10 հետաքրքիր փաստ մարդու ուղեղի մասին

Մարդու ուղեղը շրջակա աշխահի ընկալման ամենադժվար, չբացահայտված և ստեղծագործական շնորհով օժտված համակարգն է։ Դեռևս մինչև վերջ չբացայատված այդ համակարգի հետազոտություններով զբաղվում են կենսաբանները, նեյրոֆիզիոլոգները և հոգեբանները։ Այսպիսով, նրանց կողմից հայտնաբերված 10 հետաքրքիր փաստերը մարդու ուղեղի մասին
1. Մեր կարճաժամկետ հիշողությունը կարող է միաժամանակ հիշել միայն 7 օբյեկտ.
Մարդիկ ունենում են 3 տիպի հիշողություն՝ սենսորային, երկարաժամկետ և կարճաժամկետ։ Երկարաժամկետ հիշողությունն աշխատում է համակարգչի կոշտ սկավառակի նման, իսկ կարճաժամկետը՝ ինչպես շատ փոքր ծավալով հիշողության սարքավորում։ Եվ այդ կարճաժամկետ հիշողությունը կարող է միաժամանակ պահել ուղեղի մեջ 5-9 օբեյկտ։ Միջին մարդը կարող է միաժամանակ պահել հիշողության մեջ մինչև 7 օբյեկտ։ Սակայն կարելի է վարժեցնել ուղեղը, որպեսզի այն կարողանա հիշել 9-ից ավելի առարկաներ, եթե կարողանա խմբավորել այդ օբյեկտները։ Ի դեպ հեռախոսահամարների մեծամասնությունը կազմված են 7 նիշից։
2. Շարտրեզ՝ ամենատեսանելի գույնը.
Դեղնականաչավուն շարտրեզ գույնը գտնվում է հաճախականային տեսանելի սպեկտրի ուղիղ կենտրոնում։ Մեր աչքերն ունեն կարմիր, կանաչ և կապույտ(R,G,B) գույներն ըմբռնող ընկալիչներ։ Սակայն ուղեղը չի ստանում գույնի մասին տեղեկություն, այն ստանում է տեղեկություն գույնի բացության և մգության մասին, և տեղեկություն գույների տարբերության մասին։ Հետևաբար, ընկալիչներին ամենահեշտն է «տեսնել» հենց շարտրեզ կոչվող գույնը։ Ի դեպ, այդ գույնը ավելի հաճախ օգտագործվում է հոգեբանների, էքստրասենսների, նկարիչների կողմից, որպես հանգստացնող և միաժամանակ մարդու համար ամենանկատելի գույն։
3. Ձեր ենթագիտակցությունը Ձեզանից խելացի է.
Կամ, ծայրահեղ դեպքում, ավելի հզոր։ Անցկացված հետազոտություններից մեկում մարդկանց ցուցադրվել է բարդ նկար։ Նրանց անհրաժեշտ էր առանց մտածելու նշել այն, ինչ նկատի ունեին հետազոտողները։ Հետազոտվողների մեծամասնությունը խնդիրը լուծեցին միանգամից։ Մյուս խմբին առաջարկեցին սկզբում մտածել և այնուհետև կայացնել որոշում։ Եվ ի՞նչ… կատարյալ ձախողում, թեև, որ խնդրի լուծմանը նրանց տվել էին մի քանի ժամ։
4. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը.
Պարզվում է, որ ուղեղով հոսող արյան բաղադրությունը անփոփոխ է նրա ակտիվ գործունեության ողջ ընթացքում, այն դեպքում, երբ ամբողջ օրն աշխատած մարդու երակից վերցված արյունն իր մեջ պարունակում է որոշակի տոկոս «հոգնածության տոքսիկներ»։ Հոգեբանները պարզել են, որ ուղեղի հոգնածությունը պայմանավորված է մեր հոգեկան և էմոցիոնալ կարգավիճակով։
5. Աղոթքը լավ է ազդում ուղեղի աշխատանքի վրա.
Աղոթելու ընթացքում մարդու կողմից ինֆորմացիայի ըմբռնումը տեղի է ունենում մտածողական պրոցեսները և անալիզը շրջանցելով, այսինքն՝ մարդը հեռանում է իրականությունից։ Այդ վիճակում ուղեղում առաջանում են դելտա-ալիքներ, որոնք սովորաբար ֆիքսվում են նորածինների մոտ իրենց կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում։ Հնարավոր է, հենց այդ փաստի համաձայն, կրոնական արարողություններ հաճախակի անցկացնող մարդիկ հազվադեպ են հիվանդանում և շուտ են առողջանում։
6. Ուղեղի կանոնավոր աշխատանքը թույլ է տալիս կանխել նրա հիվանդանալը.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի կանոնավոր աշխատանքը թույլ է տալիս կանխել նրա հիվանդանալուն Ալցգեյմերի սինդրոմով։ Ինտելեկտուալ ակտիվությունը հանգեցնում է ուղեղի նոր թաղանթի ստեղծմանը, որը կոմպենսացնում է հիվանդացածը։ Ինչ-որ նոր բանի ուսումնասիրությունը ուղեղի զարգացման ամենաարդյունավետ եղանակն է։ Նաև ուղեղի զարգացման վրա լավ է ազդում շփումն այն մարդկանց հետ, ովքեր գերազանցում են Ձեզ բանականությամբ։
7. Մարդու ուղեղը ընկալում է մեր ստվերներն ինչպես մարմինների ֆիզիկական շարունակություն.
Ուղեղը, որոշելով մարմնի դիրքը տարածության մեջ արտաքին աշխարհի փոխազդեցության ժամանակ, օգտագործում է վիզուալ ակնարկներ, որոնք նա ստանում է ոչ միայն վերջույթներից, այլ նաև ստվերներից։ Ստվերը տալիս է հավելյալ տեղեկություն առարկաների նկատմամբ մարմնի դիրքի մասին, և ըմբռնվում է մեր ուղեղով, որպես մարդու մարմնի շարունակություն։
8. Ուղեղի լիարժեք աշխատանքի համար պետք է «բաց թողնել» անհրաժեշտ քանակությամբ հեղուկ.
Մարդու ուղեղը, ինչպես և ամբողջ օրգանիզմը, 75%-ով կազմված է ջրից։ Հետևաբար, որպեսզի կաորղանալ պահել նրան առողջ և աշխատունակ վիճակում, անհրաժեշտ է ազատվել Ձեր օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկից։
9. Ուղեղն արթանում է ավելի երկար, քան մարմինը.
Մարդու բանական ունակությունները արթնանալուց անմիջապես հետո ավելի թույլ են, քան անքուն գիշերվանից հետո կամ ծանր ոգելից խմիչքների ազդեցության տակ։ Բացի առավոտյան մարզանքից և նախաճաշից, շատ կարևոր է անցկացնել ուղեղի մի փոքր մարզանք։ Դա նշանակում է, որ պետք չէ առավոտյան միացնել հեռուստացույց, այլ կարելի է մի փոքր կարդալ կամ խաչբառ լուծել։
10. Ուղեղը տղամարդկանց խոսքը ավելի հեշտ է «հասկանում», քան կանանցը.
Տղամարդկաին և կանացի ձայներն ազդում են ուղեղի տարբեր հատվածների վրա։ Կանացի ձայնն ավելի երաժշտական է, հնչում է ավելի մեծ հաճախություններում, հաճախությունների միջակայքն ավելի մեծ է, քան տղամարդկային ձայնը։ Մարդու ուղեղը ստիպված է «վերծանել» կնոջ ասածի իմաստը օգտագործելով իր հավելյալ միջոցները։ Ի դեպ, ձայնային հալլյուցինացիաներով տառապող մարդիկ ավելի հաճախ լսում են հենց տղամարդկային խոսակցություն։

Комментариев нет:
Отправить комментарий