пятница, 14 августа 2015 г.

Կարատե

Կարատե (ճապ.՝ 空手道կարատե-դո՝ «դատարկ ձեռքի ճանապարհ», карате, karate), ճապոնական ռազմական արվեստ։ Կարատեն ձևավորվել է Ճապոնիայում։ Կարատեն համարվում է Օլիմպիական խաղերում ընդգրկվելու թեկնածուներից մեկը։ Սակայն դրան խոչընդոտում է մարզիկների վնասվածք ստանալու մեծ հավանականությունը։

Կարատե մարտական արվեստն իր ծագումն ու զարգացումն ապրել է Տայշո ժամանակաշրջանում, Րյուկյուկղզիներում, որտեղ հիմա գտնվում է Օկինավա պրեֆեկտուրան։ Ճապոնիա է բերվել 1922թ., երբ երկրի կրթության նախարարը Տոկիո հրավիրեց Գիչին Ֆունակոշիին։ 1922թ. Կեյո համալսարանում բացվեց առաջին կարատե ակումբը, իսկ տասը տարի անց այդպիսի ակումբներ կային արդեն Ճապոնիայի համալսարաններից շատերում։
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան(WKF) ճանաչում է 1930-ականներին ստեղծված կարատեի հետևյալ չորս ոճերը՝


Վարպետության աստիճանները
1924թ-ին Շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշին ընդունեց ջուդոյի հիմնադիր Ջիգորո Կանոյի մտցրածդաների համակարգը, որում օգտագործում են գոտու գույները։ Կարատեում վարպետության աստիճանները լինում են սովորողների՝ կյու և վարպետների՝ դան, որոնք թվով տասական հատ են։ Կյուի համարը վարպետությունն աճելու հետ նվազում է, դանինը՝ աճում։ Առաջին դանին ասում են շոդան և այն ունեցողը կրում է սպիտակ գոտի։

Փիլիսոփայությունը
Գիչին Ֆունակոշին կարատե-դո բառի «կարա»-ին տալիս է այն մեկնաբանությունը, որ այն մաքրում է եսասիրությունից և չար մտքերից։ Միայն մաքուր խղճով և մտքերով կարող է պարապողը հասկանա իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը։ Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարևորն է։ Նա ասում էր, որ կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ։ Դրա տակ հասկացվում էր այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը։ Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են իրենց հարգանքից։

Комментариев нет:

Отправить комментарий