Հայաստան
Հայաստան Հայաստանի Հանրապետություն | |||
Հիմնական տեղեկություններ | |||
Պետական լեզու. | հայերեն | ||
Քաղաքամայր. | Երևան | ||
Պետական կարգ. | Կիսանախագահական | ||
Կրոն. | 90% Հայ առաքելական[1] | ||
Մակերես. | 29.743 կմ² (4,7%% ջրային) | ||
Ազգաբնակչություն. | 3․026․900 (01․2013թ․),[2] 2․779․900 (11․2013թ․)[3](109,7/կմ²) | ||
Պետական ատրիբուտներ | |||
Հիմն. | Մեր Հայրենիք | ||
Արժույթ. | ՀՀ դրամ (AMD ) | ||
Ժամային գոտի. | +4 | ||
Ազգային տոն. | սեպտեմբերի 21(անկախության օր) | ||
Վեբ դոմեն | ISO |Հեռ. | .am | ARM | 374 | ||
Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի թագավորությունը 4-րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ., առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, ճանաչում է որպես երկրի հիմնական կրոնական հաստատություն։ Հայերն ունեն ուրույն այբուբեն, որն ստեղծել էՄեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիսգետերի ավազանից մինչև Փոքր Կովկասի արևելյան մասը։ 1915 թ.Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել ու տեղահանվել էՀայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից մեկը (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը, ուներ ինքնավար մարզի կարգավիճակԱդրբեջանական ԽՍՀ-ի կազմում, սակայն նույնպես իրեն անկախ է հռչակում նույն թվականի դեկտեմբերի 10-ին, բայց ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի։
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։
Комментариев нет:
Отправить комментарий