четверг, 14 ноября 2013 г.

Յոհան Սեբաստիան Բախ

Յոհան Սեբաստիան Բախ (գերմ.՝ Jóhann Sebástian Bach1685թՄարտի 21 - 1750թՀուլիսի 28բարոկկո դարաշրջանի գերմանացիկոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար։ Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ։
Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել էր, նորից բացահայտվել է XIX դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝Ֆելիքս Մենդելսոնի կողմից։
Բախի կենսագրությունը պայմանականորեն բաժանում են երեք շրջանի, առաջին՝ ուսման տարիներ (1695 - 1700-ին՝ Օրդրուֆում, 1700 - 1703-ին՝ Լյունեբուրգում)։
Բախը Թյուրինգիայի Բախերի տոհմից է, որը XVII - XVIII դդ․ ընթաց քում տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Ծնվել է երաժշտի ընտանիքում (հայրը՝ Ամբրոզիոս Բախ)։ Երբ Յոհան Սեբաստիան Բախը 9 տարեկան էր, մահացավ մայրը, իսկ մեկ տարի անց մահացավ հայրը։ Տղային իր մոտ վերցրեց ավագ եղբայրը՝ Իոգանն Կրիստոֆը։ 15 տարեկանում Բախը տեղափոխվում է Լյունեբուրգ, որտեղ 1700-1703 թթ. սովորել է Սուրբ Միքայել վոկալ դպրոցում։ Ուսման ընթացքում այցելել է այն ժամանակվա Գերմանիայի ամենամեծ քաղաքը՝ Համբուրգ, որտեղ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու իր ժամանակի երաժիշտների աշխատանքի հետ։
Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ արդեն վաղ հասակում վարժ նվագել է երգեհոն, ջութակ և կլավիր, ուսումնասիրել և յուրացրել եվրոպական երաժշտական արվեստի տարբեր ոճեր։ Երկրորդ շրջանը (1703 - 23) ստեղծագործական հասուն տարիներն են։ 1703-ին որպես պալատական ջութակահար աշխատել է Վայմարում, 1703 - 07-ին՝ երգեհոնահար Առնշտադում։ Մյուլհաուզենի եկեղեցում աշխատելուց հետո (1707) 15 տարի՝ Վայմարում (1708 - 17) և Կյոտենում (1717 - 23) եղել է պալատական երաժիշտ, ստեղծել երգեհոնի, կլավիրի և վոկալ բազմաթիվ երկեր։
Երրորդ շրջանը (1723 - 50) կոմպոզիտորի ստեղծագործա կան ամենաբեղուն տարիներն են․ որպես խմբավար և ուսուցիչ աշխատել է Լայպցիգի Ս․ Թովմաս եկեղեցում և նրան կից դպրոցում, միևնույն ժամանակ ղեկավարել ուսանողական «Երաժշտական կոլեգիան»։ Մեծ մասամբ այդ շրջանում են ստեղծվել Բախի մոնումենտալ երկերը (կանտատներ, մեսսաներ, պասսիոններ ևն)։

Комментариев нет:

Отправить комментарий