пятница, 14 августа 2015 г.

Հոգեբանություն


Հոգեբանություն, (հին հունարեն՝ ψυχή՝ հոգի, λόγος՝ միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտությունհոգեկանի՝ որպես կենսագործունեության հատուկ ձևի զարգացման և գործունեության մասին։
Գիտական մեկնաբանությամբ «հոգեբանություն» հասկացությունը առաջացել է 16-րդ դարում։ Սկզբնապես այն վերաբերում էր հատուկ գիտության, որը զբաղվում էր հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Ավելի ուշ հետազոտությունների ոլորտը նշանակալիորեն ընդլայնվեց՝ իր մեջ ներառելով անգիտակցական հոգեկան գործընթացները և մարդու գործունեությունը։ 20-րդ դարից սկսած հոգեբանական հետազոտությունները դուրս են եկել այն երևույթների սահմաններից, որոնց շուրջ դարեր շարունակ կենտրոնացել էին։ Սրա հետ կապված «հոգեբանություն» հասկացությունը կորցրել է իր սկզբնական, բավականին նեղ իմաստը, երբ այն վերաբերում էր միայն սուբյեկտիվ, մարդու կողմից անմիջականորեն ընկալվող և ապրվող գիտակցության երևույթներին։ «Հոգեբանություն» հասկացությունը, համաձայն որոշ տվյալների, 1590 թվականին առաջադրել էԳոկլենիուսը, իսկ այլ աղբյուրների համաձայն տերմինը ներմուծվել է Քրիստիան Վոլֆի կողմից 1732 թվականին։

Комментариев нет:

Отправить комментарий