среда, 22 января 2014 г.

Բրյուս Լիի անձնական իրերն աճուրդի են հանվել

Բրյուս Լիի անձնական իրերն աճուրդի են հանվել




Հայտնի դերասան Բրյուս Լիի արվեստի սիրահարներին այսօր հնարավորություն է տրվել ԱՄՆ-ում անցկացվող աճուրդում ձեռք բերել նրա անձնական իրերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Նեյթ Սանդերսի աճուրդի տունը վաճառքի է հանում 26 նմուշ՝ հագուստ, կոշիկ, նամակներ, լուսանկարներ և մարզական սարքավորումներ, որոնք պատկանել են դերասանին։ Աճուրդն իրականացվում է առցանց և կավարտվի տեղի ժամանակով ժամը 17։00-ին։

Վաճառքի հանված իրերի արժեքը տատանվում է 500-ից մինչև 72 հազ. դոլարի սահմանում։

Комментариев нет:

Отправить комментарий