четверг, 14 ноября 2013 г.

Հայոց երկրորդ արքան

ԱՐԱՄԵ
Թագավորել է մ.թ.ա. 860-845 թ.թ.


Հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի բնօրանն է : Հայի պորտը կապվել է այս հողում : Հայն այստեղ է մարդկային հասարակության արշալույսին ճպճպացրել իր աչքերը, անցել քաղաքակրթության և ցեղախմբերից ազգ դառնալու փուլը ու հայ կոչվել : Հայերենը աշխարհի վրա հնչող յոթ ամենատարեց լեզուներից մեկն է : Մեր հայրենիքը հնում կոչվել է Նաիրի, որ նշանակում է ծովերի կամ ջրառատ երկիր , Բիաինիլի , ՈՒրարտու կամ Վանի թագավորություն , Արարատյան թագավորություն, Ասքանազյան թագավորություն, Հայք , Հայոց Աշխարհ, Հայաստան :
Արամեն թագավորել է այն ժամանակ, երբ մեր երկիռ ըստ հնամենի մեհենագետների կոչվում էր Բիաինիլի կամ Վանի թագավորություն : Արամեն իշխել է Վանա ծովակի հյուսիսային ափին գտնվող Արշեճ քաղաքում և շրջակա տարածքներում : Մարտնչել ե Ասորեստանի Սալմանասար Երրորդ Թագավորի դեմ, պաշտպանել իր երկրի անկախությունը :Պատմաբանները , նրան նույնացնում են Մովսես Խորենացու կողմից հիշվող Արամ թագավորի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий