(3ակուլյան Գևորգ, մականունը՝ ժորժ Վելիկոլեպնի, 2․1․1884, Թիֆլիս—28․12․1928, Երևան, թաղվել է Մոսկվայի Նովոդևիչի վանքի գերեզմանատանը), հայ սովետական նկարիչ, բեմանկարիչ, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։ 1893-ին ընտանիքով փոխադրվել է Մոսկվա և ընդունվել Լազարյան ճեմարան։ Անավարտ թողնելով դասընթացները, 1901—03-ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտ-յան ուսումնարանում։
Մասնագիտացել է հիմնականում ինքնակրթությամբ։ Յա․ 1903-ին կամավոր մտել է կովկասյան գնդերից մեկը, այնուհետև, որպես պահեստի սպա, մասնակցել 1904—05-ի ռուս-ճապոնական պատերազմին։ Ծառայության ժամանակ կատարել է էտյուդներ Մանջուրիայում, հետագայում՝ Սև ծովի կովկասյան ափերին, ուսումնասիրել բնության տարբեր երևույթները, չին․ գծանկարչության ոճի և ռիթմի ծագման խնդիրները։ 1906-ին, առաջին անգամ, «Ձիարշավ» (1905) կտավով մասնակցել է Մոսկվայի նկարիչների ընկերակցության ցուցահանդեսին և արժանացել հատուկ ուշադրության, այնուհետև «Ամբոխի մարդը», «Դուքան», «Աքաղաղներ» (1907), «Կաֆե՜շանտան» (1912) և այլ աշխատանքներով՝ <Միր իսկուսսռվա>, «Զոլոտոյե ռունո», «Վենոկ» և այլ գեղարվեստական խմբավորումների կազմակերպած ցուցահանդեսներին։ 1910-ական թթ․ մեկնել է Իտալիա, ապա Ֆրանսիա և Գերմանիա՝ կոլորիտի հարցերով զբաղվող նշանավոր մասնագետների հետ խորհրդակցելու համար։ Յա․ իր տեսական հետևություններն ամփոփել է 1914-ի «Ալցիոնա» ալմանախում հրապարակած «Երկնագույն արեգակը» հոդվածում։ Յա-ի ստեղծագործության գլխավոր նպատակը Արևելքի և Արևմուտքի մշակույթների համադրումն էր։ Գույների տեղաշարժման, գծերի ու լույսի Փոխհարաբերության և ոճերի ծագման յակուլովյան տեսությունը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լայն կիրառում գտավ թատրոնում։ Այդ բնագավառում Յա-ի անդրանիկ աշխատանքը Պ․ Կլոդելի «Փոխանակություն» պիեսի բեմադրության ձևավորումն էր Մոսկվայի կամերային թատրոնում (1918)։
Ց ա կ ու լ ո վ․
«Կաֆե «Պիւոտո-
րեսկ», ազդագիր
(1917, Տրետյակով¬
յան պատկերա¬
սրահ, Մոսկվա)
Նույն թատրոնում նրա մյուս աչքի ընկնող աշխատանքներից են՝ ըստ է, Թ․ Ա․ Հոֆմանի «Արքայադուստր Բրամ-բիլլա» (1920), Շ․ Լեկոքի «ժիրոֆլե-ժիրոֆլյա» (1922) բեմադրությունների ձևավորումները, որոնք բարձր գնահատականի են արժանացել Փարիզում։ Բեմանկարչության ասպարեզում Յա, մշակել է նոր սկզբունքներ, հակադրվելով«Միր իսկուստվայի» վարպետներին՝ ընդգծել ճարտ․ դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը, որը և նա համարել է կոնստրուկտիվ ոճ։ Մի շարք բեմադրություններում (Շեքսպիրի «Չափ առ չափ», 1919, և Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1921, Մոսկվայի ցուցադրական թատրոն, Ռ․ Վագների «Ռիենցի», 1923, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղ, Գ․ Կայզերի «Հուդայի այրին», 1923, նախկին Կորշի թատրոն, «Թափառական հրեան», ըստ է․ Սյուի, 1923, «Հաբիմա» թատրոն) Յա․ գունային լուծումները փոխարինել է լու-
սագրով և մեծ ւոեղ հատկացրել բեմական շարժման մեջ գտնվող զգեստների և դեկորների համատեղ հնչողությանը U ռիթմին, որ նա համարում էր զուտ թատերական առանձնահատկություններից բխող սիմուլտանական (միաժամանակյա) մոտեցում։ 6ա-ի ձևավորումներին բնորոշ էր ռոմանտիկական ոգեշնչվածությունը, պաթետիկ-մոնումենտալ ոճը։ 1919-ին Ս․ Եսենինի, Ա․ Մարիենգոֆի, Վ․ Շերշենևիչի և այլոց հետ կազմել և ստորագրել է իմաժինիստների (տես Իմաժինիզմ) դեկլարացիան։ 1924-ին ընդգրկվել է Վ․ Ի․ Լենինի դամբարանի կառուցման հանձնախմբի մեջ։ 1923-ին ճարտարապետ Վ․ Շչուկոյի հետ ստեղծել է «26-ի մոնումենտի» նախագիծը (չի իրականացվել), որը 1925-ին Փարիզում արժանացել է «մրցույթից դուրս» պատվավոր դիպլոմի։ 1927-ին Փարիզում Ս․ Դյագիլևի բալետային խմբի ուժերով ցուցադրվել է Ս․ Պրոկոֆևի «Պողպատե ցատկ» սովետական բալետը, որի լիբրետոյի և ձևավորման հեղինակը Ցա․ էր։ Յա․ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Վ․ Մայակովսկու, Վ․ Մեյերխոլդի, Ֆ․ Լեժեի, Ա․ Դունկանի, Ռ․ Դելոնեի, Ա․ Լունաչարսկու, Պ․ Պիկասսոյի, Վ․ Սախնովսկու, Ա․ Թաիրովի, Ս․ Ախմաթելու հետ։ Ստեղծագործական կապերի մեջ է եղել հայ, վրացի և ադրբեջանցի մշակութային գործիչների հետ, իր գործունեությամբ նպաստել կովկասյան ժողովուրդների բարեկամությանը։ Վաղ երիտասարդության շրջանից կապված է եղել հայ մշակույթին, սերտ շփման մեջ է եղել Մ․ Սարյանի, Ա․ Շիրվանզադեի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Թամանյանի, Մ․ Արուաչյանի, Կ․ Հալաբյանի և այլ արվեստագետների հետ։ 1914-ին Ա․ Մյասնիկյանի և Ա․ Զիվելեգյանի հետ Մոսկվայում հանդես է եկել հանուն հայ կուլտուրայի պաշտպանության՝ ընդդեմ վանդալիզմի։ 1917-ին հաստոցային հինգ աշխատանքներով («ճակատամարտ», «Ամազոնուհիների կռիվը», «Գավիթ», «Դիմանկար», «Առևտուր անող կինը») մասնակցել է Թիֆլիսում կազմակերպված Հայ արվեստագետների միության առաջին ցուցահանդեսին։ 1919-ին Ս․ Խաչատրյանի և Վ․ Տ երյանի հետ մասնակցել է Մոսկվայի հայ դրամանւիկական ստուդիայի հիմնադրման աշխատանքներին, ապա նշանակվել ստուդիայի դեկորացիոն բաժնի վարիչ։ Ռ․ Սիմոնովի համագործակցությամբ այստեղ բեմադրել է Հ․ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը (1924) և Գ․ Սունդուկյանի «Պեպո»-ն (1925)։ 1926-ին ընդգրկվել է Երևանի ժողտան նախագծի մրցույթային հանձնախմբի մեջ և ակտիվորեն պաշտպանել Թամանյանի նախագիծը։ Կյանքի վերջին տարիներին ստեղծել է Ա․ Թամանյանի, բանաստեղծ Հ․ Հովհաննիսյանի, բժիշկ Ա․ Մելիք-Ադամյանի դիմանկարները, դիլիջանյան բնանկարների շարք։ Երևանում հաճախակի հանդես է եկել ժամանակակից արվեստին նվիրված զեկուցումներով, հայկ․ մամուլում հրապարակել հոդվածներ։ Համագործակցելով Ա․ Բուրջալյանի հետ,
Հայաստանի առաջին պետ․ թատրոնում (այժմ4 Գ․ Սունդուկյանի անվ․) ձևավորել է Շեքսպիրի <<Վենետիկի վաճառականը>> (1926) և Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել հայ բեմանկարչության զարգացման համար։ 1959-ին, 1967-ին և 1975-ին Երևանում կազմակերպվել են Յա-ի անհատական ցուցահանդեսները։ 1964-ից Փարիզում գործում է Ցա-ի արվեստը համակրողների ընկերություն, որը պրոպագանդում
է նկարչի արվեստը, հրապարակում Փաստագրական բյուլետեններ։ Նախատեսված անհատական ցուցահանդեսի կապակցությամբ (չի իրականացվել) 1925-ին
բեմադրության (1922 թ., Մոսկվայի կամերային թատրոն) զգեստի էսքիզ
Յա-ի 100 աշխատանք փոխադրվել է Փարիզ, որոնցից 29-ը 1972-ին վերադարձվել է հայրենիք և պահպանվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Յա-ի գործերի զգալի մասը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում և Ա․ Բախրուշինի անվ․ թատերական թանգարանում։
Комментариев нет:
Отправить комментарий