Ատլանտյան օվկիանոս
Ատլանտյան օվկիանոսը աշխարհի մեծությամբ երկրորդ օվկիանոսն է։ Գտնվում է Եվրոպայի և Աֆրիկայի (արևելքում), Հյուսիսային ևՀարավային Ամերիկայի (արևմուտքում) և Անտարկտիդայի (հարավում) միջև։ Հյուսիսում Դևիսի, Դանիական և Շոտլանդական կղզիներիԻսլանդիայի միջև եղած նեղուցներով միանում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, հարավ-արևելքում Աֆրիկայի և Անտարկտիդայի միջև՝Հնդկական օվկիանոսին, և հարավ-արևմուտքում Դրեյկի նեղուցով՝ Խաղաղ օվկիանոսին։
Ձգվածությունը հյուսիսից հարավ շուրջ 15 հազար կմ է, նվազագույն լայնությունը շուրջ 2830 կմ (հասարակածային մասում)։ Մակերեսը ծովերիհետ միասին կազմում է 93, 36 միլիոն կմ քառակուսի (առանց կղզիների՝ 91, 6 միլիոն կմ քառակուսի)։ Միջին խորությունը շուրջ 3600 մ, առավելագույնը՝ 8428 մ (Հարավային Սանդվիչյան կղզիների մոտ)։
Անվանումը
Անվանումը տվել են հին հույները։ Նրանք լեռնային երկիր Ատլասի անունով Ատլանտիս են կոչել Ջիբլարթարի նեղուցի և Կանարյան կղզիների միջև ընկած տարածությունը (լատիներեն՝ Mare Atlantikum). ամբողջ օվկիանոսը կոչվել է Oceanus Occilcntalis «Արևմտյան օվկիանոս»։ Միջնադարյան աշխարհագրագետները Ատլանտյան օվկիանոսի իրենց հայտնի մասն անվանում էին Հյուսիսային ծով։ 16-րդ դարում ֆլամանդացի քարտեզագիր Մերկատորը օվկիանոսի հյուսիսային մասի համար առաջարկեց Ատլանտյան օվկիանոս, իսկ հարավային մասի համար՝ Եթովպական ծով անվանումները։ Ամբողջ օվկիանոսին տրվող Ատլանտյան օվկիանոս անվանումը 1650-ին վերջնականապես մտցրեց նիդեռլանդացի աշխարհագրագետ Բեռնհարդուս Վարենիուսը։
Комментариев нет:
Отправить комментарий