понедельник, 17 августа 2015 г.

Մեղր (Мёд)

Մեղրը (Мёд) քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։ Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայիլորենուկորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենիհավամրգիի ծաղիկների)։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնուկեչուբարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։
Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70%-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում։ Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտներըվիտամիններըկարոտինը (A-նախավիտամին)։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում։ Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր։
Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։
Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։
Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։
Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։
Ասորեստանում (2950-2050 թթ մ.թ.ա.) մեղվաբուծությունը ծաղկում է ապրել, այդ ժամանակներում հայտնի է եղել նաև մոմը։ Լայն տարածում է գտել մեղվաբուծությունը Հնդկաստանում 4000 տարի առաջ։ Մեղվաբուծության փորձը փոխանցվել է սերնդից սերունդ և դարձել ավանդույթ։ Մեղվաբուծությունը լավ զարգացած է եղել Հին Հունաստանում։ Արիստոտելը (մ.թ.ա 750 թ) հիմք դրեց գիտական մեղվաբուծության։ Նա գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում։ Հին Հունաստանում կազմվում են առաջի գիտելիքները մեղուների կյանքի և սելեկցիայի մասին։ Հիպոկրատը(460-377թթ մ.թ.ա) գրում է մեղուների կյանքի, մեղոաբուծական մթերքների սննդային և բուժիչ հատկությունների մասին։
Հռոմեական կայսրությունում, հռոմեացի գիտնակն Վարաոնը ( 116-27 թթ մ.թ.ա) իր գյուղատնտեսության մասին աշխատաությունում մեծ ուշադրություն է դարձրել կայսրությունում մեղվաբուծության զարգացմանը։ Հայտնի հույն գիտնական և բժիշկ Դիոսկարիտը (մ.թ.ա 1 դար) նշում է իր կողմից մեղրի օգտագործումը ստամոքսային հիվանդությունների բուժման համար։ Արաբական բժշկության մեջ հայտնի ներկայացուցիչ Ավիցենան խորհուրդ էր տալիս մեղրը օգտագործել որպես դեղ սննդի մեջ։ Մեղվաբուծությունը առավել զարգացման է հասնում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակներում սկսվեց մեղրամոմի օգտագործումը կրոնական արարողությունների համար։ 10-րդ դարում, երբ կազմավորվեց է Կիևյան Ռուսիան, սկսեց զարգանալ պարզունակ մեղվաբուծությունը, որին նպաստում էին հսկայական արոտավայրերը և անտառները։ Մեղրը օգտագործում էին սննդի մեջ և խմիչքների պատրաստման համար, իսկ մեղրամոմը լուսավորման և կրոնական կարիքների համար։ Ռուսներին հայտնի էր նաև մեղրի սննդային և բուժիչ հատկությունները։ Մեղրը օգտագործում էին մի շարք հիվանդությունների և գլխավորապես արտաքին վերքերի բուժման համար։ Ժամանակակից մեղվաբուծության մեջ մեծ ներդրում է արել ռուս մեղվաբույծ Պ.Ի . Պրոկոպովիչը (1775-1850 թթ), որը 1814 թ ստեղծեց քանդվող շրջանակներով փեթակ։ Ամերիկացի մեղվաբույծ Լարենցո Լորեն Լանգստրոտը 1851 թ ստեղծեց առաջին փեթակը շարժական շրջանակներով։ Ներկայումս մեղվաբուծությունը աշխարհում հասել է գերազանց արդյունքների շնորհիվ գիտության արագ զարգացման։ Ապացուցված է, որ մեղվաբուծությունը մեզ տնտեսական նշանակություն ունի այգեգործության զարգացման գործում։ Փոշոտման շնորհիվ, որը իրականանում է մեղուների օգնությամբ, ապահովվում է տասնյակ անգամ ավելի շատ և որակյալ բերքի ստացում։

Комментариев нет:

Отправить комментарий