ԱՐԱՄ
Թագավորել է մեզնից մի քանի հազար տարի առաջ : Արաջին հայը, որի գլխին թագ է դրվել և ամենքի կողմից թագավոր հռչակվել, դա եղել է Արամը :Քերթողահայր Մովսես Խորենացին գրել է «Արամի մասին պատմում են, թե քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր հայրենիքը» : Տագավոր հռչակվելուց հետո Արամն ազդարարում է աշխարհով մեկ և խնջույքի է հրավիրում հարևան երկրների տերտիրականներին և նրանց փառաբանված դյուցազուններին : Հայոց արքան ճոխ հյուրասիրությամբ պատվում է հյուրերին , որից հետո սկսվում են տոնական մրցությունները : Ահա ընդարձակ տափարակ է խուժում վայրի ձիերի մի երամակ : Դե՛, եթե տղամարդ ես, ձեռքդ ա՛ռ օղապարանը և սանձի՛ր տրտինգ տվող որևէ ձիու : Քառասուն խոլական ձիերից զորավոր այրերը սանձում են երեսուներեքին : Յոթը մնում են անընկճելի, ոչ ոք չի կարողանում անսանձ ձիու վզով գցել օղապարանի ծայրը և հնազանդեցնել : Իար հետևից ասպարեզ են մտնում հուղկու, հաղթաբազուկ, կորովի այրերը , բայց չեն կարողանում յոթ վայրի ձիերից մեկնումեկին սանձել : Հենց այդ ժամանակ բյուրավոր հանդիսականների աչքի առաջ և նրանց ոգեորող բացականչությունների ուղեկցությամբ օղապարանն իր ձեռքն է առնում Արամ թագավորը և մեկը մյուսի հետևից սանձում անսանձներին:
Հայոց արքունի գիտուններից մեկը Արամին ասում է.
- Տե՛ր արքա, ինչու՞ յոթին էլ սանձեցիր, կարող էիր բավարարվել մեկով, և ամենքը կհամոզվեին, որ դու բոլորից զորավոր ես :
-Մեկին, նույնիսկ երկուսին սանձելը,- ասաց արքան,- մարդիկ կարող են պատահական հաջողություն համարել, իսկ յոթին սանձելը շատ է համոզիչ : Գիտեցի!ր նաև, ա՛յրդ գիտուն, որ սամիայն ձի սանձել չէր, սա նաև ուրիշ խորհուրդ ունի : Մեր հարևանները տեսան իմ ուժը, նրանք չեն հանդգնի խախտել մեր տերության սահմաններյի անձեռնմխելիությունը, իսկ եթե անմտություն անեն և մեզ վրա գան, ես նրանց այս ձիերի օրը կգցեմ :
Комментариев нет:
Отправить комментарий