Ձյուդո (ճապոներեն` ձյու` ճկուն, նուրբ, դո` ուղի, արվեստ, ձյուդո` ճկուն մարտ վարելու արվեստ), մարզաձև, որի պաշտոնական մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Ճապոնական ձյու և ջիցու ըմբշամարտերիձևափոխված տարատեսակն է։ 1964 թվականից ձյուդոն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։
Ձյուդո մարտարվեստը ստեղծվել է Ջիու-ջիցու (ձյու-ջիցու) մարտարվեստի հիման վրա Ձիգարո Կանոյի կողմից 1882թվականին։
Սկզբնական շրջանում Ձյուդոն բացի գցումներից նաև ներառել է հարվածներ, սակայն հետագայում մրցումների կանոնները փոխվել են, ու հարվածներ պարունակող ձյուդոն հիմա անվանում են «Մարտական Ձյուդո»։
Կանոնները
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե` մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում` 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ` գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի տատամիի վրա, որն ունի երկու սահմանագոտի` մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
Քաշային կարգերը
1997-ից ձյուդոյի պաշտոնական միջազգային մրցումները տղամարդկանց համար անցկացվում են 7 քաշային կարգերում` 60, 66, 73, 81, 90, 100 կգ և 100 կգ-ից բարձր, իսկ կանանց համար նույնպես 7 քաշային կարգերում` 48, 52, 57, 63, 70, 78 կգ և 78 կգ-ից ծանր։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ձյուդոիստ-ձյուդոիստուհիները մրցում են նաև բացարձակ քաշային կարգում։
Ձյուդոն Հայաստանում
Հայաստանում ձյուդո ըմբշամարտը սկսել է զարգանալ 1972-ից։ Այս մարզաձևի տարածման նախաձեռնողը և առաջին մարզիչը Թելման Քոչարյանն է։
Комментариев нет:
Отправить комментарий