среда, 22 января 2014 г.

Աշխարհի ամենաուժեղ մարդը երբևէ (Բրյուս Լի)

Բրյուս Լի

Բրյուս Լի (1940նոյեմբերի 27Սան Ֆրանցիսկո - 1973հուլիսի 20), (անգլերեն Bruce Lee, իսկական անունը (մանուկ), Լի Սյաոլուն (սյաոլուն - «փոքրիկ վիշապ», անգլերեն Li Xiao Long, չինարեն 李小龙, (մեծ հասակ), Լի Չժենֆան, անգլերեն Lee Jun Fan, չինարեն. 李振藩), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ։ Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել, ով մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձալված ատրճանակի կրակոցից։
Բրյուս Լի
BRLI.jpg
Բրյուս Լին նունչակիներով
Բնագիր ԱԱՀԲրյուս Լի
Հասակը`171 սմ
Ծնվել է`1940 թ․, նոյեմբերի 27
Ծնվելու վայր`Սան Ֆրանցիսկո,ԿալիֆորնիաԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Վախճանվել է`Հոնկոնգ,ԿալիֆորնիաԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Վախճանի օր`հուլիսի 20, 1973 (32 տարեկան)
Ազգություն`ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1941–1973
ԺանրերՄարտական,
Դրամա
Ընտրանի"Վիշապի ճանապարհը",
"Կատաղության բռունցքը",
"Վիշապի մուտքը"
Ամուսին(ներ)Լինդա Լա Կադվել (2 երեխա)
Երեխա(ներ)2 երեխա

Կենսագրություն

Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր՝ Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրը նույնպես դերասանուհի էր արմատներով չինացի Գրեյս Լի։ Կինոյում նկարահանվել սկսել է Հոնկոնգում դեռ մանուկ հասակից, ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով։
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը։ Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով։ Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին։ Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով։ Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման։ Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում։ Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում։ Նրա հասակը 171 սմ էր, իսկ մահանալուց կշռում էր ընդամենը 65 կգ։
Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է։ Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.
  • դեղահաբերի չարաշահում
  • մահացել է սիրուհու հետ անկողնում
  • նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
  • նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
  • թունավորումից (չինական անհայտ թունատեսակով)
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում Հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի։ Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին։ Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին։ Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ։ Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով։ Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից։ Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։

Ֆիլմեր

Բրյուս Լին որդու՝ Բրենդոն Լիի հետ
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են
  • «Մեծ բոսսը», Չենգ Չաո-Չեն - 1971
  • «Կատաղության բռունցքը», Չեն Ժեն - 1972
  • «Վիշապի ճանապարհը», Թան Լունգ - 1972 (Չակ Նորիսի մասնակցությամբ)
  • «Վիշապի մուտքը»Լի - 1973
  • «Մահվան խաղ», Բիլլի Լո - 1972-1978

Комментариев нет:

Отправить комментарий