пятница, 14 августа 2015 г.

Յոգա

     Յոգան (Սանսկրիտ योग yóga) ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթություն կոչվող հնդեվրոպական նախահայրենիքի ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում՝ զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։ Յոգա բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմումբուդդիզմում ևջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից "Յոգա Սուտրա" աշխատության մեջ շարադրվելը) հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են՝ Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան։ Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։Ջայնիզմում Յոգան ներկայացվում է իբրև հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբում, սակայն ավանդական Յոգայի համակարգից հեռացված լինելու պատճառով Ջայնիզմը չի հանդիսանում Յոգա գիտության վստահելի աղբյուր։
Յոգան (դևանագարի՝ योगսանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է՝ “Կապ”։ Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։ Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը՝ լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով։

Յոգայի ութ փուլերն են.
  1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
  2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
  3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
  4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
  5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
  6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
  7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
  8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը՝ մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)

Հինդու փիլիսոփայությունում (որը Յոգայի համակարգի ստեղծումից և զարգացումից շատ ավելի ուշ ծագած մշակութային շերտ է և չի արտահայտում Յոգայի մասին ողջ ճշմարտությունը) որպես յոգայի գլխավոր ուղղություններ ներկայացվում ենՋնանա Յոգան(Գիտության), Բհակտի Յոգան (նվիրման կամ պաշտության), Կրիյա Յոգան(հմտության, ընդգրկում է նաևՀաթհա Յոգան), Կարմա Յոգան(ծառայության) և Ռաջա Յոգան(ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։ Սակայն, Յոգայի առավել հավաստի աղբյուրներն ու իրական հիմքը պատմականորեն անհամեմատ ավելի հին են, քան հինդու փիլիսոփայությունը, ուստի անհրաժեշտ է որպես Յոգայի մասին հիմնավոր գիտելիք ու հեղինակություն ընդունել Վեդաները, այլ ոչ ուշ շրջանի կրոնական աղավաղումներով հարուստ, գիտական առումով աղքատիկ աղբյուրները։ Այն հանգամանքը, որ միջին դարերից ի վեր Յոգայի ամբողջական, այսինքն ութփուլանի (Աշտանգա) դասական համակարգը պարբերաբար ենթարկվել է արհեստական մասնատումների հինդուիստական կամ այլ կրոնական ինստիտուտների կողմից, բացատրվում է կրոնական վերնախավի անհամեմատ ավելի մեծ ձգտմամբ դեպի հեշտ արդյունքներ, դեպի իշխանության և երկրային հարստությունների։ Հինդու փիլիսոփայության մեջ Յոգան Սամքյա ավանդույթի մի մասն է կազմում։ Տարբեր ժամանակներում ստեղծված սանսկրիտերեն, ինչպես նաև սանսկրիտերենից բխած հարակից այլ լեզուներով տեքստեր, ինչպիսիք են օրինակ՝ չորս ՎեդաներըԵնթավեդաներըՌամայանանՄահաբհարատանՈւպանիշադները,Բհագավադ ԳիտանՊատանջալի Յոգա Սուտրան, առավել անաչառ կերպով են անդրադառնում Յոգա գիտությանը, մինչդեռ այնպիսի աղբյուրները, ինչպիսիք են Հաթհա Յոգա ՊրադիպիկանՇիվա Սամհիթան, զանազանՏանտրաները քննարկում են Յոգան արդեն կրոնական ազդեցություններով լի փիլիսոփայական տեսանկյուններից, որոնցում Յոգան հնարավորինս հարմարեցված է տվյալ ժամանակվա և իշխող կրոնական վերնախավի նպատակներին։ Սանսկրիիտից թարգմանաբար Յոգան ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով Սանսկրիտ “յուջ” արմատից․ որը նշանակում է “կառավարել”, “լծել” կամ “միավորել”։ Յոգան նաև թարգմանվում է որպես “միություն”, “միավորում”, ”կապ”, “իմաստ”, “ներլուծում”։

Հիմնականում Հնդկաստանից դուրս Յոգան ասոցացվում է Աշտանգա Յոգայի ստատիկ և դինամիկ տարատեսակների, Հաթհա Յոգայի և նրանում կիրառվող Ասանաների ( ֆիզիկական վարժանքներ, դիրքեր), պրանայամայի (շնչառական վարժություններ)և մեդիտացիայի (մտակենտրոնացման վարժություններ) հետ, սակայն աշխարհում աստիճանաբար աճում է Յոգայի ամբողջական համակարգի էլ ավելի խորն ուսումնասիրման ու հասարակությանը դասական Յոգայի մատուցման տենդենցը։ Այս համակարգն ամենից լավ պահպանվել է Հնդկաստանի Հիմալայների արիական դպրոցներում, տաճարներում և աշրամներում, որոնք չունեն կրոնական բովանդակություն կամ ազդեցություններ։ Հիմալայան դպրոցների ներկայացուցչություններ կան նաև Հնդկաստանի այլ մասերում, սակայն գիտելիքների հիմնական աղբյուրն ու ամենից վստահելի հեղինակությունները հենց Հիմալայներում են։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Հիմալայան Յոգան, ի տարբերություն այլ համակարգերի, կարող է լիարժեք լինել միայն թեորիայի ու պրակտիկայի հավասարաչափ ապահովման դեպքում, որի համար Հիմալայներն իսկապես երկրագնդի լավագույն վայրերից են հանդիսանում։
Յոգա կիրարկողները, Յոգայի փիլիսոփայության հետևորդները, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ՝ անվանվում են Յոգինի(կանանց դեպքում) և Յոգի (նաև Յոգին) (տղամարդկանց դեպքում)։

Комментариев нет:

Отправить комментарий