Գիտությունն ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլի մեջ մարդու օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող ավելի քան 70 նյութ կա. մեղրի հիմնական բաղադրիչը ածխաջրերն են, գլյուկոզան (խաղողաշաքարը) և ֆրուկտոզան (մրգաշաքարը): Սովորական շաքարի համեմատությամբ` սրանք ավելի հեշտ են յուրացվում, նպաստում մկանային ուժին ու նորմալ աճին, ինչը շատ կարևոր է երեխայի աճման համար: Մեղրի պարբերաբար կիրառումը նպաստում է իմունիտետի բարձրացմանը` օրգանիզմը զանազան վարակների նկատմամբ դարձնելով ավելի ամուր կամ ուղղակի նպաստում է հիվանդությունների թեթև ընթացքին ու երկարացնում կյանքը
:
Մեղրի կանխարգելիչ հատկությունները
- Առաջին` մեղրը հակաբորբոքային հատկություն ունի: Ուստի ամեն օր քաղցած փորին մեկ գդալ մեղրը կարող է կանխարգելել կամ չխորացնել գոյություն ունեցող գաստրիտը, ստամոքսի խոցը, խոլեցիստիտն ու պանկրեատիտը: Արագորեն անցնելով ստամոքսաղիքային տրակտով` մեղրը սպանում է բոլոր վնասակար մանրէները ու կարգի բերում ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաև սպիացնում վերքերը:
- Երկրորդ` մեղրը հակաօքսիդացնող հատկություն ունի, հետևաբար կարող է արգելակել ուռուցքների առաջացումը:
- Երրորդ` այն հրաշալի բնական հակադեպրեսանտ է: Այդ հատկության շնորհիվ է, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով ամեն առավոտ մեղր են օգտագործում, կարող են հաղթահարել քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչը վերջին տարիներին տարածված է խոշոր քաղաքների բնակչության շրջանում: Նրանք նվազ ագրեսիվ են դառնում ու սթրեսային իրավիճակների նկատմամբ` ոչ այնքան ընկալունակ:
- Եվ, վերջապես, չորրորդ` առավոտյան մեղրի չափաբաժինը հրաշալի սնունդ է ուղեղի համար: Սովորական դարձած հաց ու երշիկի կամ պանրի փոխարեն մեկ գդալ մեղրը կարգի է բերում ուղեղը: Այն հավասարաչափ օգտակար է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:
Մեղրը լինում է տարբեր տեսակի
Հնդկացորենի մեղր
Այն հեշտությամբ է տարբերվում իր գույնով: Լինում է մուգ դեղնավունից կարմրավուն և նույնիսկ մուգ շագանակագույն երանգների: Այն բյուրեղանում է: Ամինաթթուների ու վիտամինների պարունակությամբ գերազանցում է ակացիայի մեղրին: Նրանում մեծ քանակությամբ ֆերմենտներ կան: Բավական է մեկ անգամ օգտագործել հնդկացորենի մեղր, ու այլևս չեք շփոթի այլ մեղրի հետ: Այն քիչ կծվություն ունի, հատուկ համ ու հոտ: Դրանից կոկորդում այրոցքի զգացում չի լինում, ու կոկորդն էլ չի քերում: Հիմնականում դա մեծ քանակությամբ երկաթի ու սպիտակուցների արդյունք է: Դրա շնորհիվ այն խթանում է արյունատար օրգանները, թարմացնում արյունը: Օգտագործվում է նաև մի քանի հիվանդությունների կանխարգելման նպատակով, ինպես, օրինակ` սակավարյունությունը, անեմիան, ավիտամինոզը, օգնում է հոդային հիվանդությունների դեպքում, քութեշի ժամանակ: Կիրառվում է նաև լեղա- և երիկամաքարային հիվանդությունների ժամանակ, նպաստում լյարդի ու սրտամկանի աշխատանքի կանոնավորմանը:
Լորենու մեղր
Կիրառվում է կոկորդաբորբի, հարբուխի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի, սրտամկանի թուլության, ստամոքսաղիքային տրակտի բորբոքումների, երիկամների հիվանդության, լեղուղիների հիվանդությունների դեպքում: Տեղային հրաշալի ազդեցություն է ունենում թարախային վերքերի ու այրվածքների դեպքում: Այն ուժեղ հակամանրէային հատկություն ունի:
Դաշտային մեղր
Առաջարկվում է գլխացավի, անքնության, հաճախասրտության դեպքում: Վառ դեղնավուն է, երբեմն` դեղնադարչնագույն: Այն առանց վարանելու կարելի է բարձր կարգի մեղրերի շարքը դասել, ստացվում է երեքնուկից, հնդկացորենից, վայրի ճակնդեղից: Դաշտային բազմախոտ մեղրը հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի արևահյուսակի վրա:

Комментариев нет:
Отправить комментарий