշները զորամասում որպես մասունք պահվում են զորամասի մարտական դրոշի մոտի պահակակետերում և դրա հետ միասին դուրս են բերվում տոներին և հանդիսավոր իրադարձություններին նվիրված հանդիսավոր նիստերի ժամանակ: Զինված ուժերի զորատեսակի գլխավոր շտաբի պետի թույլտվությամբ և զորամասի կազմացրման ժամանակ հատուկ դեպքերում այդ դրոշները, ինչպես նաև իշխանության և կառավարման տեղական պետական մարմինների, հասարակական այլ կազմակերպությունների կողմից հանձնված դրոշները պատմական համառոտ տեղեկանքով հանձնվում են զինված ուժերի թանգարան` պահպանման:

Զորամասին մարտական դրոշ հանձնելու կարգը

3. Մարտական դրոշը զորամասին հանձնում է նրա կազմավորման ժամանակ զորքերի հրամանատարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարությամբ: Մարտական դրոշը զորամասին հանձնելու ժամանակ տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը:
4. Մարտական դրոշի հանձնման համար զորամասը զենքով շարվում է շարային ստուգատեսի համար` ՀՀ զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով:
Մարտական պայմաններում մարտական դրոշի հանձնման ժամանակ զորամասի շարվածքի կարգը սահմանվում է մարտական իրադրության հաշվառումով:
5. Մարտական դրոշը զորաշարվածքի տեղը դուրս բերելու համար մարտական դրոշը հանձնելու եկած պետին ի տնօրինություն զորամասի հրամանատարը նշանակում է դրոշակակիր և երկու օգնական` սերժանտներից, ենթասպաներից կամ սպաներից, գերազանցապես շքանշաններով և մեդալներով պարգևատրվածների, մարտական պատրաստության գերազանցիկների թվից, և դրոշակակիր դասակ:
6. Սահմանված ժամին դրոշակակիրը դուրս է բերում ծածկոցով մարտական դրոշը և մարտական դրոշը հանձնող պետից երեք քայլ հեռավորության վրա շարժվում է դեպի զորաշարվածքի տեղը: Այդ ընթացքում դրոշակակիրը մարտական դրոշը պահում է ձախ ուսին այն դիրքով, որը նշված է Հայաստանի Հանրապետության շարային կանոնադրության մեջ, դրոշակակրի աջ և ձախ կողքերից քայլում են օգնականները:
Երբ մարտական դրոշը հանձնելու եկած անձը 40-50 քայլ հեռավորությամբ մոտենում է զորաշարքին, զորամասի հրամանատարը հրաման է տալիս:
Օրինակ` «Գունդ, դրոշի ներքո, զգաստ: Աջ հավսար (ձախ, կենտրոն)». Եթե գունդը զինված է կարաբիններով, ապա տրվում է հետևյալ հրամանը. «Գու´նդ, դրոշի ներքո զգա´ստ: Աջից (ձախից, ճակատից) դիմավորելու համար զենքով ողջունի´ր»:
Նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»:
7. Զորամասի հրամանատարը հրամանը տալուց հետո ձեռքը դնում է գլխարկին, մոտենում մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությանը, կանգ առնում նրա դիմաց 2-3 քայլ հեռավորության վրա և զեկույց տալիս:
Օրինակ` «Պարոն գեներալ-մայոր: 105-րդ մոտոհրաձգային գունդը մարտական դրոշի հանձնման առիթով շարված է: Գնդի հրամանատար` գնդապետ Աղաջանյան»:
Մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությանը զեկույց տալու համար գնդի հրամանատարի կանգ առնելու պահին նվագախումբը դադարեցնում է նվագը: Դրոշակակիրը մարտական դրոշը ուղղահայաց կանգնեցնում է աջ ոտքի մոտ` պահելով այն ազատ իջեցված աջ ձեռքով` համաձայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության պահանջների:
8. Մարտական դրոշը հանձնելու եկած անձնավորությունը, ընդունելով զեկույցը, կանգնում է զորաշարքի կենտրոնի առջև, ողջույն տալիս զորամասին և մոտենում դրոշակակրին: Մարտական դրոշը հանձնելու եկած անձի մոտենալուն պես դրոշակակիրը ներքև է թեքում մարտական դրոշը և երկու ձեռքով պահում հորիզոնական դիրքով: Մարտական դրոշը հանձնողը հանում է ծածկոցը և բացում մարտական դրոշը: Այնուհետև դրոշակակիրը, մարտական դրոշը ուղղահայաց դնելով և աջ ձեռքով պահելով, կանգնում է դեմքով դեպի զորաշարքը:
Մարտական դրոշը հանձնողը կարդում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը, որից հետո մարտական դրոշը և պահպանագիրը հանձնում է զորամասի հրամանատարին: Նվագախումբը կատարում է պետական օրհներգը:
9. Զորամասի հրամանատարը, ընդունելով մարտական դրոշը և պահպանագիրը, նվագախմբի պետական օրհներգի կատարման ավարտից հետո մարտական դրոշը հանձնում է դրոշակակրին և հրաման տալիս «Դրոշակակի´ր, իմ հետևից, քայլով-մա´րշ»: Դրոշակակիրը «քայլով» հրամանով մարտական դրոշը դնում է ձախ ուսին:
10. Զորամասի հրամանատարը, նրա հետևից 3 քայլ հեռավորությամբ` դրոշակակիրը մարտական դրոշով, և օգնականները գնում են դեպի շարքի ձախ թևը, որից հետո շարքի ճակատի երկայնքով (շարքից 10-15 քայլ հեռավորության վրա) անցնում են դեպի աջ թևը: Գալով զորաշարքի աջ թևը` զորամասի հրամանատարը դրոշակակրին և օգնականներին հրամայում է զբաղեցնել շարքում իրենց հատկացված տեղը: Երթն սկսվելուց մինչև դրոշակակրի շարք կանգնելը նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»: Զորամասը ողջունում է մարտական դրոշը և երկարաձիգ «Ուռա»-յով:
Երբ դրոշակակիրը կանգնում է իր տեղը, զորամասի հրամանատարը նվագախմբի նվագը դադարեցնելու նշան է տալիս, դուրս է գալիս շարքի կենտրոն, կանգնում մարտական դրոշը հանձնողի կողքին, որից հետո նրա ցուցումով տալիս «Ազատ» հրամանը, իսկ եթե գունդը պատվի առած դիրքով կարաբիններ ուներ, ապա տրվում է «Գունդ, ոտքի» հրամանը:
11. Մարտական դրոշը հանձնողը շնորհավորում է զորամասին մարտական դրոշ ստանալու կապակցությամբ, զորամասն այդ շնորհավորանքին պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա»-յով: Դրանից հետո զորամասի հրամանատարը հանդես է գալիս պատասխան խոսքով:
12. Վերջում զորամասը հանդիսավոր երթով անցնում է մարտական դրոշը հանձնողի առջևով: Հանդիսավոր երթով անցնելուց հետո զորամասը կրկին շարվում է և մարտական դրոշը տարվում է նրա պահատեղը:
13. Մարտական դրոշ ստանալու մասին տրվում է գնդի հրաման, որով սահմանվում է մարտական դրոշի պահատեղը և նշանակվում են դրոշակակիր ու օգնականներ:
14. Մարտական դրոշի դիրքը զորաշարքում, նրա դուրսբերման և տանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ, իսկ պահպանման կարգը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրությամբ:

Զորամասին շքանշան հանձնելու կարգը

15. Շքանշանը զորամասին հանձնում են սույն Կանոնադրության 3-4-ում նշված հրամանատարները (պետերը):
16. Շքանշանը հանձնելու համար զորամասը զենքով շարվում է շարային ստուգատեսի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով:
17. Շքանշանը հանձնող անձը, ընդունելով զորամասի հրամանատարի զեկույցը և անձնակազմին ողջույն տալով, կանգնում է զորաշարքի կենտրոնի դիմաց:
Զորամասի հրամանատարը տալիս է «Դրոշակակիր, դեպի ինձ քայլով-մարշ» հրամանը: Այդ հրամանով շտաբի օգնականը (տեղակալը), կանգնելով մարտական դրոշի առջև 2 քայլ հեռավորության վրա, տալիս է «Իմ հետևից քայլով-մարշ» հրամանը և, մոտենալով շքանշանը հանձնողին, դրոշակակրին և օգնականին կանգնեցնում է դեմքով դեպի զորաշարքը, իսկ ինքը կանգնում է նրանցից աջ: Դրանից հետո շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև կարդում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ու զորամասը շքանշանով պարգևատրելու մասին պահպանագիրը, որից հետո զորամասի հրամանատարին է հանձնում պահպանագիրը, իսկ շքանշանն ամրացնում է զորամասի մարտական դրոշին: Նվագախումբը կատարում է պետական օրհներգը: Նվագախմբի նվագից հետո շքանշանը հանձնած անձը զորամասին շնորհավորում է պետական պարգևի առթիվ: Զորամասը շնորհավորանքին պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա»-յով: Զորամասի հրամանատարը հանդես է գալիս պատասխան խոսքով:
18. Պատասխան խոսքով հանդես գալուց հետո զորամասի հրամանատարը տալիս է «Դրոշակակիր, իմ հետևից քայլով-մարշ» հրամանը:
Հրամանը տալուց հետո զորամասի հրամանատարը, նրա հետևից 3 քայլ հեռավորությամբ` շտաբի պետի օգնականը (տեղակալը), այնուհետև, նրանից երկու քայլ հետո դրոշակակիրը մարտական դրոշով և օգնականները ուղղվում են դեպի զորամասի ձախ թևը, որից հետո շարքի ճակատի երկայնքով (շարքից 10-15 քայլ հեռավորության վրա) անցնում են զորամասի աջ թևը, որտեղ շտաբի օգնականը (տեղակալը) և դրոշակակիրն ու օգնականները կանգնում են շարքում իրենց հատկացված տեղը:
Երթն սկսվելուց մինչև շարքում դրոշակակրի կանգնելը նվագախումբը կատարում է «Դիմավորման քայլերգը»: Զորամասը ողջունում է մարտական դրոշը երկարաձիգ «Ուռա»-յով: Վերջում զորամասը հանդիսավոր երթով անցնում է շքանշանը հանձնած անձի առջևով:
19. Եթե զորամասը, որին շքանշան է հանձնվում, մարտական դրոշ չունի, ապա կատարվում է մարտական դրոշի և շքանշանի միաժամանակյա հանձնում սույն Կանոնադրության 3-12 կետերում նշված կարգով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության Նախագահի` մարտական դրոշի պահպանագրի ընթերցումից հետո կարդացվում է Նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին:
20. Շքանշանները, որոնցով պարգևատրված է զորամասը, մարտական դրոշին են ամրացվում պաստառի երեսի կողմից («Հանուն մեր հայրենիքի» մակագրությամբ)` դրանց ավագության կարգով:
Առաջին շքանշանն ամրացվում է պաստառի վերին եզրից 15 և փայտաձողից 10 սմ հեռավորության վրա, մնացածները ամրացվում են փայտաձողի երկայնքով վերևից ներքև` միմյանցից 5-10 սմ հեռավորության վրա:
Անհրաժեշտության դեպքում շքանշանները մարտական դրոշին ամրացնելու համար պաստառի վրա անցքեր են արվում, որոնք եզրակարվում են մետաքսաթելով:

Մարտական դրոշների, շքանշանների և պատվանունների փոխանցման կարգը զորամասերի վերակազմավորման ժամանակ

21. Մարտական դրոշը պատկանում է զորամասին նրա գոյության ողջ ընթացքում, անկախ նրա համարի և անվանման փոփոխությունից:
Զորամասի վերակազմավորման հետևանքով նրա անվանման և համարակալման փոփոխությունները վերադաս հրամանատարը (պետը) գրանցում է պահպանագրում և հաստատվում զինանշան կնիքով:
22. Զորամասերի մարտական ավանդույթների և նրանց մարտական ծառայությունների ու հիշատակի պահպանման համար մարտական դրոշները, շքանշանները և պատվանունները կարող են փոխանցվել ուրիշ զորամասերի:
Ընդ որում, մարտական դրոշի, շքանշանների և պատվանունների փոխանցումը կատարվում է միայն զորամասերի միջև ուղղակի ժառանգորդության առկայության դեպքում, այն է` մեկ կամ մի քանի զորամասեր նոր զորամասի (զորամասերի) վերակազմավորելու ժամանակ:
Մի զորամասը մյուսի վերակազմավորելու դեպքում վերակազմավորող զորամասի մարտական դրոշը, նրա պահպանագիրը, շքանշանները և պատվանունները ամբողջությամբ անցնում են նոր զորամասին:
Մի զորամասը երկու կամ ավելի զորամասերի վերակազմավորելու դեպքում վերակազմավորվող զորամասի մարտական դրոշը, նրա պահպանագիրը, շքանշանները և պատվանունները ամբողջությամբ անցնում են նոր զորամասերից մեկին:
Երկու կամ ավելի զորամասերը մեկ զորամասի վերակազմավորվելու ժամանակ վերակազմավորվող զորամասերից մեկի մարտական դրոշը և նրա պահպանագիրը, շքանշանները, պատվանունները ամբողջությամբ անցնում են այդ նոր զորամասին, մյուս զորամասերի մարտական դրոշները, նրանց պահպանագիրը, շքանշանները, պատվանունները հանձնվում են սահմանված կարգով:
23. Իրենց սխրանքների համար պաշտպանության նախարարի հրամաններով զորամասերի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ գրանցված զինծառայողների հիշատակը պահելու նպատակով զորամասի կազմացրման դեպքում նրանց անունները կարող են գրանցվել այլ զորամասերի ցուցակներում ըստ ժառանգորդության, շքանշանների և պատվանունների փոխանցման մասին 21-րդ կետում շարադրված կարգով: Այդ դեպքում զինծառայողների անունների գրանցումը զորամասերի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորների կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

Մարտական դրոշը պահելու և պահպանելու կարգը

24. Զորամասի մարտական դրոշը պետք է գտնվի.
զորամասի զորանոցային տեղակայման վայրում և բնակավայրերում նրա տեղավորման դեպքում` զորամասի շտաբի շինություններում,
մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում` զորամասի հրամանատարական կետում,
հրաձգարանում և զորամասի ճամբարային (վրաններով) տեղադրման դեպքում վրանների առաջին շարքի գծում` զորամասի կենտրոնում հատուկ ծածկի տակ,
վարժուսուցման ժամանակ, զորամասի հրամանատարի նշած տեղում, զորամիավորման մարտական դրոշը զորամիավորման հրամանատարի ցուցումով սովորաբար պահվում է լավագույն զորամասում, այդ զորամասի մարտական դրոշի հետ:
Թույլատրվում է համատեղ պահել զորամիավորման` նույն զինվորական ավանում տեղաբաշխված մի քանի փոքրաթիվ զորամասերի մարտական դրոշները:
25. Մարտական դրոշը մշտապես պետք է գտնվի պահակության պահպանության ներքո, իսկ զորամաս դուրս բերելու դեպքում դրոշակակիր դասակի պահպանության ներքո:
26. Մարտական դրոշը պահակակետում պահվում է շքանշանների և շքանշանային ժապավենների հետ, փաթաթված վիճակում և ծածկոցով` կնքված զորամասի զինանշան զմուռսե կնիքով: Այն պետք է ուղղահայաց դիրքով տեղադրված լինի դրոշակի հենակի (ձողափայտի ամրացնելու համար կտրվածքներով կանգնակի) մեջ:
Զորամասի զորանոցային տեղակայման դեպքում մարտական դրոշը թույլատրվում է բաց վիճակում պահել կնքված ապակեպատ պահարանում:
27. Զորամասը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով տեղափոխելու ժամանակ մարտական դրոշի համար հատկացվում է առանձին ավտոմեքենա, վագոն, նավախուց և ինքնաթիռ (սրահ): Մարտական դրոշի հետ գնում են դրոշակակիրը, օգնականները և պահակախումբը, ինչպես նաև կարող են տեղափոխվել դրամի և գաղտնի փաստաթղթերի արկղերը:
28. Մարտական դրոշը ճիշտ պահելու և պահպանելու համար անմիջականորեն պատասխանատու է զորամասի շտաբի պետը:
Նա պարտավոր է.
անձամբ կամ իր տեղակալի և օգնականների միջոցով մշտապես ստուգել ժամապահների ծառայությունը մարտական դրոշի մոտի պահակակետում.
ամսական մեկ անգամից ոչ պակաս անցկացնել մարտական դրոշի դիտազննում` 29-րդ կետում նշված կարգով.
միջոցներ ձեռնարկել մարտական դրոշի դիտազննման ժամանակ բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ` այդ մասին զեկուցելով զորամասի հրամանատարին.
հատուկ մատյան վարել դրա մեջ գրանցելով դիտազննման ժամանակը, մարտական դրոշի դիտազննման ժամանակ բացահայտված թերությունները` այդ մասին զեկուցելով զորամասի հրամանատարին:
29. Մարտական դրոշի դիտազննում իրականացնում է շտաբի պետը դրոշակակրի, օգնականների և պահակապետի ներկայությամբ: Դիտազննման համար շտաբի պետը հրամայում է բացել մարտական դրոշը: Այդ հրամանով` դրոշակակիրը մարտական դրոշն իջեցնում է հորիզոնական դիրքի, օգնականներից մեկը հանում է ծածկոցը: Երբ ծածկոցն արդեն հանված է, դրոշակակիրը, ձողափայտը դանդաղ պահելով, բացում է մարտական դրոշը: Օգնականները օգնում են դրոշակակրին և հետևում, որպեսզի չխճճվեն առաստաղները, ծոպերը և որպեսզի պաստառը չքսվի գետնին (հատակին): Այդ ընթացքում ստուգվում են շքանշանների քանակը և վիճակը, շքանշանային ժապավենների և պաստառի վիճակը, ծածկոցի, առասանների, ծոպերի, ձողափայտի և ծայրակալի անվթարությունը: Շտաբի պետի` մարտական դրոշը հավաքելու հրամանով դրոշակակիրը մարտական դրոշն իջեցնում է հորիզոնական դիրքի` հետևելով, որպեսզի պաստառը գետնին (հատակին) չքսվի, իսկ օգնականը բռնում է պաստառի անկյուններից և թեթևակիորեն ձգում է այն: Դրոշակակիրն ու մյուս օգնականը, դանդաղ պտտելով ձողափայտը, փաթաթում են պաստառը` երեսի կողմով դեպի ներս, այդ ընթացքում հետևելով որպեսզի ծալվածքներ չառաջանան և շքանշանային ժապավենները, առասաններն ու ծոպերը չխճճվեն: Ծոպերը դրվում են փաթաթված պաստառի երկայնքով, ձգված առասաններով:
Երբ պաստառը հավաքված է լինում, օգնականները մարտական դրոշի վրա հագցնում են ծածկոցը, շտաբի պետը կնքում է այն զինանշանավոր կնիքով և դրանից հետո մարտական դրոշը հանձնում պահակության պահպանմանը:
30. Մարտական դրոշը, զորամասի մոտ դուրս բերելիս և այն պահակության պահպանմանը հանձնելիս, դրա բացումն ու փաթաթումը իրականացնում են դրոշակակիրն ու օգնականները` շտաբի պետի կամ նրա օգնականի (տեղակալի) անմիջական հսկողության տակ, ինչպես նշված է սույն Կանոնադրության 29-րդ կետում:
31. Մարտական դրոշի պաստառի չորացումն իրականացվում է շինությունից դուրս` ստվերում կամ շինության ներսում: Չորացման ընթացքում մարտական դրոշը պահպանում են դրոշակակիրը և օգնականը:

Մարտական դրոշի հանձնումը, փոխադրումը և նորոգումը

32. Զորամասի կազմացրման դեպքում մարտական դրոշը և նրա պահպանագիրը պատմական համառոտ տեղեկանքի հետ սուրհանդակային-փոստային կապի ծառայության կողմից շտաբի միջոցով գաղտնի ուղարկվում է զինված ուժերի թանգարան:
Կազմակերպական փոփոխությունների հետ կապված այլ պատճառներով զորամասի մարտական դրոշը կարող է թանգարան հանձնվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշումով:
33. Զգալի վնասվածքներ ստացած կամ ժամանակի ընթացքում հնացած մարտական դրոշները, որոնց նորոգումն ու վերանորոգումն անհնար է, ենթակա են փոխարինման:
34. Մարտական դրոշը փոխելու կամ նորոգման մասին որոշում ընդունելու համար մարտական դրոշի դիտազննում է անցկացնում հատուկ նշանակված հանձնաժողովը` կազմված շտաբի, պաշտպանության նախարարության իրային ծառայության ներկայացուցիչներից` զորամասի շտաբի պետի մասնակցությամբ: Դիտազննման ակտում նշվում են մարտական դրոշի վրա եղած բոլոր թերությունները, դրանց գոյացման հանգամանքները, ինչպես նաև մարտական դրոշը փոխելու կամ նրա նորոգումը տեղում կատարելու մասին հանձնաժողովի եզրակացությունը: Մարտական դրոշի դիտազննման ակտը հաստատում է գլխավոր շտաբի պետը և որոշում ընդունում մարտական դրոշը փոխելու կամ այն նորոգելու մասին:
Մարտական դրոշը փոխելու որոշմանը համապատասխան` գլխավոր շտաբը նոր մարտական դրոշ պատրաստելու հայտ է ներկայացնում, որը հաստատված ակտի հետ միասին ուղարկվում է պաշտպանության նախարարության թիկունք:
Պատրաստված նոր մարտական դրոշը պաշտպանության նախարարության թիկունքը սահմանված կարգով ուղարկում է զորամասի շտաբ: Նոր մարտական դրոշի ստացումից հետո հին մարտական դրոշը պատմական համառոտ տեղեկանքի հետ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թանգարան:
35. Արգելվում է մարտական դրոշի պաստառի նորոգումը իրականացնել զորամասի ուժերով և միջոցներով: Թույլատրվում է միայն ձողափայտի, ծայրակալի և առասանների ծայրահեղ անհրաժեշտ նորոգումը:
Մարտական դրոշի պաստառի նորոգումը իրականացնելու անհրաժեշտության դեպքում զորամասի հրամանատարը պարտավոր է մարտական դրոշի պաստառը հատուկ արհեստանոց ուղարկելու խնդրագիր ներկայացնել: Թույլտվություն ստանալու դեպքում մարտական դրոշի պաստառը սուրհանդակային-փոստային կապի ծառայության միջոցով ուղարկվում է արհեստանոց:
Մարտական դրոշի պաստառի հանձնումը նորոգման ձևակերպվում է ակտով:

Հավելված 4

Հոդվ. 5

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկը


Զինծառայողների և զինապարտների կազմը
զինվորական կոչումը

Զինվորներ
շարքային
եֆրեյտոր

Սերժանտներ և ավագներ
կրտսեր սերժանտ
սերժանտ
ավագ սերժանտ
ավագ

Ենթասպաներ
ենթասպա 
ավագ ենթասպա

Կրտսեր սպայական կազմ
կրտսեր լեյտենանտ
լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան

Ավագ սպայական կազմ
մայոր
փոխգնդապետ
գնդապետ

Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ
գեներալ-գնդապետ


1. Քիմիական, երկաթուղային, ավտոմոբիլային և ճանապարհային, տեղագրական ծառայության, նյութական և նյութատեխնիկական ապահովման ու ֆինանսական ծառայությունների սպայական կազմի համար բարձրագույն զինվորական կոչումը գնդապետն է:
2. Ռազմանասնաբուժական ծառայության սպայական կազմին շնորհվում են բժշկական ծառայության զինվորական կոչումներ:
3. Ավիացիայի ինժեներական կազմին, որն ունի ինժեներաավիացիոն պատրաստություն, շնորհվում են ավիացիայի սպայական կազմի համար սահմանված զինվորական կոչումներ:
4. Պահեստազորի սպայական կազմի անձանց զինվորական կոչմանն ավելացվում է «պահեստազորի» բառը (պահեստազորի կապիտան, բժշկական ծառայության պահեստազորի կապիտան և այլն), իսկ սպայական կազմի պաշտոնաթող անձանց զինվորական կոչումներին ավելացվում է «պաշտոնաթող» բառը (պաշտոնաթող մայոր, բուժծառայության պաշտոնաթող մայոր և այլն):

Հավելված 5

Հոդվ. 76

Զորամասի տարեկան տոնը

1. Զորամասի տարեկան տոնն անցկացվում է Հայրենիքին նվիրվածության, զինվորական պարտքին ու մարտական ավանդույթներին հավատարմության ու զորական ընկերության ամրապնդման ոգով զինծառայողներին դաստիարակելու նպատակով: Նրա անցկացման ամսաթիվը որոշվում է զինված ուժերի տեսակի գլխավոր հրամանատարի (զորատեսակի և հատուկ զորքերի պետի) կողմից` ի նշանավորումն զորամասի պատմության հիշարժան օրերից մեկի.
կազմավորման օրվա,
շքանշանով պարգևատրվելու օրվա,
Հայրենիքի թշնամու դեմ մղված մարտում տարած նշանակալից հաղթանակի օրվա,
մարտական հերթապահության անցնելու օրվա:
Տոնակատարության ամսաթվի որոշման մասին համապատասխան գրանցում է կատարվում զորամասի պատմական տեղեկամատյանում (ֆորմուլայում):
2. Զորամասի տարեկան տոնը նշվում է սահմանված ամսաթվին մոտ հանգստյան օրը: Այդ օրը զորամասը շարվում է մարտական դրոշով և նվագախմբով: Նրա զորաշարքի առջև զորամասի հրամանատարը, այլ զինծառայողներ և վետերանները համառոտ ելույթներում պատմում են զորամասի մարտական պատմության, խաղաղ ժամանակներում ձեռք բերած նվաճումների մասին: Այնուհետև զորամասն անցնում է հանդիսավոր երթով: Թույլատրվում է զորամասը շարելու փոխարեն տարեկան տոնի նախօրյակին անցկացնել հանդիսավոր ժողով:
Տարեկան տոնի օրը անցկացնում են նաև մշակութային և մարզազանգվածային հանդիսավոր միջոցառումներ:
Տոնին կարող են ներկա լինեն այլ զորամասերի և հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ և զորամասի վետերաններ:

Հավելված 6

Հոդվ. 76, 179

Եկած համալրումն ըստ ստորաբաժանումների բաշխելու կարգը

1. Եկած համալրումն ըստ ստորաբաժանումների տեղաբաշխվում է յուրաքանչյուր զինծառայողի գործնական հատկանիշները ուսումնասիրելուց հետո և նրա առողջական վիճակի, ժամկետային ծառայության զորակոչվելուց առաջ մասնագիտության, բնութագրի և մասնագիտական պիտանիության մասին զինկոմիսարիատում (ուսումնական կենտրոնում) տրված եզրակացության հաշվառումով:
2. Նշված ժամին զորամասը նվագախմբով շարվում է հետիոտն շարքով:
Նոր եկած համալրումը ստորաբաժանումների ավագների հետ երկտողան շարքով շարվում է դեմքով դեպի զորաշարքը, նրա կենտրոնի առջև` 20-40 մ հեռավորության վրա:
Զորաշարվածքը և զորամասի հրամանատարի դիմավորումը անցկացվում են այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության «Գնդի ստուգատես» բաժնում:
3. Պատասխան ողջույնից հետո զորամասի հրամանատարը համառոտ ճառում պատմում է զորամասի մարտական ուղու, նրա հերոսների ու պարգևների մասին, մարտական պատրաստության գործում ստորաբաժանումների հաջողությունների և պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է զինծառայողների վրա:
Այնուհետև խոսքը տրվում է ժամկետային ծառայությունն ավարտող 1-2 զինծառայողների և նոր եկած զինծառայողներից 1-2-ին:
4. Զորամասի շտաբի պետը հրապարակում է եկած համալրումը ստորաբաժանումների հաստիքակազմում ընդունելու մասին որոշումը:
Զորամասի հրամանատարը անձնակազմին շնորհավորում է նոր համալրման կապակցությամբ, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:
5. Զորամասի հրամանատարի «Շարք կանգնել» հրամանով ստորաբաժանումների ավագները նոր եկած համալրման հետ միասին կանգնում են իրենց ստորաբաժանումների շարքում:
6. Եկած համալրումն ըստ ստորաբաժանումների բաշխելու արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:

Հավելված 7

Հոդ. 76

Սպառազինությունը և ռազմական տեխնիկան անձնակազմին հանձնելու կարգը

1. Մինչև սպառազինությունը և ռազմական տեխնիկան անձնակազմին հանձնելը, պարապմունքներ են անցկացվում դրանց մարտական (տեխնիկական) հնարավորությունների և ժամանակակից մարտում դրանց նշանակության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության օգտագործման դեպքում անվտանգության պահանջների ուսուցման ուղղությամբ:
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգում են հանձնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքինությունն ու հանձնմանը դրանց պատրաստ լինելու մասին հրամանով զեկույց են տալիս:
Զորամասի հրամանատարը հրաման է տալիս սպառազինությունը և ռազմական տեխնիկան անձնակազմերի անդամներին, վարորդներին (մեխանիկ վարորդներին) և այլ անձանց կցելու մասին և սահմանում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան անձնակազմին հանդիսավոր կերպով հանձնելու կազմն ու ժամանակը: Հրամանի համարը և այն անձանց ազգանունները, ում կցվում են սպառազինությունն ու տեխնիկան, գրանցվում են տեղեկամատյաններում (անձնագրերում): Հրազենի անվանումը, նրա սերիան և հանձնման ամսաթիվը գրանցվում են անձը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաև զենքը անձնակազմին կցելու տեղեկագրում:
2. Նշանակված ժամին զորամասը հետիոտն շարքով և զենքով շարժվում է մարտական դրոշի ներքո և նվագախմբով:
Հանձնման ենթակա հրազենը և անձնական օգտագործման այլ միջոցներ դուրս են բերվում և դասավորվում զորաշարքից 10 մ հեռավորության վրա դրված սեղաններին: Մյուս սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնվում են դրանց պահատեղերում:
3. Զորամասի հրամանատարը համառոտ ճառում զինծառայողներին հիշեցնում է զինվորական երդման և զինվորական կանոնադրությունների պահանջները իրենց վստահված սպառազինությանը և ռազմական տեխնիկային վարպետորեն տիրապետելու, դրանք Հայրենիքի պաշտպանության նպատակով կիրառելու համար մշտապես պատրաստ պահելու մասին: Այնուհետև հրապարակվում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կցելու մասին հրամանը:
Հրամանի հրապարակումից հետո զորամասի հրամանատարը տալիս է «Ազատ» հրամանը, ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրում է սկսել հրազենի հանձնումը:
Վաշտերի (մարտկոցների) և այլ ստորաբաժանումների հրամանատարները շարքից հերթով կանչում են զինծառայողներին և նրանց հանձնում զենքը:
4. Հրազենը հանձնելուց հետո ստորաբաժանումների հրամանատարները զորամասի հրամանատարի հրամանով անձնակազմը տանում են սպառազինության և ռազմական տեխնիկայի պահատեղերը:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ստանալու համար զինծառայողները շարվում են ըստ անձնակազմերի և ստորաբաժանման հրամանատարի հրամանով ստուգում դրանց վիճակն ու լրակազմությունը:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան երկար ժամանակով պահելու դեպքում, այդ թվում նաև մասնաշենքերի (օբյեկտների) հերմետիկացմամբ, թույլատրվում է մասնակիորեն գործի գցել դրանք և ապահերմետիկացնել:
Զորամասի հրամանատարն ընդունում է անձնակազմերի (հրամանատարների) վարորդների (մեխանիկ վարորդների) կամ այլ անձանց (որոնց կցված են սպառազինություն և ռազմական տեխնիկա) զեկույցներ և նրանց է հանձնում տեղեկամատյանները (անձնագրերը), որոնցում անձնակազմը ստորագրում է և այդ պահից սկսած` պատասխան տալիս իրեն կցված սպառազինության և ռազմական տեխնիկայի համար:
Համապատասխան պահանջների առկայության դեպքում սպառազինության և ռազմական տեխնիկայի կցումից հետո կարող են գործնականում ցույց տրվել նրանց մարտական (տեխնիկական) հնարավորությունները և նրանց վարպետորեն տիրապետելու օրինակներ:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելուց հետո դրանց պահարկման (կոնսերվացման) և հերմետիկացման վերականգնման աշխատանքները պետք է կատարվեն նույն օրը:
5. Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելուց հետո ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմը շարում են զորամասի հրամանատարի նշած տեղում և զեկուցում են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ենթակա անձնակազմին հանձնելու մասին հրամանատարի նշված տեղում:
Զորամասի հրամանատարը անձնակազմին շնորհավորում է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան հանձնելու կապակցությամբ:
6. Սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնման արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:

Հավելված 8

Հոդվ. 64, 76, 86

Զինծառայողների հարցում անցկացնելու կարգը

1. Հարցում անցկացնելու համար շարվելու կարգը, տեղը և ժամանակը, համազգեստը որոշում են զորամասի հրամանատարը կամ հարցումից 1-2 օր առաջ տեսչական ստուգման անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձը:
Հարցում անցկացնող անձինք պարտավոր են այն սկսելուց առաջ ծանոթանալ առաջարկությունների, դիմումների և բողոքների զորամասային գրքին և դրանց առնչությամբ ընդունված որոշումներին:
2. Հարցումն անցկացնող պետի դիմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության պահանջներին համապատասխան:
3. Հարցումն անցկացվում է զինծառայողների կարգերով` զինվորներինը, սերժանտներինը (ավագներինը), ենթասպաներինը, սպաներինը, կին զինծառայողներինը առանձին-առանձին:
Սպաների հարցումն իրականացվում է ըստ զբաղեցրած պաշտոնի` դասակների, վաշտերի, գումարտակների և նրանց հավասար հրամանատարներին առանձին-առանձին:
Վաշտերի և գումարտակների հրամանատարների տեղակալները հարցման են ենթարկվում իրենց հրամանատարներից առանձին, իսկ գնդի վարչության սպաները` ստորաբաժանումների սպաներից առանձին:
4. Զինվորների հարցումն անցկացվում է ըստ վաշտերի: Սպաները, ենթասպաները և սերժանտները (ավագները) դուրս են գալիս իրենց ստորաբաժանումների շարքի առաջ իրենց համար նշված հեռավորության վրա և հրամանով խտանում են դեպի կենտրոն: Այնուհետև սպաները հրամանով զբաղեցնում են իրենց տեղերը` հաստիքային պաշտոններին համապատասխան:
Հարցումը կարող է անցկացվել նաև շինությունում:
5. Հարցում անցկացնելու ժամանակ զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը կամ տեսչական ստուգումն անցկացնողը հարցնում է, թե զինծառայողներից ով դիմում կամ բողոք ունի:
Դիմում կամ բողոք ունեցող զինծառայողը նշում է իր պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, դուրս է գալիս շարքի առաջ և բանավոր շարադրում իր դիմումը կամ բողոքը կամ ներկայացնում է այն գրավոր:
6. Զորամասի հրամանատարի անցկացրած հարցման ժամանակ տրված դիմումներն ու բողոքները գրանցվում են զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների գրքում, իսկ ստորաբաժանման հրամանատարի անցկացրած հարցման ժամանակ` միայն նրանք, որոնց առնչությամբ պետք է որոշում ընդունի պետը` սկսած զորամասի հրամանատարից և ավելի բարձր:
7. Տեսչական ստուգման ժամանակ անցկացրած հարցման ընթացքում բացահայտված բողոքները առաջարկությունների, դիմումների և բողոքների գրքում չեն գրանցվում:

Հավելված 9

Հոդվ. 76

Պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող եղած զինծառայողներին ճանապարհելու կարգը

1. Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած զինծառայողներին ճանապարհ դնելը, բացի զինծառայողի կոչումը վարկաբեկող զանցանքների համար հեռացվածներից, անցնում է հանդիսավոր պայմաններում, և այդ հանդիսություններին կարող են հրավիրվել զորամասի վետերանները, այլ զորամասերի (ստորաբաժանումների) զինծառայողները, հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ:
Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող զինծառայողներին ճանապարհելու արարողությունն անցկացվում է.
զորամասերի հրամանատարներինը` զորամասի շարքի առջև, մարտական դրոշի ներքո, ստորաբաժանումների հրամանատարներինը, սպաներինը, ենթասպաներինը` ստորաբաժանման շարքի առջև կամ սպաների, ենթասպաների ժողովում,
պայմանագրով ծառայության անցած սպաներինը, ենթասպաներինը, զինծառայողներինը և ստորաբաժանման վարչությունում և շտաբներում ծառայող կին զինծառայողներինը` շարքի առջև կամ այդ վարչությունների, շտաբների անձնակազմի ժողովում,
ժամկետային ծառայության զինծառայողներինը` զորամասի կամ ստորաբաժանման շարքի առջև` կախված միաժամանակ պահեստազոր փոխադրվածների թվից:
Զորամասի հրամանատարին ճանապարհելու արարողության կազմակերպման պարտականությունը դրվում է նրա անմիջական պետի վրա, իսկ մյուս զինծառայողներինը` այն զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի (շտաբի, վարչության պետի), որտեղ ծառայել է այդ զինծառայողը:
2. Զորամասի պաշտոնաթող եղած կամ պահեստազոր փոխադրված հրամանատարին ճանապարհելու համար զորամասը տոնական կամ ամենօրյա համազգեստով առանց զենքի շարվում է հետիոտն շարքով` շարային զորատեսակի համար` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությամբ սահմանված կարգով: Զորամասի զորաշարվածքը ղեկավարում է նրա նոր հրամանատարը, իսկ զորամասի պաշտոնաթող եղած կամ պահեստազոր փոխադրված հրամանատարը գտնվում է այդ արարողությունը կազմակերպող հրամանատարի (պետի) կողքին:
Ճանապարհելու արարողությունը կազմակերպող հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը և ողջույն տալով անձնակազմին, հրապարակում է զորամասի հրամանատարին պահեստազոր փոխադրելու կամ պաշտոնաթող անելու հրամանը, համառոտ ճառ է ասում, նշում է նրա վաստակը, ինչպես նաև հայտարարում է խրախուսանքների մասին և զորացրման կապակցությամբ պատվոգրով պարգևատրելու դեպքում` հանձնում է պատվոգիրը:
Անձնակազմի շարքի առջև կարող են ելույթ ունենալ նաև այլ զինծառայողներ, զորամասի վետերաններ, զինծառայողների ընտանիքների անդամներ, այնուհետև զորացրված հրամանատարին նրա խնդրանքով տրվում է պատասխան խոսք:
Ելույթից հետո պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող հրամանատարը հրաժեշտ է տալիս մարտական դրոշին: Այդ նպատակով զորամասի նոր հրամանատարը կանգնում է զորաշարքի առջև, նրա կենտրոնում և տալիս «Դրոշակակիր, դեպի ինձ քայլով-մարշ» հրամանը: Այդ հրամանով շտաբի պետի օգնականը (տեղակալը), մարտական, դրոշի առջև 2 քայլ հեռավորության վրա կանգնելով, տալիս է «Իմ հետևից քայլով-մարշ» հրամանը և, մոտենալով զորամասի հրամանատարին` դեմքով դեպի նա կանգնեցնում է դրոշակակրին ու օգնականին, իսկ ինքը կանգնում է նրանցից աջ: Պահեստազոր փոխադրված կամ պաշտոնաթող հրամանատարը մոտենում է զորամասի մարտական դրոշին, հանում գլխարկը, իջնում է մի ծնկին և համբուրում պաստառի ծայրը:
Մարտական դրոշին հրաժեշտ տալուց հետո զորամասի զորացրված հրամանատարը վերադառնում է իր տեղը, իսկ դրոշը տարվում է զորամասի շարքում իրեն հատկացված տեղը:
Մարտական դրոշով շարժվելու ժամանակ նվագախումբը կատարում է «Դիմավորման» քայլերգը:
Ճանապարհելու արարողությունն ավարտվում է զորամասի հանդիսավոր երթով:
3. Ստորաբաժանումների` պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած հրամանատարներին` սպաներին, ենթասպաներին և վարչություններում ու շտաբներում իրենց ծառայությունն անցկացրած սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին զորամասի (ստորաբաժանման, շտաբի, վարչության) զորաշարքի առջև հրաժեշտ տալն իրականացվում է 2-րդ կետում նշված կարգով: Ընդ որում, անձնակազմը շարվում է ամենօրյա համազգեստով, մարտական դրոշը դուրս չի բերվում:
Վերոհիշյալ զինծառայողներին պահեստազոր փոխադրելիս կամ պաշտոնաթող անելիս` զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ժողովում հրապարակում է նրանց զորացրման հրամանը, ճառ արտասանում, ուր նշում է նրանց վաստակը, ինչպես նաև զորացրման կապակցությամբ նրանց հանձնում պատվոգրեր և թանկարժեք նվերներ, եթե նրանք խրախուսման կարգով պարգևատրված են դրանցով: Պահեստազոր փոխադրված և պաշտոնաթող եղած զինծառայողների հետագա մեծարումը կատարվում է գնդի հրամանատարի սահմանած կարգով:
4. Ժամկետային ծառայության զինծառայողներին պահեստազոր փոխադրելիս` զորամասը շարվում է հետիոտն զորաշարքով, ամենօրյա համազգեստով: Մարտական դրոշը զորամասի զորաշարքի շարվելու ժամանակ դուրս է բերվում նրա հրամանատարի որոշմամբ: Այդ զինծառայողներին ստորաբաժանման շարքի առջև ճանապարհելիս մարտական դրոշը դուրս չի բերվում:
Շարվելուց, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարներին դիմավորելուց և մարտական դրոշը դուրս բերելուց հետո պահեստազոր փոխադրված զինծառայողները հրամանատարի հրամանով շարքից դուրս են գալիս և ըստ ստորաբաժանումների շարվում են զորաշարքից 20-40 մ առաջ, իսկ հետո հրամանով խտանում են դեպի կենտրոն:
Զորամասի շտաբի պետը (ստորաբաժանման հրամանատարը) հրապարակում է այդ զինծառայողների զորացրման և առավել աչքի ընկածների խրախուսման հրամանը: Պարգևատրումը կատարում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը: Դրանից հետո խոսքը տրվում է զորացրված մի քանի զինծառայողների և ուրիշ զինծառայողների:
Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը զորացրված զինծառայողներին շնորհակալություն է հայտնում ծառայության համար, որից հետո նվագախումբը կատարում է պետական օրհներգը:
Հրաժեշտի արարողությունն ավարտվում է զորացրված զինծառայողների շարքի առջևով զորամասի (ստորաբաժանման) հանդիսավոր երթով:

Հավելված 10

Հոդվ. 292, 300, 314, 386

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԵՂԵՐԻ) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Գնդի հավաքակայանի, ստուգիչ-անցագրային կետի, ճաշարանի, շտաբի հերթապահների ծառայության համար հատկացված շինությունները, ինչպես նաև վաշտի հերթապահի օրապահի տեղերը սարքավորվում են այնպես, որ ապահովվեն օրվա վերակարգի այդ անձանց համար իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ հարմարություններ:
Ծառայության անցկացման շինություններում պետք է լինեն`
ազդանշանների ընդունման և ստորաբաժանումների տեղեկացման տեխնիկական միջոցներ.
կապի միջոցներ (հեռախոս, սելեկտոր).
ժամացույց.
վթարային լուսավորություն.
օրվա վերակարգի փաստաթղթերով ցուցատախտակ:
Բացի այդ, հերթապահների ծառայության շինություններում (տեղերում) պետք է լինեն`
գնդի հերթապահի մոտ.
կառավարման վահանակ` գնդի հերթապահի և նրա օգնականի աշխատանքային տեղերով, որոնք սարքավորված են ազդանշաններն ընդունելու և ստորաբաժանումներին տեղեկացնելու նրանց հավաքակետեր դուրս գալը, ինչպես նաև սպաների և ենթասպաների` տագնապով ներկայանալու և ստորաբաժանումներում զենքի պահման սենյակները բացելը հսկելու և կառավարելու համար անհրաժեշտ սարքավորումներով,
չհրկիզվող պահարան (մետաղյա արկղ) փաստաթղթեր պահելու համար,
մետաղյա պահարան (արկղ) գնդի վարչության սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները և ռադիոակտիվ ճառագայթման չափաբաժինների չափիչները պահելու համար,
ռադիացիոն և քիմիական հետախուզության սարքեր,
տեղեկացման համակարգի վթարային սնուցում,
հավաքակայանի մուտքի դարպասների և շինությունների բանալիների լրակազմ,
դրսի ջերմաչափ.
հավաքակայանի հերթապահի մոտ.
կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,
մեքենաների գտնվելու վայրի և տեխնիկական վիճակի մասին տեղեկատվություն արտացոլող սարք,
մարտական մեքենաների և հավաքակայանի շինությունների ու դարպասների բանալիների լրակազմով պահարան (արկղ),
դրսի ջերմաչափ,
հսկիչ-անցագրային կետի հերթապահի մոտ.
կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,
դրսի ջերմաչափ,
շտաբի հերթապահի մոտ.
կողպեքներով դարակներ ունեցող սեղան, աթոռներ,
պահարան (չհրկիզվող պահարաններ) շրջիկ թղթակցությունը և շտաբի շինությունների բանալիները պահելու համար:
2. Գնդի հերթապահի, նրա օգնականի, հավաքակայանի, հսկիչ-անցագրային կետի, ճաշարանի հերթապահների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև գնդի օրվա վերակարգի, այլ անձանց հանգստի համար սարքավորվում են առանձին շինություններ կամ հերթապահների սենյակներում առանձին տեղեր:
Այդ շինություններում (տեղերում) պետք է գտնվեն`
սեղան և աթոռներ,
կիսափափուկ թախտ,
ջրաման և բաժակներ,
բժշկական դեղարկղիկ,
հագուստի խնամքի և կոշիկներ մաքրելու պիտույքներ:
3. Օրվա վերակարգը պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`
հրահանգ հերթապահին և նրա օգնականին (օրապահին), այդ թվում` հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման սպառնալիքի դեպքերի համար,
օրվա կանոնակարգը,
հեռախոսային կայանների և պաշտոնատար անձանց կանչերի աղյուսակ,
հրդեհային անվտանգության պահանջների հրահանգ,
փաստաթղթերի և գույքի ցուցակը,
հերթապահության ընդունման և հանձնման գիրք,
համազորային կանոնադրությունների լրակազմ:
Բացի այդ, հերթապահների մոտ գտնվում են.
գնդի հերթապահի մոտ.
հրահանգների ծրարներ` մարտական տագնապների ազդարարման դեպքերի համար, ինչպես նաև նշանաբառով ծրար` պահակախմբի համար, զինվորական ավանից դուրս գտնվող ստորաբաժանումների հաշվառումն անցկացնելու համար ուսումնանյութական բազայի օբյեկտների դիրքավորման սխեման (քարտեզը),
գնդի ստորաբաժանումների պարապմունքների համահավաք դասացուցակը մեկ շաբաթվա համար,
առավոտյան մարմնամարզության անցկացման պլանը և համազգեստի տարբերակները,
մաքրման համար ստորաբաժանումներին կցման տարածքների սխեմաները,
հրդեհային անվտանգության հրահանգը` համապատասխան փաստաթղթերով (հոդվ. 216),
զենքի և զինամթերքի բացթողման գիրքը,
ռադիացիոն և քիմիական դիտարկումների մատյանը,
պահակությունը ստուգելու իրավունք տվող միանգամյա վկայականների նմուշները.
ցրիչների ծանուցման քարտեր,
մեկուսարանում գտնվող մեկուսացվածների գիրքը,
աշխատանքային տետր.
հավաքակայանի հերթապահի մոտ.
հավաքակայանի սխեման,
տագնապի դեպքում սպառազինության և ռազմական տեխնիկայի դուրսբերման պլանը,
հավաքակայանում աշխատանքի կանոնակարգը,
մաքրման համար ստորաբաժանումների հավաքակայանի տարածքը կցելու սխեման,
հավաքակայանի անցաթղթերի, ուղեգրերի և կապարակնիքների (կնիքների, ծեփապատճենների) նմուշները.
հավաքակայանի շինությունների, մարտական և շարային մեքենաների բացման, մարտական մեքենաների վառոցքի փակերի և լյուկերի, հավաքակայանի շինությունների և դարպասների բանալիների տրման գիրքը,
մեքենաների ելքի և վերադարձի մատյանը,
մեքենաների շարժիչների հովացման համակարգից ջրի դատարկման վերահսկման մատյան,
աշխատանքային տետր.
հսկիչ-անցագրային կետի հերթապահի մոտ.
այն անձանց ցուցակը, որոնք իրավունք ունեն թույլատրելու մուտքը գնդի տարածք և այնտեղից գույքի դուրսբերումը,
արձակուրդային տոմսի, գոծուղման վկայականի (գրավոր հրամանի), ցրիչների ծանուցման քարտերի, արձակման վկայականների, անցաթղթերի, ուղեգրերի նմուշներ,
միանգամյա անցաթղթերի հաշվառման գիրք,
միանգամյա անցաթղթերի բլանկներ,
այցելուների հաշվառման մատյան (գրանցվում է, թե ով ում մոտ է եկել, այցելության նպատակը).
գնդի շտաբի հերթապահի մոտ.
գնդի սահմաններից դուրս բնակվող գնդի վարչության զինծառայողների ցուցակը` նրանց հասցեների, հեռախոսների և կանչելու միջոցների նշումով,
սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և կին զինծառայողների աշխատակարգը, ծառայական ժամանակի ռեգլամենտը,
մուտք գործող թղթակցության, ստացվող և տրվող հեռախոսագրերի հաշվառման գիրքը.
ճաշարանի հերթապահի մոտ.
ստորաբաժանումների, օրվա վերակարգի և կալանվածների կողմից սննդի ընդունման հաջորդականության գրաֆիկը,
պատրաստի սննդի ելքի և մթերքների մշակման ժամանակ առաջացող թափոնների նորման,
մթերքների եփման տևողության աղյուսակ,
հացի, կարագի և շաքարի բացթողման նորմաները,
սննդի պատրաստման որակի, հսկողության հաշվառման գիրքը,
ճաշարանում օրվա վերակարգի տեղեկագիրը,
տեխնոլոգիական սարքավորումների վրա աշխատելիս անվտանգության տեխնիկայի և պահանջների հրահանգը.
վաշտի հերթապահի (օրապահի) մոտ.
հերթապահի (օրապահի) տված տիպային հրամանների և ազդանշանների ցանկը,
զորանոցներից դուրս բնակվող զինծառայողների ցուցակը հասցեներով, հեռախոսներով, նրանց կանչելու միջոցների նշումով,
առավոտյան մարմնամարզության համար համազգեստի նմուշները,
մաքրման համար վաշտին կցված տարածքի սխեման,
զենքի և զինամթերքի բացթողման, հիվանդների, արձակվողների գրանցման գիրքը,
մարտական մեքենաների վառոցքի փակերի և լյուկերի բանալիների լրակազմը տագնապի դեպքերի համար կնքված ուղեգրերի հետ միասին` կնքված արկղերում:

Հավելված 11

Հոդվ. 92, 380

ՈՒսուցման շրջանում մարտական պատրաստության, ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպման ուղղությամբ` գնդի հրամանատարի հրամանում շարադրված հարցերի ցանկը

1. Ուսուցման շրջանում մարտական պատրաստության կազմակերպումը:
2. Գնդի օրվա կանոնակարգը և նրա ճշգրտումը ստորաբաժանման` հրաձգարան (ճամբար) դուրս գալու շրջանում, ինչպես նաև սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների աշխատակարգը:
3. Ստորաբաժանումների սննդի ընդունման հաջորդականությունը:
4. Ստորաբաժանումների համար կինոնկարների ցուցադրման ժամանակը և հաջորդականությունը:
5. Դաստիարակչական, կուլտուրժամանցային աշխատանքների կատարման կարգը, ընդհանուր գնդային և ընդհանուր գումարտակային երեկոյան ստուգումների անցկացման ժամանակը և տեղը:
6. Օրվա վերակարգի կազմը, նրա նախապատրաստման և հանգստի կարգը:
7. Հերթապահ ստորաբաժանման կազմը, գործողությունների և հանգստի կարգը:
8. Գնդի մարտական դրոշի տեղավորման և պահպանման կարգը:
9. Գնդի պատվոգրքի պահպանման կարգը:
10. Զենքի և զինամթերքի պահպանման, բացթողման և ընդունման կարգը:
11. Սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի ստուգման կարգը:
12. Ներքին կարգուկանոնը և աշխատանքի կանոնակարգը հավաքակայանում:
13. Գնդի պահեստների աշխատանքի կարգը:
14. Տարածքի, ուսումնանյութական բազայի օբյեկտների և շինությունների բաշխումը գնդի ստորաբաժանումների միջև:
15. Ծառայողական շինությունների լուսավորման և ջեռուցման, օդամուղ և օդահան սարքերի աշխատանքի, ինչպես նաև զինվորական ավանի լուսավորության կարգը:
16. Հակահրդեհային պաշտպանության կազմակերպումը գնդում:
17. Գնդի հրամանատարության կողմից զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, զինված ուժերի բանվորներին և ծառայողներին անձնական հարցերով ընդունելու կարգը:
18. Զինծառայողներին այցելելու կարգը:
19. Անձնակազմի լողացման և նրանց իրեղենի հատուկ մշակման կարգը:
20. Գնդի անձնակազմի բժշկական քննության կարգը:
21. Մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի արդյունքների անցկացման կարգը:
22. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնելու կարգը:
Հրամանին կցվում են.
օրվա վերակարգում ծառայության նշանակված սպաների և ենթասպաների ցուցակը,
առավել կարևոր պահակակետերում (գնդի մարտական դրոշի պահպանման) կառավարման կետերում, մեկնարկային, կրակային դիրքերում, զենքի և զինամթերքի պահեստներում ծառայության կատարման համար նշանակված անձնակազմի ցուցակը,
պահեստարանները (պահեստները, հավաքակայանները) բացելու և կայանատեղերում գտնվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան պահակախմբից ընդունելու իրավունք ունեցող զինծառայողների ցուցակը,
հետաքննիչների ցուցակը,
ուսուցման ընթացքում գնդի ծառայությունների գծով ներստուգիչ հանձնաժողովների ցուցակը,
մաքրման համար զինվորական ավանի տարածքը ստորաբաժանումներին կցելու սխեման,
հրդեհային անվտանգության, շենքերի և կառույցների համար պատասխանատու անձանց ցուցակը,
ֆիզպատրաստության համազգեստի նմուշները:

Հավելված 12

Հոդվ. 295, 307

Վաշտում գործածվող փաստաթղթերի ձևերը

_________________________________ զորամասում (վաշտում)

Հերթապահության հանձնման և ընդունման գիրք

Ամիս, ամսաթիվ
Գրառումներ հերթապահության հանձնման-ընդունման, ընդունված զենքի և զինամթերքով արկղերի քանակի մասին
Հրամանատարի
որոշումը

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 1. Վաշտում հերթապահության հանձնման-ընդունման գրքում նշվում է միայն այն, ինչ ենթակա է ընդունման և հանձնման, իսկ բացահայտված թերությունների մասին զեկուցվում է բանավոր (հոդվ. 307):
2. Հերթապահության հանձնման-ընդունման գրքի առաջին էջում զետեղվում է գրառման նմուշը:

Հոդվ. 236, 352

____________________________ վաշտի հիվանդների գրանցման գիրք

Ամիս, ամսաթիվ
Զինվորական կոչումը,
ազգանունը, անվան և
հայրանվան
սկզբնատառերը
Բժշկի
եզրակացությունը
Հրամանատարի
որոշումը

Վաշտի ավագ _________________________________________
                               (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
Հոդվ. 246, 248

Արձակվածների գիրք

_________________________ վաշտի

Ամիս, ամսաթիվ
Զինվորական կոչումը,
ազգանունը, անվան և
հայրանվան
սկզբնատառերը
Մինչև ժամը
քանիսն է
արձակված
Երբ է
վերադարձել

Վաշտի հերթապահ ______________________________________
                                        (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Հոդվ. 248

Արձակման գրություն

______________________________ 
(կայազորի անվանումը)
_________________________________________________________________ 
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը)

 ______________________________ զորամասի ________________________ վաշտ

____________________________ արձակված է մինչև ժամը ____________________

199 թ.
______________________
 
Նրա հետ գնում են _______________________մարդ
______ վաշտի հրամանատար _____________________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

Զորամասի կնիքի տեղը

199 թ.

___________________________


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 1. Եթե արձակվածի հետ գնում են ժամկետային ծառայության այլ ծառայողներ, ապա արձակման գրության «Նրա հետ գնում են _______ մարդ» տողում տառերով նշվում է այդ մարդկանց թիվը:
2. Արձակման գրությունների բլանկները 10,8 սմ չափով պատրաստվում են տպարաններում:

Հոդվ. 294, 308

________________________ վաշտի զենքի և զինամթերքի բացթողման գիրք

Տրված է
Վերադարձվել է
Հ/հ
Ամսաթիվ
Զենքի
(զինամթերքի)
անվանումը
Քանակը
Այն անձի
զինվորական
կոչումը և
ազգանունը,
որին տրված
է զենքը
(զինամթերքը)
Ստորա-
գրու-
թյունը
Ամսաթիվը
Քանակը
Ստ.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 1. Անձնակազմի զենքը, ատրճանակներից բացի, տրվում է վաշտի հրամանատարի կամ ավագի հրամանով, իսկ ատրճանակները զինվորներին և սերժանտներին` վաշտի ավագի կողմից վաշտի հրամանատարի թույլտվությամբ: Ստորաբաժանումները տագնապով զորավարժությունների կամ պարապմունքների դուրս գալու ժամանակ, ինչպես նաև մաքրման համար տրված զենքն ու զինամթերքը ստանալիս, գրքում ստորագրում է վաշտի հրամանատարը կամ նրա տեղակալը, իսկ պահակությունն ընդունելիս` պահակապետը: Անհատ զինծառայողներին զենքը տրվում է նրանց անձնական ստորագրությամբ:
2. Պահակախմբի համար զինամթերքը տրվում է վաշտի հրամանատարի թույլտվությամբ, իսկ հերթապահ ստորաբաժանմանը` գնդի հերթապահի հրամանով, անձամբ վաշտի ավագի կողմից, ինքն էլ ընդունում է այդ զինամթերքը և ստորագրում գրքում:
3. Զենքի և զինամթերքի բացթողումը տագնապի ժամանակ արագացնելու նպատակով գրքում նախօրոք գրառումներ են կատարվում, որոնք անհրաժեշտության դեպքում ճշգրտված են:

Հոդվ. 144

____________________________  
վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի
և զինամթերքի զննման (ստուգման) գիրք

Հ/հ
Ամսաթիվը
Ստուգողի
պաշտոնը,
զինվորական
կոչումը,
ազգանունը
Ինչ է
ստուգվել
Զննման
(ստուգման)
արդյունքները
Ստուգող
անձի
ցուցումները
և դրանց
կատարման
ժամկետները
Նշումներ
թերությունների
վերացման մասին,
ամսաթիվը և
ստորաբաժանման
հրամանատարի
ստորագրությունը

1.

10.05.
1995 թ.

Գնդի զրա-
հատանկային
ծառայության
պետ` մայոր
Ա.Ա.
Սահակյան

S-80-2
միավոր
և 358

հ. 359-էլիտի
խտությունը
նորմայից
ցածր է

Ստուգել ԱՄ
վիճակը,
նշված
թերությունները
վերացնել
մինչև
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը)

Թերությունները
վերացված են:
Վաշտի
հրամանատար
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը)

2.

15.06.
1995 թ.

Գումարտակի
հրամանատարի`
սպառազինության
գծով
տեղակալ`
մայոր Վ.Ա.
Պետրոսյան

ԿՁԳ-3
հատ
AT 1952
2Ն-7-3
հատ
ԱԳ 593

նորոգման
կարիք ունեն
ԿՁԳ-1 հատ
AT 1952
2Ն-7-1
հատ
ԱԳ 593

Անսարք
զենքը
նորոգման
վաշտ
հանձնել
մինչև
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը)

Թերությունները
վերացված են:
Վաշտի
հրամանատար
(զինվորական
կոչումը,
ստորագրությունը,
ազգանունը
)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 1. Գիրքը պահվում է վաշտի հրամանատարի մոտ` գրասենյակում:
2. Զննման (ստուգման) արդյունքների գրանցումները կատարում են հրամանատարները (պետերը) սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր:

Հոդվ. 154, 275

____________________ վաշտի _______________________ դասակի

վերակարգերի թերթիկ __________________
ամսաթիվ


Զինվորական
կոչումը,
ազգանունը,
անվան և
հայրանվան
սկզբնատառերը
Ծառայության վերակարգ
Ընդամենը
տեղա-
փոխ.
վաշտում
վաշտից դուրս
օրվա
ցերե-
կային
գիշե-
րային
ընդա-
մենը
օրվա
ցերե-
կային
գիշե-
րային





















Շարքային
Հովհաննիսյան
Ա.Գ.
1
3








1
3
1
9

16


27


4
Եֆրեյտոր
Միրզոյան
Ա.Ա.
2
16





2


2
2
3








1

Դասակի հրամանատարի տեղակալ 
_________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը,
ազգանունը)

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 1. Բոլոր թվերը, բացի «տեղափոխ.» և «ընդամենը» սյունակներում նշում են ամսաթվերը:
2. «տեղափոխ.» սյունակում թվերը նշում են վերակարգերի քանակը անցած ամսվա ընթացքում, բացառությամբ արտահերթ վերակարգերի:

Հավելված 13

Հոդվ. 182

Շինությունների դռների վրա, շենքերի մուտքերի մոտ տեղադրվող մակագրությունների օրինակելի ցանկը և դրանց ձևավորումը

1. Շինությունների դռների մակագրությունների օրինակելի ցանկ
ա) գումարտակում`
գումարտակի հրամանատար,
գումարտակի հրամանատարի տեղակալ (օգնական),
գումարտակի շտաբ,
գումարտակի սպաների սենյակ,

բ) վաշտում`
ննջարան
տեղեկատվության և ժամանցի սենյակ,
գրասենյակ,
զենքի պահասենյակ,
զենքի մաքրման սենյակ (տեղ),
կենցաղային սպասարկման սենյակ,
պահեստանոց,
մարզական պարապմունքների սենյակ (տեղ),
ծխարան և կոշիկների մաքրման սենյակ (տեղ),
չորանոց, ցնցղարան,
լվացվելու սենյակ,
զուգարան:

Շինության անվանումից առաջ անհրաժեշտության դեպքում կարող է նշվել նաև վաշտի համարը: Օրինակ` 1-ին ԱՀՎ պահեստանոց:
Շտաբներում (սկսած գնդից և ավելի բարձր), վարչություններում, հիմնարկներում և զինուսումնական հաստատություններում աղյուսակի վրա նշվում են պաշտոնատար անձի (մի քանի անձանց) զինվորական կոչումը, ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը:
Օրինակ` գնդապետ Ս. Ա. Բադալյան, գնդապետ Ա. Գ. Հակոբյան: Սենյակների համարները նշվում են առանձին:
Վաշտում սենյակների համարները նշվում են «Բ» կետում սահմանված հաջորդականությամբ անկախ սենյակների փոխադարձ դասավորությունից և նույն հարկում միատեսակ նշանակում ունեցող սենյակների քանակից:
Միևնույն հարկում «ա» և «բ» կետերում նշված սենյակների համատեղ տեղաբաշխման դեպքում համարակալումն սկսված է վաշտի շինություններից:
2. Ցուցատախտակների օրինակելի ձևը և շինությունների դռների մակագրությունները.
1 ննջարան 321
2 Տեղեկատվության ժամանցի սենյակ
Փոխգնդապետ Վ. Ա. Բադալյան
1-ին ՄՀՎ գրասենյակ
Ցուցատախտակները փակցվում են հատակից 170 սմ բարձրության վրա` մինչև նրանց ստորին եզրը: Շտաբների, վարչությունների հաստատությունների և զինուսումնական հաստատությունների սենյակների համարները տեղադրվում են ցուցատախտակից բարձր` դռան կենտրոնում:
Մակագրությունը ցուցատախտակի վրա կատարվում է առանց թեքության, ուղիղ տպատառերով, կարմիր ֆոնի վրա բրոնզե (դեղին) ներկով:
3. Ցուցատախտակների չափսերը, լայնությունը` 25 սմ, բարձրությունը` 10 սմ, թվերի բարձրությունը` 6 սմ, հիմնական մակագրություն` տառերի բարձրությունը` մինչև 3 սմ, այլ մակագրություններինը` մինչև 1 սմ: Սենյակների համարներով ցուցատախտակների չափսերը, լայնությունը` 10 սմ, բարձրությունը` 7 սմ:
4. Շենքերի մուտքերի մոտ օրինակելի մակագրությունների ցանկ

________________________ զորամասի շտաբ,

հ. __________________ զորանոց,

ստուգիչ-անցագրային կետ,
ստուգիչ տեխնիկական կետ*,
ճաշարան,
թեյարան,
գնդի բուժկետ,
մարզադահլիճ,
բաղնիք,
ուսումնական մասնաշենք,
պահակատուն,
սպայական հանրակացարան,
կանանց հանրակացարան,
զորամասի ակումբ,
մթերային պահեստ**:

Անհրաժեշտության դեպքում շենքի անվանումից հետո (առաջ) կարող է նշվել նրա համարը:
Օրինակ` Հ.1 ուսումնական մասնաշենք, սպայական հանրակացարան հ. 2 և այլն:
5. Շենքերի մուտքերի մոտ ցուցանակների օրինակելի ձևավորումը.

00000 զորամասի շտաբ
Հ.1 ուսումնական մասնաշենք
Ստուգիչ-անցագրային կետ
պահակատուն

Ցուցանակները տեղավորվում են շենքերի պատերին, գլխավոր մուտքի մոտ, երևացող տեղում: Ցուցանակների վրա մակագրությունը կատարվում է առանց թեքության, ուղիղ տառատեսակով, կարմիր կամ կապույտ ֆոնի վրա բրոնզե (դեղին) ներկով:
Ցուցանակի չափսերն են. երկարությունը` 60 սմ, բարձրությունը` 40 սմ:
Հիմնական մակագրության տառերի և թվերի բարձրությունը` մինչև 10 սմ, իսկ մյուս մակագրություններինը` մինչև 5 սմ:

Հավելված 14

Հոդվ. 267

Հերթապահների կրծքանշանների (թևկապների) նկարագրությունը

1. Կրծքանշան առաջարկությունը ներկայացնել ՀՀ ԶՈՒ ԳՇ:2. Թևկապ թևկապները պատրաստվում են 30-40 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ կիսակոշտ կարմիր կտորից: Թևկապի եզրերին կարվում է տրեզ (տեսմա) թևին կապելու համար: Թևկապին համապատասխան մակագրություն է արվում` սպիտակ ներկով կամ սպիտակ կտոր կարելով:
գնդի հերթապահ
վաշտի հերթապահ

 _________________
* Անհրաժեշտության դեպքում կարող են նշվել տեխսպասարկման և նորոգման կետը, լցավորման կետը, մաքրման և լվացման կետը, լիցքավորման կայանը և այլն:** Համապատասխան մակագրություններ ունեն և ուրիշ պահեստներ:

Հավելված 15

Հոդվ. 404

Գնդի (ստորաբաժանման) ճամբար խփելու կանոնները

1. Ճամբարի տեղը որոշում է ավագ պետը և համաձայնեցնում պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների հետ: Հնարավորության սահմաններում այն պետք է գտնվի ուսումնական օբյեկտների (դաշտերի) մոտակայքում:
2. Ճամբարի ճակատային կողմը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել գերիշխող քամիների ուղղությունը:
Ճամբարի ճակատային կողմի հատումը ընդհանուր օգտագործման տարանցիկ ճանապարհներով չի թույլատրվում: Ճամբարի թևերը պետք է գտնվեն տարանցիկ ճանապարհներից առնվազն 50 մ հեռավորության վրա:
3. Ճամբարն ուղղանկյուն թաղամասերի է բաժանվում լայնակի և երկայնակի տողաններով, որոնք միաժամանակ ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ:
4. Ճամբարը խորքով շերտերի է բաժանվում ճամբարի ճակատային կողմին զուգահեռ 3 տողաններով` առջևի, միջին և հետին: Խորքային տողանների հեռավորությունը որոշվում է վրանների, անհրաժեշտ կառույցների և սարքավորումների տեղակայման համակարգով:
Ճամբարի երկայնքով տեխնիկայի շարժումն ապահովելու նպատակով ճամբարի թիկունքում անվավոր և թրթուրավոր մեքենաների համար ստեղծվում են առանձին ճանապարհներ:
5. Ճամբարը բաժանվում է ճակատային կողմին ուղղահայաց լայնակի տողաններով:
Լայնակի տողանները գցվում են գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների միջև: Լայնակի տողանների միջև ընկած ճամբարի հատվածը` առաջին տողանից մինչև տեխնիկայի համար գցված ճանապարհը, ստանում է այն գումարտակի (ստորաբաժանման) անունը, որը տեղավորված է այդ հատվածի առաջին գոտում:
6. Առաջին գծում (առջևի և միջին տողանների միջև) վրաններում տեղավորվում են ստորաբաժանումներն` ըստ համարակալման կարգի:
Երկրորդ գծում (միջին և հետևի տողանների միջև) տեղավորվում են զորամասի շտաբը, բուժկետը, ճաշարանները, ջրի մառանիկները և լվացարանները:
Երրորդ գծում (հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև) տեղավորվում են զուգարանները, պահեստները, արհեստանոցները և տնտեսական այլ կառույցներ:
Զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստները տեղավորվում են ճամբարի սահմաններից դուրս:
7. Վրանային բները տեղավորվում են վաշտի ճակատային մասի երկայնքով` երեք կամ երկու բնով: Վրանային բնի չափսերն են 5 x 5 մ: Հատակից բների կողային հիմքերի միջև տարածությունը երկայնքով 2,5 մ է, իսկ խորությամբ` 5 մ:
Ժամկետային ծառայության սերժանտները տեղավորվում են իրենց ստորաբաժանումների հետ: Վաշտի ավագի համար առանձնացվում է առանձին վրան, ուր տեղավորվում է նաև վաշտի գրասենյակը:
Պայմանագրային ծառայության ենթասպաների և զինծառայողների համար առանձնացվում են առանձին վրաններ` 3 հոգուն մեկ վրան հաշվով:
8. Տեղեկատվության և ժամանցի վրանները տեղադրվում են վաշտի վրանների շարքի հետևի գծում: Նրանց կողքին ստեղծվում են հարթակներ (դասարաններ) վաշտի ընդհանուր ժողովների անցկացման համար:
9. Զորամասի դիրքավորման կենտրոնում վրանների առաջին շարքի գծում տեղադրվում է դրոշի հենակը: Դրոշի հենակի հետևում, վրանների շարքի երկրորդ գծում տեղադրվում է գնդի հերթապահի և նրա օգնականի վրանը: Պահակախմբի վրանները տեղադրվում են երկրորդ գծում:
10. Վաշտերի ճամբարային տեղավորմանը հաջորդող գծում տեղադրվում են զենքի պահպանման շինությունները (վրանները), որոնց մերձակայքում ստեղծվում են զենքի մաքրման տեղեր, իսկ սրանց հետևում` ջրի մառանիկներ և լվացարաններ:
11. Օրապահների սնկիկները (սնկաձև ծածկերը) տեղադրվում են առաջին տողանի վրա, յուրաքանչյուր գումարտակի աջ և ձախ թևերում` մեկական:
12. Հավաքակայանները սարքավորվում են հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև, ճամբարի թևերում կամ նրա երեսակողմում: Հավաքակայանին հատկացվող հողակտորները որոշում է միավորման կամ զորամասի հրամանատարը:
13. Մարզահրապարակները (մարզական թաղամասերը) և մարզական խաղերի համար նախատեսված հրապարակները, որպես կանոն, տեղակայվում են առջևի տողանից առաջ:
14. Գնդի ակումբը տեղակայվում է տեղամասի այն հատվածում, որը հնարավորություն է տալիս առավել հարմար տեղավորել բացօթյա բեմը, հանդիսատեսի տեղերը և ակումբի տաղավարները:
15. Տեղական պայմաններից ելնելով` ճամբար խփելիս կարող են թույլ տրվել հետևյալ շեղումները.
ճամբարի ճակատային կողմը կարող է խփվել ոչ թե ուղիղ գծով, այլ տեղանքի առարկաների դիրքավորման համապատասխան,
ստորաբաժանումների միջև տարածությունը կարող է մեծացվել կամ փոքրացվել,
հավաքակայանները կարող են տեղակայվել ճամբարի սահմաններից դուրս,
ճամբարի տարածքը սարքավորվում է շանթարգել սարքերով, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանումն ապահովող սարքերով:

Հավելված 16

Հոդվ. 102, 176, 215, 387, 403

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ընդհանուր հակահրդեհային միջոցառումները զորամասերում և ստորաբաժանումներում

1. Զորամասի տարածքը մշտապես պետք է մաքրվի աղբից և չոր խոտից:
Բոլոր պահեստարանները, ծածկերը, զինամթերքի հարթակները, հիմնական և օժանդակ արտադրության արտադրամասերը, լաբորատորիաները, բարձր լարման հաղորդալարերը, էլեկտրակայաններն ու տրանսֆորմատորային ենթակայանները, կաթսայատների խողովակները, ջրմուղ աշտարակները, վառելիքի և քսանյութերի ու այլ նյութական միջոցների պահեստները գործող նորմաների պահանջներին համապատասխան պետք է սարքավորված լինեն շանթարգել սարքերով և հրդեհային ու պայթունային անվտանգություն ապահովող ինժեներական այլ համակարգերով:
Հրդեհային ջրամատակարարման աղբյուրների, շենքերի մատույցները և տարածքի բոլոր ուղղանցումները (անցատեղերը) միշտ պետք է ազատ լինեն հրշեջ մեքենաների երթևեկության համար:
Հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է`
շինություններից, ունեցվածքի և ռազմական տեխնիկայի հարթակներից 40 մետրից ավելի մոտ հեռավորության վրա կրակ վառել, ինչպես նաև ծխել և բաց կրակով սարքեր գործածել հավաքակայաններում, պահեստարաններում, անգարներում և նմանօրինակ շինություններում.
օգտվել անսարք վառարաններից, վառարանները վառելու համար օգտագործել դյուրավառ հեղուկներ, այրվող նյութերը և ունեցվածքը թողնել վառարանների մոտակայքում, իսկ վառվող վառարանները` առանց հսկողության, հագուստը չորացնել վառարանների, ծխնելույզների վրա, ինչպես նաև հնոցների (կրակարանների) առջև, վառարանները վառել անձնակազմի հանգստի (քնի) ժամերին: Վառարանները վառվելու դեպքում ծխնելույզները պետք է մաքրվեն առնվազն երկու ամիսը մեկ անգամ.
սառած ջրմուղ և այլ խողովակները շենքերում տաքացնել բաց կրակով (ջահեր, զոդալամպեր), շենքերի խողովակների և կառուցվածքների տաքացումը կատարել միայն գոլորշով, տաք ջրով և այլ անվտանգ միջոցներով.
շենքերի նկուղային հարկերում ստեղծել դյուրավառ հեղուկների և այրվող նյութերի մշակման կամ պահպանման համար նախատեսված արհեստանոցներ և պահեստներ.
խոչընդոտել հրդեհամարման միջոցներին, էլեկտրավահանակներին և էլեկտրական բռնակավոր անջատիչներին մոտենալը ձեղնահարկերում, սանդղահարթակներում և միջանցքներում պահել դյուրավառ նյութեր և գույք (ունեցվածք), միջնապատեր դնել, օժանդակ արհեստանոցներ ու լաբորատորիաներ տեղավորել, ինչպես նաև այդ տեղերում կահավորել բնակարաններ (կացարաններ).
հրդեհամարիչ միջոցներն օգտագործել ոչ ըստ նշանակության.
օգտվել անսարք էլեկտրալարերից և սարքավորումներից, կենցաղային էլեկտրատաքացուցիչ սարքեր օգտագործել առանց հրակայուն տակդիրների, ինչպես նաև բաշխիչ վահանակների վրա այրված ապահովիչները (էլեկտրախցանները) փոխարինել լարերով և այլ առարկաներով:
Էլեկտրալամպերը փաթաթել թղթով և գործվածքով, հաղորդալարերը ծածկել կամ նրանց վրա կպցնել պաստառներ, պլակատներ և այլն, լուսավորման էլեկտրացանցի ստեղծման համար օգտագործել հեռախոսալարեր.
հակահրդեհային առումով չստուգված շինությունները (պահեստարաններ) պահակությանը հանձնել:
2. Համազգեստի ախտահանումն ու չորացումը կատարվում է ախտահանման տիպային խցերում (չորանոցներում) մշտական հսկողության ներքո: Խցերը մտցվելուց առաջ համազգեստի գրպանները պետք է շրջված լինեն:
Համազգեստի ախտահանման և չորացման ժամանակ արգելվում է`
սահմանված նորմերից բարձր ջերմաստիճան ստեղծել խցերի ներսում.
խցերն ու չորանոցները ծանրաբեռնել համազգեստով.
խցերի մեջ մտցնել յուղերով և դյուրավառ հեղուկներով ներծծված համազգեստ.
համազգեստը տեղավորել խցերի պահպանական ցանցերի վրա:
3. Շտաբներում, զորանոցներում, ակումբներում և արտադրական շինություններում ծխել թույլատրվում է միայն դրա համար հատկացված, հակահրդեհային առումով անվտանգ և արտածծող օդափոխիչներով սարքավորված տեղերում:
4. Միջանցքները, անցատեղերը, հիմնական և պահեստային ելքերը, սանդղահարթակները մշտապես պետք է ազատ լինեն և չծանրաբեռնվեն: Շտաբների, զորանոցների, արհեստանոցների, ակումբների և այլ շինությունների մուտքերի դռները պետք է բացվեն դեպի դուրս: Արգելվում է մեխել պահեստային ելքերը, դյուրավառ նյութերով երասապատել սանդղահարթակների և միջանցքների պատերն ու առաստաղները:
5. Հրդեհամարման միջոցները, ջրամբարները, հրդեհային ջրածորանները և ծորակները պետք է սարքին լինեն, իսկ նրանց գտնվելու տեղը պետք է նշված լինի ստանդարտ ցուցանակներով:
Շենքերում և օբյեկտներում հրդեհամարման միջոցների քանակը որոշվում է հատուկ նորմերով: Պահեստների, հավաքակայանների տարածքում, անգարներում և արտադրական շինություններում հրդեհամարման միջոցները պետք է պահվեն վահանակների վրա:
6. Հեռախոսային ապարատների մոտ պետք է լինի ցուցակներ` մոտակա հրշեջ խմբի հեռախոսահամարով, իսկ զորամասի տարածքում պետք է լինեն հրդեհի տագնապ ազդարարող ձայնային ազդանշանման միջոցներ:
7. Ամեն օր, գնդի հրամանատարի սահմանած ժամին, բոլոր արհեստանոցները, պահեստարանները, պահեստները, հավաքակայանները, անգարները և հրդեհավտանգ մյուս արտադրական շինությունները փակվելուց առաջ ստուգվում են պահեստների, պահեստարանների, արտադրամասերի պետերի, հավաքակայանի հերթապահի և գնդի հրշեջ վերակարգի անձանց կողմից: Նկատված բոլոր թերությունները վերացվում են շինությունների (պահեստարանների) փակումից առաջ, իսկ էլեկտրացանցերն անջատվում են դրսի բռնակավոր անջատիչների օգնությամբ:
Նման դեպքերում հրդեհային անվտանգության պահանջների կատարման հաստատումը հրշեջ ժետոնն է, որը հրշեջ վերակարգը տալիս է օբյեկտը փակող անձին: Պահեստարանների, պահեստների պետերը և հավաքակայանի հերթապահը, օբյեկտների պահակությանը հանձնելիս ժետոնը փոխանցում են պահակապետին: Գնդի հրամանատարի կողմից սահմանված ժամին հրշեջ վերակարգի պետը պահակապետից ստանում է հրշեջ ժետոնները:
8. Լրացուցիչ հակահրդեհային միջոցառումները զորամասերում իրականացվում են հատուկ դրույթներին, ուղեցույցներին և հրահանգներին համապատասխան:

Հրդեհային անվտանգության պահանջները հավաքակայաններում, անգարներում և օդանավերի կայանատեղերում

9. Ռազմական տեխնիկան տեղակայվում է այնպես, որ նրանց միջև անհրաժեշտ անցուղիներ մնան հրդեհի բռնկման ժամանակ դրանք արագ դուրս բերելու համար:
10. Հավաքակայաններում և անգարներում հրդեհի բռնկումները կանխելու նպատակով խստիվ արգելվում է`
վառելիքով լցավորել կայանատեղերում գտնվող մեքենաները և պահել վառելիքը բաց թողնող բաքերով կամ խողովակներով մեքենաներ,
մեքենաների կայանատեղերում պահել վառելիք, քսանյութեր և դատարկ տարաներ,
նավթով, բենզինով և այլ դյուրավառ հեղուկներով լվանալ ու մաքրել ծածկոցները, կապարները և հագուստը,
մեքենաներում պահել կողմնակի իրեր, հատկապես յուղով ներծծված (յուղոտված) լաթեր, ծածկոցներ, հատուկ հագուստ,
հավաքակայաններում և անգարներում պահել վառելիքի ցիստեռններ.
օգտագործել հրդեհավտանգ տաքացուցիչներ.
բաց կրակ կամ «չղջիկ» լապտերներ օգտագործել կանգնատեղերում մեքենաների լցավորման ժամանակ.
եռակցման աշխատանքներ կատարել մեքենաների կայանման համար հատկացված շինություններում.
լցավորել չհողակցված օդանավերը.
օդակայան թողնել հրդեհամարման միջոցներ չունեցող տեխնիկա.
օդանավերը պահել հենասարքերը (շասսիները) հանած.
ծանրաբեռնել մեքենաների կանգնեցման և պահպանման համար հատկացված շինությունների դարպասները, այդ շինություններում սարքավորել փոքրիկ պահեստներ, արհեստանոցներ և բնակարաններ (կացարաններ).
մեքենաների (օդանավերի) կայանման և պահպանման համար հատկացված շինությունների դռները կողպել ներքին փականքներով:
11. Հրդեհի բռնկման դեպքում մեքենաների (օդանավերի) անհապաղ դուրսբերումն ապահովելու համար ամեն օր պետք է առանձնացվեն հատուկ ճոպաններով հերթապահ քարշակներ և մարդկանց վերակարգ:

Վառելիքի լցավորման կետերում

12. Վառելիքի լցավորման կետերում հրդեհի բռնկումը կանխելու նպատակով խստիվ արգելվում է`
գերազանցել մեքենաների շարժման 5 կմ/ժ արագությունը.
լցավորվող մեքենաները կանգնեցնել լցավորող աշտարակներից 2 մետրից ավելի մոտ հեռավորության վրա.
ռազմական տեխնիկան լցավորել շարժիչների աշխատանքի պայմաններում և թափքում անձնակազմի առկայության դեպքում.
կարգավորման աշխատանքներ կատարել, վերանորոգել մեքենաները, ձայնային և լուսային ազդանշաններ տալ.
ծխել, բաց կրակ, լապտերներ և ջահեր (կանթեղներ) գործածել պայթյունաանպաշտպան կատարմամբ.
վառելիքը ամբարները (ռեզերվուարներ) լցնել ազատ թափվող շիթով.
վառելիքը թափել ավտոցիստեռններից, ռեզերվուարները, լցավորող աշտարակներն ու խողովակաշարերը շահագործել առանց հողակցման.
շահագործել շանթարգելով չսարքավորված լցավորման կետը.
մեքենայի շարժիչը գործի գցել նախքան թափված վառելիքը նրա մակերեսից մաքրելը.
լցավորման կետում պահել յուղով ներծծված (յուղոտված) հնոտիք:

Արհեստանոցներում

13. Այն շինությունները, որտեղ աշխատանքներ են կատարվում դյուրավառ հեղուկների (նավթի, բենզինի, ացետոնի, նիտրոլաքի) կիրառմամբ և իրականացվում է ակումուլյատորային մարտկոցների լիցքավորում, սարքավորվում են հատուկ օդափոխիչներով: Էլեկտրաշարժիչները, ջահերը (կանթեղները) և էլեկտրաբաշխիչ սարքերը տեղակայվում են պայթունապաշտպան կատարմամբ: Լիցքավորման ագրեգատներն ու գազաեռակցման ապարատների գեներատորները տեղակայվում են առանձին շինություններում: Այդ շինություններում արգելվում է վառարանների տեղադրումը:
14. Դյուրավառ հեղուկները պետք է գտնվեն մետաղյա լավ փակվող ամաններում, մեկօրյա պահանջները չգերազանցող քանակությամբ, և աշխատանքների ավարտից հետո տարվեն հատուկ սարքավորված պահեստային շինություն:
Հեղուկ վառելիքով աշխատող արտադրական վառարանների և ագրեգատների` 1 մ3 տարողությամբ բաքերը պետք է տեղադրվեն մեկուսացված շինություններում, իսկ մինչև 1 մ3  տարողությամբ բաքերը` չհրկիզվող պատերի մեջ` ագրեգատներից առնվազն 5 մ հեռավորության վրա:
15. Մաքրման նյութերը, յուղով ներծծված (յուղոտված) լաթերը և հնոտիքը դուրս բերելու համար բոլոր արտադրական շինություններում տեղադրվում են կափարիչներով մետաղյա արկղեր, որոնք պարտադիր դատարկվում են աշխատանքների ավարտից հետո:
Յուղոտված հատուկ հագուստը պետք է պահվի արտադրական շինություններից (արտադրամասերից) դուրս, հատուկ պահարաններում խառը վիճակում:
Արգելվում է հատուկ հագուստի գրպաններում թողնել մաքրման յուղոտված նյութեր:
16. Վառարանների վառելը դադարեցվում է արհեստանոցների փակումից 2 ժամ առաջ: Աշխատանքների ավարտից հետո օրվա ընթացքում կուտակված արտադրական թափոններն ու աղբը պետք է դուրս բերվեն արհեստանոցների շինություններից:
Պահեստներում (պահեստարաններում):
17. Արգելվում է պահեստների (պահեստարանների) տեխնիկական տարածք մտնել լուցկիներով կամ այրիչ այլ պարագաներով:
Խոտը պահեստների (պահեստարանների) տարածքում ժամանակին պետք է հնձվի և հավաքվի: Պահեստների (պահեստարանների) տարածքում խոտի չորացումն ու չոր խոտի այրում չի թույլատրվում:
18. Պահեստներում (պահեստարաններում) թույլատրվում է պահել միայն ունեցվածքի այն տեսակները, որոնց համար դրանք նախատեսված են:
Պահեստներում (պահեստարաններում) արգելվում է ծանրաբեռնել անցատեղերն (անցուղիներն) ու ելքերը, ներքին փականքներով փակել դռները, դարակաշարերը (ստելլաժները) պաստառապատել և պատուհանները մթնեցնել հրակայուն խառնուրդով չմշակված թղթով, ստվարաթղթով, պոլիմերային նյութերից թաղանթով և գործվածքներով:
19. Ունեցվածքի դասավորումը կատարվում է այնպես, որ ազատ անցատեղեր և ելքեր մնան: Արգելվում է ունեցվածքը դասավորել վառարաններին, ջեռուցման մարտկոցներին (սարքերին), էլեկտրահաղորդման լարերին և լամպերին մոտ, ինչպես նաև ունեցվածքի տեղափոխման ու դասավորման հետ կապ չունեցող աշխատանքներ կատարել պահեստարաններում:
20. Արգելվում է պահեստների (պահեստարանների) մոտակայքում դասավորել շինանյութ, պահել վառելիքի պաշարներ կամ այլ ունեցվածք, դատարկ տարաներ և փաթաթանյութեր, ինչպես նաև ընդհանուր պահեստարաններում պահել դյուրավառ հեղուկներ:
21. Վառարանների հնոցներն (կրակարաններն) ու կափույրային բացվածքները տեղակայվում են պահեստներից (պահեստարաններից) դուրս, իսկ խողովակները սարքավորվում են կայծորսիչներով: Պահեստները փակվելուց 2 ժամ առաջ վառարանների վառելը լրիվ դադարեցվում է, բոլոր վառարանները ստուգվում և փակվում են:
22. Էլեկտրալուսավորման անցկացման ժամանակ բոլոր պահեստները (պահեստարանները) սարքավորվում են դրսի բռնակավոր անջատիչներով: Դրսի բռնակավոր անջատիչներն ու ապահովիչներով խմբային վահանակները պետք է տեղավորված լինեն մետաղյա արկղերի մեջ: Պահեստների (պահեստարանների) ջահերը պետք է լինեն փակ տեսակի (ապակե ծածկերով) և տեղադրված լինեն հիմնական և դիտանցուղիների երկայնքով: Արգելվում է պահեստարանների ներսում էլեկտրական վարդակներ տեղադրելը և ծառայողական շինություններ ստեղծելը:
23. Զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստարաններում և դրանց հետ տարվող աշխատավայրերում պատուհանների ապակիները պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով:
Պայթուցիկ նյութերն ու զինամթերքը անգամ շատ կարճ ժամանակով չպետք է մնան արևի ճառագայթների անմիջական ազդեցության տակ:
24. Արգելվում է հրավտանգ (պայթյունավտանգ) պահեստարաններ մտնել հրազենով և սառը զենքով, այրիչ պարագաներով և լուսավորման սարքերով, բացի ակումուլյատորային լապտերներից, ինչպես նաև համապատասխան հրահանգներով չսահմանված կոշիկներով:
25. Դյուրավառ հեղուկներով պահեստներում (պահեստարաններում), էլեկտրական լուսավորումը թույլատրվում է միայն պայթյունապաշտպան կատարմամբ:
26. Պահեստարանի տարածքում թափված վառելիքը անմիջապես ծածկվում է ավազով:
27. Արգելվում է տարայի խցանները բացել հատիչով կամ մուրճով, որոնք կայծ կարող են տալ: Խցանները բացելու համար պետք է օգտվել հատուկ բանալիներից:

28. Աշխատանքի ավարտից հետո պահեստարանների ողջ էլեկտրացանցը, բացի պահպանության տեխնիկական միջոցներից, պետք է անջատվի դրսի բռնակավոր անջատիչով:

Համարը          ՀՕ-99
Տիպը          Օրենք
Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ   1997.01/1 հունվար
Ընդունող մարմինը  ՀՀ Ազգային ժողով
Ստորագրող մարմինը  ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը  03.12.1996
Ստորագրման ամսաթիվը 07.01.1997