Վիրուս Էբոլա կամ պարզապես Էբոլա, Ebolavirus ցեղի ընդհանուր անվանումն է, որը պատկանում էֆիլովիրուսների ընտանիքին և բարձրագույն պրիմատների մոտ առաջացնում է Էբոլայի հեմոռագիկ տենդ հիվանդությունը։ Էբոլայի ձևաբանական հատկանիշները նման են մարբուրգյան վիրուսին, որը նույնպես պատկանում է ֆիլովիրուսների ընտանիքին և առաջացնում է նման հիվանդություն։ 1976 թվականին նկարագրվելուց ի վեր էբոլա վիրուսը պատճառ է դարձել մի քանի հայտն խոշոր համաճարակների։ Վիրուսը առանձնացվել էԶաիրի Էբոլա գետի տարածքում որից էլ վիրուսը ստացել էր իր անվանումը։ Հիվանդության մահացության աստիճանը վիրուսի առկայության պատճառով չափազանց բարձր է, որոշ բռնկումների ժամանակ այն հասել է 90%-ի։
Ըստ իր մորֆոլոգիական հատկությունների վիրուսը շատ նման է մարբուրգյան վիրուսին (Marburgvirus), բայց տարբերվում է վերջինից հակագեննային (antigenically) հարաբերակցությամբ։ Այդ երկու վիրուսներն էլ պատկանում են ֆիլովիրուսների ընտանիքին (Filoviridae)։ Էբոլա վիրուսը բաժանված է հինգ տեսակի՝ Zaire ebolavirus, Sudan ebolavirus, Reston ebolavirus, Tai Forest ebolavirus և Bundibugyo ebolavirus։ Սակայն մարդը վարագվում է միայն այս 4 տեսակի վիրուսներից։ Reston ebolavirus –ի ախտահարման / վարակման ժամանակ, բնորոշ է առանց սիմպտոմների ախտանիշներ։ Ենթադրվում է, որ վիրուսի բնական ռեզերվուարները գտնվում են հասարակածային անտառներում։
Ըստ իր մորֆոլոգիական հատկությունների վիրուսը շատ նման է մարբուրգյան վիրուսին (Marburgvirus), բայց տարբերվում է վերջինից հակագեննային (antigenically) հարաբերակցությամբ։ Այդ երկու վիրուսներն էլ պատկանում են ֆիլովիրուսների ընտանիքին (Filoviridae)։ Էբոլա վիրուսը բաժանված է հինգ տեսակի՝ Zaire ebolavirus, Sudan ebolavirus, Reston ebolavirus, Tai Forest ebolavirus և Bundibugyo ebolavirus։ Սակայն մարդը վարագվում է միայն այս 4 տեսակի վիրուսներից։ Reston ebolavirus –ի ախտահարման / վարակման ժամանակ, բնորոշ է առանց սիմպտոմների ախտանիշներ։ Ենթադրվում է, որ վիրուսի բնական ռեզերվուարները գտնվում են հասարակածային անտառներում։
Էբոլայի հեմոռագիկ տենդ
Ախտանշանները
Էբոլա տենդի ժամանակ բնորոշ է հանկարծակի մարմնի ջերմություն, արտահայտված ծանր թուլություն, մկանային ցավ, գլխացավ և կոկորդի ցավ։ Հաճախակի ուղեկցվում է փսխումով, փորլուծությամբ, ցանով, , երիկամների և լյարդի գործառույթների խախտմամբ, իսկ որոշ դեպքերում, ներքին և արտաքինարյունահոսությամբ [14]։ Լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել արյան սպիտակ բջիջների և թրոմբոցիտների ցածր մակարդակը, իրենց հետ մեկտեղ ավելացրած էր լյարդի էնզիմների պարունակությունը։Ինֆեկցիայի փոխանցումը
Էբոլա վիրուսը փոխանցվում է անմիջական շփման միջոցով վարակակիր անձի արյան, արտադրությունների, օրգանների և այլ մարմնի հեղուկների հետ։ Հուղարկավորության ժամանակ, որտեղ սգավորները ունենում են անմիջական շփում հանգուցյալի մարմնին, կարող են խաղալ էական դեր էբոլա վիրուսի փոխանցման մեջ։ Կարևոր դեր են խաղում վարակի տարածման մեջ կրծողները, հենց նրանց պոպուլյացիաներում է շրջանառվում վիրուսը, միայն երբեմն է փոխանցվում մարդուն զոոնոզի արդյունքում։ Վիրուսի բարձր մահացությունը թույլ չի տալիս վարակին ստանալ համաճարակի հատկանիշներ։ Կոտ դ 'Իվուարում, Կոնգոյի Հանրապետություն և Գաբոնում փաստագրված էին մարդկանց Էբոլա վիրուսով վարակման դեպքեր։ Վարակը փոխանցվել էր մարդուն վարակված շիմպանզեների, գորիլաների և անտառային այծքաղների հետ, թե կենդանի, թե սատկած, շփման արդյունքում։ Ստացվել է նաև զեկույցներ Restonskogo ebolavirusa փոխանցման վերաբերյալ մարդուն Macaca fascicularis (макака-крабоед) տեսակի կապիկների միջոցով։ Առողջապահության ոլորտի աշխատակիցները հաճախ են վարակվում էբոլա վիրուսով հիվանդների հետ շփման ընթացքում, առանց համապատասխան միջոցներ կիրառելով վիրուսի փոխանցման դեմ և համապատասխան խնամքի բացակայությամբ։
Ինկուբացիոն շրջանը տևում է 2 - ից մինչև 21 օր։
Թերապիա և պատվաստանյութեր
Ծանր դեպքերում պահանջում է ինտենսիվ խնամք, քանի որ հիվանդները հաճախ տառապում են ջրազրկումից և կարիք են ունենում ներերակային ներարկումների կամ պերորալ ռեհիդրատացիայի, էլեկտրոլիտներ պարունակող լուծույթների օգնությամբ։
Էբոլա հեմոռագիկ տենդի հատուկ բուժումը կամ նրա դեմ վակցինա դեռևս գոյություն չունի։ Ոչ մի մեծ դեղագործական ընկերություն չի կատարել ներդրվումներ Էբոլա վիրուսի դեմ պատբաստանյութ ստեղծելու համար, քանի որ նման պատվաստանյութը պոտենցիալ ունի շատ սահմանափակ շուկա և չի խոստանում մեծ շահույթ[15]։ Պատվաստանյութը մշակող հետազոտությունները ֆինանսավորվում էին հիմնականում Միացյալ Նահանգների, Պաշտպանության նախարարության և Առողջապահության Ազգային ինստիտուտների կողմից։ Նրանք վախենում էին, որ վիրուսը կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենք։ Շնորհիվ նրանց ֆինանսավորմանը ստեղծվել էր պատվաստանյութի մի քանի նախատիպեր, որոնք հաջողությամբ փորձարկվել էին կենդանիների վրա։ Երկու ընկերությունները՝ Sarepta և Tekmira, արդեն սկսել էին փորձարկել պատվաստանյութի նախատիպերը մարդկանց վրա[15]։
2012, Ջին Օլինգեր (Gene Olinger)՝ ԱՄՆ-ի բանակի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի վարակագետը (USAMRIID), հաղորդել էր, որ եթե ֆինանսավորումը կատարվի նույն այս տեմպերով, ապա պատվաստանյութը կարող է ստեղծվել 5-7 տարվա ընթացքում։ Սակայն, 2012 թվականի օգոստոսին, ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է հետագա պատվաստանյութի մշակման ֆինանսավորումը, «ֆինանսական դժվարությունների» պատճառով։ Վերջնական որոշումը այդ ուսումնասիրությունների ֆինանսավորումը երկարաձգելը կամ ամբողջական դադարեցնելը պետք է կատարվեր 2012 թ[15]։ Գիտնականները, որոնք ստեղծում էին պատվաստանյութը, հայտնել էին BBC-ին, որ եթե ձախողվի ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից Էբոլա վիրուսի դեմ վակցինայի ստեղծման համար ֆինանսավորումը, ապա այն կարող է երբեք էլ չ ստեղծվել[15]։ Փորձագետները հայտարարում են, որ այս պահին Էբոլա հիվանդության տարածման իրավիճակը Աֆրիկայի մասերում աղետալի է։
Комментариев нет:
Отправить комментарий