пятница, 14 августа 2015 г.

Հետաքրքիր փաստեր երազների մասին

1.  Երազներ տեսնում են բոլորը

Որոշ մարդիկ պնդում են, որ երբեք երազներ չեն տեսնում, բայց դա, ամենայն հավանականությամբ, այդպես չէ: Ինչպես նշում է Քնի խանգարման հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը, երազներ տեսնում են բոլորը, սակայն ոչ բոլորն են դրանք հիշում:

2. Երազն իրականում 7 վայրկյան չի տևում

Գոյություն ունի շատ տարածված մի միֆ, որ ամեն երազը տեւում է մոտավորապես 7 վայրկյան: Մասնագետի խոսքով՝ դա այդպես չէ, երազը կարող է նույնիսկ կես ժամ տևել:

3. Գիշերվա ընթացքում մենք մի քանի երազ ենք տեսնում

Սովորաբար, գիշերվա ընթացքում մարդը մի քանի երազ է տեսնում՝ նվազագույնը 3 կամ 4: Սակայն, Սամսոն Խաչատրյանի խոսքով, ոչ բոլորն են դրանք հիշում:

4. Մեր երազները կապված են մեր էմոցիոնալ վիճակի հետ

Շատ հաճախ մեր երազները կապված են մեր էմոցիոնալ վիճակի, ապրած օրվա հետ, սակայն, մասնագետի խոսքով, ոչ հազվադեպ են նաեւ ֆանտաստիկ կամ ոչ ադեկվատ երազները, որոնք չափազանց բարդ է կապել իրական կյանքի որեւէ փորձի հետ:

5. Կույր մարդիկ ևս երազներ են տեսնում

Այն մարդիկ, ովքեր կորցրել են տեսողությունը, երազներ տեսնում են: Ի ծնե կույր մարդիկ եւս երազներ են տեսնում, սակայն առանց պատկերների: Պատկերներին փոխարինում են էմոցիաները, հոտերը, ձայները եւ տակտիլ որոշ զգացումները:

6. Կենդանիները եւս երազներ են տեսնում

Կենդանիների մեծամասնությունը երազներ տեսնում է: Այն մարդիկ, ովքեր տանը որեւէ կենդանի են պահում, կարող են հետեւել, թե ինչպես են երբեմն մեր չորքոտանի ընկերները շարժվում քնի մեջ այնպես, ասես վազում են մեկի հետեւից:

7. Երազները կատարվում են

Որոշ մարդիկ պնդում են, որ նրանց երազները կատարվում են, սակայն, Սամսոն Խաչատրյանի խոսքով, ապացուցել սա դեռեւս անհնար է: Իսկ այն, որ մարդը սկսում է պնդել, որ որեւէ իրադարձությունից հետո մարդը սկսում է պնդել, որ տեսել էր այն երազում, կարող է պայմանավորված լինել «դեժավյուի» զգացումով:

 8. Մենք երբեք երազում չենք տեսնում անծանոթ մարդկանց

Մեր երազների հերոսներից շատերը մեզ անծանոթ են թվում, սակայն գիտնականները պնդում են, որ մեր ենթագիտակցությունը ի զորու չէ ստեղծել անծանոթ մարդկանց դեմքեր, իսկ մեր երազների բոլոր գործող անձանց մենք տեսել ենք իրական կյանքում, պարզապես չենք հիշել:

Комментариев нет:

Отправить комментарий