Կարատե (ճապ.՝ 空手道, [ka'ɽate]; կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ»), ճապոնական ռազմական արվեստ: Կարատեն ձևավորվել էՃապոնիայում: Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը: Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը:
Կարատե մարտական արվեստն իր ծագումն ու զարգացումն ապրել է Տայշո ժամանակաշրջանում, Րյուկյու կղզիներում, որտեղ հիմա գտնվում է Օկինավա պրեֆեկտուրան: Ճապոնիա է բերվել 1922թ., երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին: 1922թ. Կեյոհամալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ տասը տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի համալսարաններից շատերում:
Վարպետության աստիճանները
1924թ-ին Շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշին ընդունեց ջուդոյի հիմնադիր Ջիգորո Կանոյի մտցրած դաների համակարգը, որում օգտագործում են գոտու գույները: Կարատեում վարպետության աստիճանները լինում են սովորողների` կյու եւ վարպետների` դան, որոնք թվով տասական հատ են: Կյուի համարը վարպետությունն աճելու հետ նվազում է, դանինը` աճում: Առաջին դանին ասում են շոդան եւ այն ունեցողը կրում է սպիտակ գոտի:
Փիլիսոփայությունը
Գիչին Ֆունակոշին կարատե-դո բառի «կարա»-ին տալիս է այն մեկնաբանությունը, որ այն մաքրում է եսասիրությունից եւ չար մտքերից: Միայն մաքուր խղճով եւ մտքերով կարող է պարապողը հասկանա իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ եւ արտաքինից` հարգալից: Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը: Սրան կարելի է հասնել լսելով եւ ընդունելով քննադատությունը: Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարեւորն է: Նա ասում էր, որ կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ: Դրա տակ հասկացվում էր այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը: Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են իրենց հարգանքից:
Комментариев нет:
Отправить комментарий