среда, 22 января 2014 г.

Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին

Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին


  • Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով։
  • նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան։
  • Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե։
  • Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով։
  • Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից։
  • Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը։
  • Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով։ Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»։

Комментариев нет:

Отправить комментарий