вторник, 17 ноября 2015 г.

Իսե տաճար

Իսե տաճար. Ճապոնիայի սրբազան և ամենակարևոր սրբավայրը՝ Իսե տաճարը, համարվում է սինտոյական սրբավայր, այն նվիրված է Ամատեռասու աստվածուհուն: Իսե տաճարը բաղկացած է 2 գլխավոր սրբատեղիից և 125 լրացուցիչ սրբավայրից: Սրբատեղին համարվում է սինտոիզմի ամենասուրբ և ամենակարևոր վայրերից մեկը:


Մուտքը սրբատեղի խստիվ արգելվում է: Միակ մարդն, ով կարող է մտնել սրբատեղի, համարվում է քահանան, ով պետք է լինի ճապոնական կայսերական ընտանիքի անդամ: Հասարակ մարդկանց չի թույլատրվում տեսնել կենտրոնական շինությունների ծղոտով ծածկված կտուրները: Ամեն 20 տարին մեկ, Իսե տաճարի 2 գլխավոր շինությունները վերակառուցվում են: Նայկու կամ «Ներքին տաճար» և Գեկու կամ «Արտաքին տաճար» շինությունները վերակառուցվում են մոտ 1000 տարի առաջ արված գծագրերի համաձայն: Վերակառուցման այդ սովորույթը սինտո հավատքի մասն է կազմում: Դա նաև հին տեխնոլոգիաների՝ գալիք սերունդներին փոխանցելու միջոց է:

Комментариев нет:

Отправить комментарий